Լճացո՞ւմ, թե՞ բարգավաճում. Պուտինի չորրորդ փորձությունը

Ռուսաստանում մարտի 18-ին նախագահական ընտրություններ տեղի կունենան: Երկուշաբթի օրվանից պաշտոնապես մեկնարկում նախընտրական արշավը: Այժմ թեկնածուները մեկուկես ամիս ունեն, որպեսզի հավաքեն առաջադրման և գրանցման համար անհրաժեշտ թվով (100 հազար) ստորագրությունները, կուսակցական թեկնածուի դեպքում` 300 հազար: Ռուսաստանի նախագահական ընտրությունները տեղի կունենան Ռուսաստանի կողմից Ղրիմի բռնակցման տարելիցի օրը: Այդ ընտրություններին, ինչպես արդեն հայտնի է, չորրորդ անգամ մասնակցելու է 2000-ից Ռուսաստանը ղեկավարող՝ գործող նախագահ Վլադիմիր Պուտինը: Վերջինս, սակայն, որոշել է հանդես գալ ոչ թե որպես հարազատ «Եդինայա Ռոսիա» կուսակցության, այլ որպես ինքնաառաջադրված թեկնածու: Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել նաև հեռուստալրագրող Քսենյա Սոբչակը, ով ներկայանում է որպես «բոլորին դեմ» թեկնածու: Նրա կարգախոսն է՝ «Դեմ եմ այս իշխանություններին, Պուտինին»: Ռուսաստանյան ոչ իշխանական շրջանակները, մինչդեռ, համոզիչ չեն համարում Սոբչակի ընդդիմադիր կեցվածքը, պնդելով, թե նա Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածու է: Ինքը՝ Սոբչակը հերքում է իր և իշխանությունների միջև պայմանավորվածությունների մասին բոլոր պնդումները: Պուտինի ամենակոշտ ընդդիմախոսը՝ «Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի» ղեկավար Ալեքսեյ Նավալնին նույնպես հայտարարել է ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, սակայն Ռուսաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, թե նա չի կարող առաջադրվել, քանի որ պայմանական ազատազրկման է դատապարտված Կիրովլեսի գործով, որն, ի դեպ, ըստ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի, շինծու գործ է: Այդուհանդերձ՝ Նավալնին վերջին ամիսներին ակտիվ քարոզարշավ է իրականացնում ռուսաստանյան խոշոր քաղաքներում՝ հավաքելով բազմահազար աջակիցների: Ըստ Նավալնիի, Ռուսաստանի Սահմանադրությունը չի արգելում իր մասնակցությունը, և եթե ԿԸՀ-ն իրեն որպես թեկնածու չգրանցի, նա սպառնում է իր հազարավոր աջակիցների հետ «ընտրողների գործադուլ կազմակերպել»: Եթե Նավալնիին ի վերջո թուլ չտրվի մասնակցել սպասվող նախագահական ընտրություններին, ապա արդեն չորրորդ անգամ Վլադիմիր Պուտինը ստիպված կլինի մրցել Ռուսաստանի նախագահական ընտրությունների ավանդական ու անփոփոխ թեկնածուների՝ «Յաբլոկո» կուսակցության առաջնորդ Գրիգորի Յավլինսկիի, ԼԴՊՌ առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկիի և Ռուսաստանի կոմունիստների առաջնորդ Գենադի Զյուգանովի հետ: Ռուսաստանի նախագահի թեկնածուների թիվն այս պահին 23 է, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ղեկավար Էլլա Պանֆիլովայի խոսով՝ «հնարավոր է, որ այդ թիվն աճի»: Ռուսաստանում ընտրություններն, իրականում, տեղի են ունենալու յուրօրինակ քաղաքական, տնտեսական մթնոլորտում: Վերջին տարիները Ռուսաստանի համար՝ արտաքին քաղաքական տեսանկյունից բարդագույնն էին՝ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո: Արևմուտքի հետ հարաբերությունները, արևմտյան պատժամիջոցներն, իհարկե, որոշակի ազդեցություն ունեցան սոցիալ-տնտեսական առումով: Բացի այդ Ռուսաստանի միջազգային վարկանիշն էականորեն անկում ապրեց: Սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հաջողվեց՝ Արևմուտքի հետ սրված հարաբերություններում իր ազդեցությունն ընդգծել, և տարբեր տարածաշրջաններում, միջազգային խնդիրներում Ռուսաստանի «ձայնի» հարցը լուծել: Այս մթնոլորտում, թեև երկրի ներսում որոշակի խնդիրներին, նույնիսկ վարկանիշային որոշակի թուլությանը նախնական փուլում՝ Պուտինին կհաջողվի «մոբիլիզացնել» ռուսաստանցիներին՝ որպես առաջնորդ: Իսկ նախընտրական արշավը մեկնարկում է ներքաղաքական ուշագրավ մթնոլորտում: Մոսկվայի «Զամոսկվորեցկի» դատարանի դատավոր Լարիսա Սեմյոնովան Ռուսաստանի էկոնոմիկայի զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաևին մեղավոր ճանաչեց «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից 2 միլիոն դոլարի կաշառք ստանալու մեջ և նրան դատապարտեց 8 տարվա ազատազրկման՝ խիստ ռեժիմի գաղութում: Դատարանի որոշմամբ՝ Ույլուկաևը նաև խոշոր չափի տուգանք կվճարի: Հիշեցնենք՝ մեղադրող կողմը նրա համար պահանջել էր 10 տարվա ազատազրկում։ Ուլյուկաևի փաստաբաններն արդեն հայտարարել են, որ դատարանի վճիռը բողոքարկելու են Մոսկվայի քաղաքային դատարանում: Ինքը՝ Ուլյուկաևը, հենց դատարանում պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ դատավճիռն արդար չի համարում։ Քաղաքագետ Կիրիլ Ռոգովն այս դատավարությունը համեմատում է Խոդորկովսկու գործով երկրորդ դատավարության հետ՝ այն «չափազանց անարդար» գնահատելով: Քաղաքագետի խոսքով՝ նման խիստ դատավճիռը վկայում է Պուտինի մերձավոր շրջապատում ընթացող «լուրջ պայքարի» մասին, որին շարքային ռուսաստանցիներն անտեղյակ են: Ռոգովի կարծիքով՝ «այդ պատերազմում հերթական անգամ հաղթել է Սեչինը»։ Մեղադրող կողմն, ըստ էության, բացի «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինի դիմումից, այլ ապացույցներ չէր ներկայացրել: Ինքը՝ Սեչինը հրաժարվել էր գոնե մեկ անգամ դատարանում որպես վկա ցուցմունք տալուց: Սա թերևս Ռուսաստանի նորագույն պատմության ամենաաղմկահարույց դատավարություններից է։ Ոչ միայն այն պատճառով, որ դատում են առանցքային ոլորտ ներկայացնող նախարարին, այլև այն, որ հիմնական վկան՝ Ույուկաևին ճամպրուկով 2 միլիոն դոլար հանձնած մարդը «Ռոսնեֆտ» ընկերության ղեկավար Իգոր Սեչինը նախագահ Պուտինի ամենամտերիմ թիմակիցն է։ Ըստ «Ֆորբսի»՝ Սեչինն իր ազդեցությամբ Ռուսաստանում երկրորդ մարդն է: Վերջինս հրաժարվել է դատարան գալ «խիստ զբաղված» լինելու պատճառաբանությամբ։ Ուլյուկաևին մեղավոր են ճանաչել «Բաշնեֆտի» գործով․ մեղադրող կողմը պնդում էր, որ նա Սեչինից կաշառք է պահանջել «Բաշնեֆտի» գործարքին չխոչընդոտելու համար»: Այդ նույն գործի շրջանակներում ժամանակին ձերբակալվել էր հայ գործարար և բարերար Լևոն Հայրապետյանը։ Հիշեցնենք, որ Ալեքսեյ Ուլյուկաևին ձերբակալել էին անցած տարվա նոյեմբերի 15-ին «Ռոսնեֆտի» մոսկովյան գրասենյակում, որտեղ էլ, մեղադրող կողմի պնդմամբ, Ռուսաստանի տնտեսական զարգացման նախկին նախարարը փորձել է 2 միլիոն դոլարի կաշառքը ստանալ: Ներքաղաքական առումով՝ Պուտինի միանձնյա իշխանության ապահովության համար ստեղծվում են բոլոր պայմանները: Ներսում համակարգի բյուրեղացման նոր փուլ է Ռուսաստանում: Իսկ նման փուլերին բնորոշ է լճացման մեկնարկը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 53 անգամ
Լրահոս
Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան, Փաշինյանն իմացել է. «Հրապարակ» Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել․ «Հրապարակ» Ս.Գևորգ քաջամարտիկ զորավարի, Ադոկտոսի և Ռոմանոս Երգեցողի հիշատակության օրն է «Արա՛, դուք էդքան չկաք անգամ, որ մի սեղանի շուրջ նստեք ու բազար անեք իրանց հետ»․ Բեկ Գասպարենց (video) Առաջին անգամ հայ թեկնածու է առաջադրվել ԱՀԿ նախագահի պաշտոնի համար Դուք լսեցիք վկաները ինչ ասացին․ Սամվել Կարապետյանը շտապ պետք է ազատ արձակվի․ փաստաբան (video) Երևան-Գյումրի ճանապարհին մեքենաներ են բախվել, վիրավոր կա Ես Փաշինյանի համար նվեր եմ պատրաստել․ Սամվել Կարապետյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am