2018-ից հետո ո՞վ է ամանորյա ուղերձով դիմելու

«Հրապարակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանն այս տարի վերջին անգամ, որպես երկրի նախագահ, ամանորյա ուղերձով կդիմի հայ ժողովրդին: Ո՞ւմ է վերապահված այդ առաքելությունը 2018-ից հետո` ՀՀ վարչապետի՞ն, թե՞ ՀՀ նախագահին: Բանն այն է, որ պառլամենտական երկրներում նախագահն է դիմում ժողովրդին. ո՞վ կլինի՝ Գագիկ Հարությունյա՞նը, Էդվարդ Նալբանդյա՞նը կամ Արկադի Ղուկասյա՞նը (նրանց անուններն են շրջանառվում՝ որպես թեկնածուներ) կդիմեն ժողովրդին, թե՞ մի այլ «չորրորդը»` վարչապետը,- հարցրինք սահմանադրության «հայր» Հրայր Թովմասյանին:«Կդժվարանամ ասել. խնդիրն իրավական կարգավորման ենթակա չէ։ Ի դեպ, այսօր էլ սահմանված չէ, որ հանրապետության նախագահն է ուղերձով դիմում ժողովրդին»: Բա ո՞նց է լինելու: «Աշխարհի վերջը չէ. հիմա էլ հա՛մ հանրապետության նախագահն է ուղերձ հղում, հա՛մ ԱԺ նախագահը, հա՛մ վարչապետը»: Է՜, պարոն Թովմասյան, «ուժեղ» ուղերձն ամենավերջին վայրկյանին հղում էր պետության գլուխը։Ի դեպ, հիմա, երբ նախագահը որևէ տեղ է գնում, փողոցները փակում են, որ Գագիկ Հարությունյանը նախագահ դառնա, տեղ գնա, պետք է փողոցները փակե՞ն, թե՞ վարչապետի համար են փողոցները փակվելու: «Արարողակարգային հարցերից յուրաքանչյուրի դեպքում համապատասխան ծառայություններ ապահովող մարմինների կողմից առանձին որոշումներ են կայացվում` ինչպես վարվել»»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am