ԲԿ-ի տնօրենն ու բժիշկ-գենետիկները մեղադրվում են կեղծ փաստաթղթեր տրամադրելու մեջ

«Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենը, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչը և բժիշկ-գենետիկը, ընդգրկված լինելով 2021 թվականի ձմեռային, 2023 թվականի ամառային և ձմեռային զորակոչերի բժշկական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովի կազմում, օգտագործելով մեկ այլ անձի՝ Գ.Հ.-ի` Պարբերական հիվանդության առկայության մասին արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, զորակոչիկ Ս.Մ.-ին տրամադրել են կեղծ փաստաթուղթ, իբրև Ս.Մ.-ի մոտ առկա է Պարբերական հիվանդությունը:

Արդյունքում՝ Ս.Մ.-ն խուսափել է 2021 թվականի ձմեռային զորակոչից, ճանաչվել է ծառայությանը ոչ պիտանի և հաշվառվել պահեստազորում (դատախազը Ս.Մ.-ի վերաբերյալ քրեական վարույթը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, 2024 թվականի դեկտեմբերի 18-ին հանձնել է դատարան):

Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ աշխատակիցները մեկ այլ զորակոչիկ Մ.Պ.-ին «օգնելու» անձնական դրդումներից ելնելով, օգտագործելով ինքնությունը չպարզված անձի արյան նմուշի գենետիկական հետազոտության արդյունքները, 2023 թվականի դեկտեմբերի 6-ին կազմել, ստորագրել, հաստատել և հանձնել են Մ.Պ-ի առողջական վիճակի հետազոտման ակտ, որի հիման վրա՝ Մ.Պ.-ն ուղեգրվել է լրացուցիչ հետազոտության՝ խուսափելով վերոնշյալ զորակոչից (նախաքննության ընթացքում հերքվել է Մ.Պ.-ի մոտ առողջական որևէ խնդրի առկայությունը, Մ.Պ.-ն զորակոչվել է պարտադիր ժամկետային զինվորական ծառայության):

Դատախազը հանրային քրեական հետապնդում է հարուցել «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊ ընկերության տնօրենի, նույն կենտրոնի աուտոբորբոքային հիվանդությունների գենետիկայի լաբորատորիայի վարիչ և բժիշկ-գենետիկի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն), գործող Քրեական օրենսգրքի 445-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք), 46-461-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելու օժանդակություն), իսկ Գ.Հ.-ի նկատմամբ՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-327-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից խուսափելու օժանդակություն) և 325-րդ հոդվածի 1-ին մասով (ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործել):

Դատախազը 2025 թվականի նոյեմբերի 4-ին «Բժշկական գենետիկայի և առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՍՊԸ-ի վերոնշյալ անձանց վերաբերյալ քրեական վարույթի նյութերը՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, հանձնել է Հակակոռուպցիոն դատարան:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 152 անգամ
Լրահոս
Խուճապի մեջ ենք, հեսա ընտրություններ են․ Ալեն Սիմոնյան (video) Ձեր պարեկները 18,5 կգ մարիխուանա են ցանկացել իրացնել․ Ագնեսա Խամոյան Մենք գիտենք, թե որտեղ է Նեթանյահուն. Իրանի բարձրաստիճան ռազմական գործիչ «Սրանք փոսեր չեն, սրանք ավելի քան 160 աղջիկների՝ 6-12 տարեկան, և նրանց ուսուցիչների գերեզմաններն են…». Աբովյան Շատ զգայուն հարց ա, անհետ կորած մարդիկ կան, որ ցուցակներում չկան, ո՞նց ընդգրկենք. Դանիելյան (video) Տիկի՛ն Գալյան, հարցերի՛ս պատասխանեք. Արթուր Խաչատրյան (video) Լրատվամիջոցները բացահայտել են, թե ինչպես է Իսրայելը պարզել Խամենեիի գտնվելու վայրը Իրանը հայտարարել է 787 զոհի մասին ՀՀ-ն իր քաղաքացիներին չի վերադարձնում պետբյուջեի հաշվին․ բոլոր ծախսերը դրվում են հենց քաղաքացիների ուսերին․ Հովիկ Գրիգորյան «Մարզում Նիկոլին ասել են՝ դու թուրք ես, հունից դուրս է եկել». պահեստազորի գնդապետ (video) Նյու-Յորքում տեղի է ունեցել առաջին հակապատերազմական ցույցը. Վարդան Ոսկանյան Կանդալներով Կաթողիկոսին տանելուց կլինեին, եթե պետական ռեսուրս օգտագործեինք․ Ալեն Սիմոնյան (video) Ինչու՞ չհրապարակվեց ԱՄՆ պատվերով հարցումը Հայաստանում. Փաշինյանի վիճակը աղետալի է․ Politik.am Իսրայելը հայտնել է Թեհրանում կառավարական շենքերին հարվածելու մասին Դիմակավորված երեք տղամարդ տրակտորներից փորձել են գողանալ տեխնիկայի կառավարման համակարգ․ բացահայտում Կոնկրետ թիվ ասեք․․․ Ագնեսա Խամոյանը՝ պաշտոնյային (video) Ի՞նչ վտանգներ սպասենք Իրանում պատերազմից (video) «Սարսափելի. Աննան չափն անցել է» (video) Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար Պատերազմից առաջ Սուրեն Պապիկյանը մեսիջներ է տարել Իրան. ո՞վ է դաբրոն տվել. քաղտեխնոլոգ (video) Հայաստանը՝ լրագրողներ ձերբակալող պետությունների եվրոպական ցանկում «Իրանը մինչև վերջ գնալու է. գն***ահարելու են, եթե…»․ Երվանդ Բոզոյան (video) Պուտին-Թրամփ հեռախոսազրույց նախատեսված չէ․ Պեսկով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 4-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Մարտի 4-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Մարտի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Մարտի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյան Հովհաննիսյանը Մարտի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մարտի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Մարտի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am