Թրամփի ահն ու Սերժ Սարգսյանի սարսափելի սցենարը

Վաշինգտոնը երեկ ներկայացրեց ազգային անվտանգության հայեցակարգը: Հայտնի են ԱՄՆ-ի հիմնական սպառնալիքները ազգային անվտանգության համար. Չինաստանի և Ռուսաստանի ամբիցիաները, «վտարանդի երկրներից»՝ Իրանից և Հյուսիսային Կորեայից եկող վտանգը, ինչպես նաև՝ միջազգային ահաբեկչությունը: Այս մասին ասվում է ԱՄՆ ազգային անվտանգության նոր մարտավարությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը: «Մեր առջև է մարտահրավերների երեք հիմնական համալիր. Չինաստանի և Ռուսաստանի ռեվիզիոնիստական ջանքերը, վտարանդի երկրներ Իրանը և Հյուսիսային Կորեան, ինչպես միջազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնց նպատակը Միացյալ Նահանգների դեմ ակտիվ գործողություններն են», - ասվում է փաստաթղթում: Այսպիսով, Չինաստանը և Ռուսաստանը՝ ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներն են: Մինչ հայեցակարգի հրապարակումը՝ վերլուծաբաններն արդեն իսկ ենթադրել էին, որ Թրամփը կընդգծի, որ ներկայիս աշխարհում Նահանգների երկու հիմնական մրցակիցներն են Չինաստանը և Ռուսաստանը, և ծառացած մարտահրավերներին դիմագրավելու ուղերձի հիմնական թեզը կլինի Թրամփի նախընտրական քարոզարշավի հայտնի կարգախոսը՝ «America First» («Նախևառաջ Ամերիկան»): Ազգային անվտանգության ռազմավարության հայեցակարգը հրապարակելու ավանդույթի հիմնադիրը նախագահ Ռոնալդ Ռեյգանն է: Փաստաթղթում, որը սովորաբար հրապարակվում է չորս տարին մեկ անգամ, նախագահները նշում են նախևառաջ արտաքին, բայց նաև ներքին քաղաքականության առավել հրատապ դրույթները և ներկայացնում դրանց հաղթահարման ուղիները: Ո՞վ կամ ովքե՞ր են խանգարում ԱՄՆ-ին նորից դառնալ մեծ տերություն: Նախագահի համոզմամբ, վտանգը բխում է երեք կենտրոններից՝ առաջինը ռևիզիոնիստական երկրներն են, մասնավորապես, Չինաստանը և Ռուսաստանը, որոնք փորձում են հաստատել ամերիկյան շահերին և արժեքներին հակասող աշխարհակարգ: Երկրորդը վտարանդի ռեժիմներն են, որոնք սպառնում են հարևաններին, ապակայունացնում են ամբողջ տարածաշրջաններ, ստեղծում են զանգվածային բնաջնջման զինատեսակներ: Այս խմբին են ամերիկացիները դասում Հյուսիսային Կորեան և Իրանը: Եվ երրորդ խմբում են վերազգային ահաբեկչական կազմակերպությունները, որոնք կարող են մահաբեր գործողություններ իրականացնել մոլորակի տարբեր մայրցամաքներում, փորձում են ստեղծել զանգվածային ոչնչացման զենքեր: ԱՄՆ ազգային անվտանգության ամրապնդման համար անհրաժեշտ չորս նպատակներն են՝ երկրի և ամերիկյան կենսակերպի պաշտպանությունը, Միացյալ Նահանգների տնտեսական բարգավաճումը, ուժի միջոցով խաղաղության պահպանումը և միջազգային ասպարեզում ամերիկյան ազդեցության ամրապնդումը: Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Հերբերթ ՄըքՄասթերի փոխանցմամբ, անցած տարիների ընթացքում ԱՄՆ-ն նահանջել է մրցակցություն ենթադրող շատ բնագավառներում, և այդ բացը լրացրել են Ռուսաստանն ու Չինաստանը, «որոնք խարխլում են աշխարհակարգը և կայունությունը, անտեսում են հարևանների ինքնիշխանությունը և օրենքի գերակայությունը»: ՄըքՄասթերը օրեր առաջ ասել էր, թե Ռուսաստանը հեղինակել է պատերազմ վարելու նոր հնարք, կիրառում է ապատեղեկատվության և պրոպագանդայի մեթոդներ, կիբերգրոհներ է իրականացնում, տարբեր երկրներում փորձում է պառակտել հասարակությունը և ղեկավարության նկատմամբ անվստահություն սերմանել: ՄըքՄասթերը վկայակոչել է ամերիկյան հետախուզության տվյալները, որոնց համաձայն, ռուսները տարբեր եղանակներով միջամտել են 2016թ. ամերիկյան նախագահական ընտրություններին: Թրամփն, այսպիսով, արձանագրեց, որ Չինաստանն ու Ռուսաստանը մարտահրավեր են նետում ԱՄՆ-ի հզորությանը, ազդեցությանն ու շահերին, փորձում են վնաս հասցնել ամերիկյան անվտանգությանն ու բարգավաճմանը: Այդ երկու երկրները հետզհետե իրենց տնտեսությունները դարձնում են անազատ և անարդար, ավելացնում են ռազմական բյուջեները, հսկողության տակ են պահում տեղեկության և տվյալների տարածումը, սահմանափակում են իրենց հասարակության իրավունքները՝ նպատակ ունենալով նման գործելակերպով ամրապնդել իրենց ազդեցությունն աշխարհում: Մատնացույց անելով երկու մրցակիցներին՝ Սպիտակ տունը նկատել է տալիս, որ Պեկինի և Մոսկվայի քաղաքական դիրքորոշումներն իրապես մտահոգություն են պատճառում, թեպետ ինքը Թրամփը ջանքեր է գործադրում Սի Ծինպինի և Վլադիմիր Պուտինի հետ հարաբերությունները բարելավելու համար: Ուշագրավ է, որ ազգային անվտանգության հայեցակարգի հրապարակումից առաջ Պուտինը շնորհակալություն էր հայտնել Թրամփին Ռուսաստանում ծրագրվող ահաբեկչության մասին տեղեկատվության համար: ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) տվյալների շնորհիվ ՌԴ հատուկ ծառայությունները կարողացել են կանխել Սանկտ Պետերբուրգում ծրագրվող մեծ ահաբեկչությունը: Վլադիմիր Պուտինը զանգահարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և շնորհակալություն հայտնել թե՛ նրան, թե՛ ԿՀՎ ղեկավարին ու աշխատակիցներին՝ ռուսական կողմին այդ տվյալները փոխանցելու համար: Պուտինի խոսքով, հաղորդում է Կրեմլը, այդ տեղեկատվությունը օգնել է Ռուսաստանի հատուկ ծառայություններին կանխել ահաբեկչական հարձակումը և ձերբակալել ահաբեկիչներին, որոնք պատրաստում էին հարձակումներ այդ թվում նաև Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքի թերևս ամենահայտնի վայրում՝ Կազանյան տաճարում: Պուտինը հավաստիացրել է իր ամերիկացի գործընկերոջը, որ եթե ռուսական հատուկ ծառայությունները ունենան ԱՄՆ-ի դեմ պատրաստվող ահաբեկչության մասին տվյալներ, նրանք նույնպես անհապաղ այդ տեղեկատվությունը կփոխանցեն ամերիկյան կողմին: Ուրբաթ օրը ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը հայտնել էր, որ ահաբեկիչները ցանկանում էին դեկտեմբերի 16-ին մի շարք պայթյուններ կազմակերպել Սանկտ Պետերբուրգում, հատուկ ծառայությունները ձերբակալել են 7 մարդու՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության անդամների: ՌԴ-ի հատուկ ծառայությունների տարածած տեսահոլովակում ձերբակալվածներից մեկը՝ Եվգենի Եֆիմովը ասում է, որ ուզում էր պայթուցիկ սարք պատրաստել Կազանյան տաճարում պայթյուն կազմակերպելու համար: Ի՞նչ ազդեցություն կունենա ԱՄՆ ազգային անվտանգության հայեցակարգը մեր տարածաշրջանին և կոնկրետ Հայաստանի նկատմամբ: Իրան-ԱՄՆ հարաբերությունների հնարավոր սրումը չի կարելի բացառել մոտ ապագայում: Վաշինգտոնը մշտապես ըմբռնումով է մոտեցել Հայաստան-Իրան բարեկամական հարաբերություններին: Ոչ մի կերպ այս հարաբերությունները չպետք է հակադրվեն Հայաստան-ԱՄՆ հարաբերություններին: Հայաստանից ակնկալվում է առավել ճկունություն: Եթե Իրանի հանդեպ ԱՄՆ-ի քաղաքականությունն էլ ավելի կոշտանա՝ դա անդրադառնալու է տարածաշրջանային քաղաքականության ու հետագա գործընթացների վրա: Հետևաբար, Հայաստանը պետք է պատրաստ լինի ավելի «էքստրեմալ» իրադրությունից առանց վնասների դուրս գալու հարցում: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Նամակ ռուսաց նախարարին. Պապոյանը խնդրել է. «Հրապարակ» Փաշինյանը պատրաստվում է հաջորդ ընտրություններին․ «Հրապարակ» Վեհափառը կառուցողական հանդիպման դեմ չի եղել․ Մայր Աթոռից արձագանքել են Մելքոնյանին․ «Ժողովուրդ» 6 անշարժ գույք, 54 մլն դրամ եկամուտ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահը. «Ժողովուրդ» Չօգնեց նույնիսկ ԵՄ-ի և ԱՄՆ-ի անթաքույց աջակցությունը. «Փաստ» Քաղաքական վրեժխնդրություն՝ տնտեսական անվտանգության հաշվին. «Փաստ» Դատական համակարգում նոր ձերբակալություններ են սպասվում. «Ժողովուրդ» Մեծ Բրիտանիայում անոմալ շոգը գերազանցել է 50-ամյա ռեկորդը Բախվել են «Mitsubishi Pickup»-ը, «Opel»-ը և «Kia»-ն․ վերջինը հայտնվել է կանաչ գազոնում Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց Իշխանությունները չեն էլ թաքցնել, որ իրավապահ համակարգը վերածել են քաղաքական հաշվեհարդարի գործիքի AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և ավելին. Eventhub-ի նոր հնարավորությունները և առաջարկները Իրանը պատրաստ է անվտանգության համաձայնագրեր կնքել 21-ամյա վարորդը «Ford»-ով բախվել է բետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել ձորակում․ կա վիրավոր Հունիսի 25-ին 1 ժամով անհասանելի կլինեն Առաջին, բայց նաև վերջին պաշտոնյան է, որ թռչել է Թրամփի ուղու վրայով Վեհափառը ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին և «Էսրա» միջազգային հիմնադրամի նախագահին. Մայր Աթոռ Մեդվեդևը ՀՀ-ին մեղադրել է տարածաշրջանում ՆԱՏՕ-ի ազդեցությանն աջակցելու մեջ ԱՀԿ-ն գնահատել է էբոլայի տարածման տեմպը ԱՄՆ պետքարտուղարն ու ԱՄԷ նախագահը քննարկել են Իրանի շուրջ համաձայնագրերը Ուժեղ քամին մեծ վնաuներ է հասցրել Տանձուտ գյուղում Քանի դեռ ընդդիմությունը նախաձեռնությունը չի խլել, այս անօրինական գործընթացները շարունակվելու են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հունիսի 25-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հունիսի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունիսի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հունիսի 24-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am