Մենք քնած՝ նա անցել է գործի

Այսպես կոչված, վարչապետ Փաշինյանի եւ, այսպես կոչված, քահանա Ստեփանի կատարմամբ երկրորդ պիղծ պատարագն էլ անցավ պատմության գիրկը: Առջեւում երրորդն է, այս անգամ՝ Թալինում, որտեղ, այսպես կոչված, վարչապետ եւ, այսպես կոչված, ՀՀ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատար Փաշինյանը պատրաստվում է նոր պիղծ պատարագ հրահրել եւ, ինչպես ինքն է ասում, աղոթել 44-օրյա պատերազմում ընկած մեր զավակների հոգու հանգստության համար:


Ի՞նչ եմ նկատում… Նկատում եմ, որ ժողովրդական խոսքը, թե ախորժակն ուտելիս է բացվում, ճիշտ է: Հովհաննավանք գնաց, առաջին անգամ գծերն ստուգեց, ապա երկրորդ պիղծ պատարագին մասնակցեց ու տեսավ, որ՝ չէ, մեր ժողովուրդն այնքան էլ մոլեռանդ չէ իր քրիստոնեական հավատի հարցում: Իսկ ինչո՞ւ չմասնակցել երրորդ պիղծ պատարագին, ինչո՞ւ այդ պատարագի հիմքում չդնել ավելի զգայուն թեմա՝ պատերազմի զոհերի հիշատակի համար իբր աղոթելը: Մեկ էլ տեսար՝ աշխատեց։ Ի՞նչ է պատահել, վերջապես… Աննան, սա ցավով եմ ասում, մի քանի սեւազգեստ ընկերուհի ունի, կգցի հետեւից, կտանի Թալինի Սբ Աստվածածին եկեղեցի, համբուրել կտա Տեր Թադե Թախմազյանի առաջ պարզած խաչը, եւ թերթերը կգրեն՝ տեսա՞ք, թե «մեր վարչապետն» ինչքան է սիրում պատերազմի զոհերին ու նրանց ծնողներին… Եվ ոչ ոք գուցե չհարցնի էլ՝ Աննայի սեւազգեստ ընկերուհիներն էլ ուրիշ մեկի հետ չէի՞ն կարող գնալ պատարագի, որ իրենց որդիների գլուխը կերած այս, այսպես կոչված, գերագույն գլխավոր հրամանատարի հետ գնացին պատարագի:

Ֆեյսբուքի իմ անձնական էջում Փաշինյանին մի կարճ նամակ եմ գրել. «Չփորձես այդպիսի բան անել, խորհուրդ չեմ տալիս...»: Կլսի, չի լսի՝ չգիտեմ: Ավելի շատ, սակայն, հակված եմ մտածելու, որ չի լսի: Չորագլխի մեկն է, որ սեւեռվում է մի բանի վրա, ուրեմն մեռնի էլ, պիտի հասնի իր ուզածին: Իսկ թե ինչ է ուզում անել եւ ինչի հասնել պիղծ պատարագների այս շարքով, առայժմ միայն իրեն եւ սատանային է հայտնի: Մինչդեռ ինձ՝ հասարակ մահկանացուիս թվում է, որ ՀՀ, այսպես կոչված, վարչապետը շարունակում է իրականացնել հայ ժողովրդին իր հավատից գցելու, հեռացնելու, նրանից ամորֆ զանգված ստանալու ծրագիրը, որ հաստատ ինքը չի մտածել: Նա այդքան խելք չունի: Ասել են՝ անում է: Ուկրաինայում էլ նույնը տեղի ունեցավ՝ պառակտեցին Ռուս ուղղափառ եկեղեցին, պառակտվեց ժողովուրդը, որ կոչվում էր ուկրաինացի, եւ այսօր ուկրաինացիները կռվում են միմյանց դեմ՝ «մինչեւ վերջին ուկրաինացին» վճռականությամբ: Ո՞վ ավելի լավ կքանդեր Ուկրաինայի նման հզոր երկիրը, եթե ոչ հենց այդ երկրի դրածո իշխանությունը: Եվ դրսի ուժերը հասան իրենց նպատակին: Սա էլ նույն բանն անում է այստեղ՝ Հայաստանում թե՛ ազգաբնակչությամբ եւ թե՛ կրոնական ուղղվածությամբ գրեթե միատարր մեր երկրում:

Ուշադրություն դարձրեք նաեւ այս հարցում, այսպես կոչված, վարչապետի դրսեւորած համառությանը, որին կնախանձեր անգամ հայտնի չորքոտանին: Տեսեք՝ ուր է հասել… Հայ առաքելական սուրբ եկեղեցին, որ դարեր շարունակ իր սուրբ պատարագներում անընդհատ խնկարկել է մեր ազգի արժանավոր զավակների պայծառ հիշատակը, պղծվում է մի ինքնահռչակ (դրսից նշանակված) անհավատի ձեռքով, պղծվում է աստիճանաբար, պղծվում է վանք առ վանք, եկեղեցի առ եկեղեցի, մատուռ առ մատուռ: Այսօր դեռ Արագածոտնում է, վաղը կանցնի Արմավիր, Շիրակ, Լոռի, Գեղարքունիք, Արարատ, Վայոց ձոր, Սյունիք… Եվ սա է այն գինը, որ նա վճարում է իր դրսի տերերին՝ 2026-ին պաշտոնում մնալու համար: Մեծ թուրանական ճանապարհին Հայաստան չպետք է լինի, եւ վերջ: 

Բայց ի՞նչ անենք, սա է մեր ժողովուրդը, հավատում է, այսպես կոչված, այս կառավարության խոստումներին՝ խաղաղություն ենք բերել, ինքնիշխանություն, ազատություն… Մի հարցնող լինի՝ Եկեղեցի՞ն ինչով էր խանգարում խաղաղությանը, որ սկսեցիք քանդել: Ու կպարզվի, որ սրանց նպատակը ոչ թե խաղաղությունն է, ինքնիշխանությունն ու ազատությունը, այլ Հայաստանը որպես պետություն քանդելը եւ հայ ժողովրդին հերթական անգամ աշխարհով մեկ ցրելը: Օրերս այսպես կոչվածը աթաթուրքի ցիլոյից էր դրել գլխին ու զվռնում էր Երեւանում: Երեւի հաջորդիվ էլ պիղծ պատարագ կանի Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակին: Ո՞վ է ձեռքը բռնելու… Ինքն ամոթ չունի… Կա այդպիսի պրոյեկտ՝ հիմնովին քանդել Հայաստանը: Նա անցել է գործի:

Էդիկ Անդրեասյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 793 անգամ
Լրահոս
Генерал КСИР Мохсен Резаи: кораблям США не место в Персидском заливе Մեր առաջարկը իսկական խաղաղությունն է, որը հակացուցված է Նիկոլ Փաշինյանի շահերին․ Ռոբերտ Քոչարյան Ես վստահ չեմ, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ. Ադրբեջանին ևս պետք են երաշխիքներ, որ ռևանշիզմ չի լինի. Քոչարյան Իրանի դեմ գործողություններով ԱՄՆ-ն փորձում է զսպել նաև Չինաստանին. Ստեփան Դանիելյան Իրանի նոր ճակատները կարող են ստանալ ռազմավարական միջանցքների հետ կապված գործողությունների ձեւ. թելեգրամ-ալիք Ռուսական լրատվականները լայնորեն լուսաբանել են Երևանում Նիկիտա Սիմոնյանի անվան փողոցի անվանակոչությունը Իրանը հարձակվել է ամերիկյան տանկերի վրա Լիբանանի վրա իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 826-ի Հայ ժողովրդին պետք է հարաատև խաղաղություն, որը կախված չի Փաշինյանի քաղաքական հաշվարկից․ Քոչարյան Իրանական հասարակությունը արյան վրեժ է պահանջում Իրանը Ուկրաինան հայտարարել է «օրինական թիրախ»՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆոն դեր Լեյենին մեղադրել են երկակի ստանդարտների մեջ Օրբան․ Հունգարիան չի դառնա «ուկրաինական գաղութ» Վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են 15-ամյա աղջկա Ծառուկյանը յուրօրինակ խորհուրդ է տվել Գեյջիին Թոփուրիայի դեմ սպասվող մենամարտից առաջ Համաշխարհային էներգետիկ շուկան չի կարող գործել առանց ռուսական նավթի․ Պեսկով Ճապոնիան դիտարկում է ուկրաինական անօդաչուների գնումը Իրանի դեսպանը հաստատել է Հորմուզի նեղուցով հնդկական նավերի անցումն արտոնելու որոշումը Ցեղասպանության թանգարանի Արցախի բաժինը ևս կփակվի. «Հրապարակ» Многие страны направят военные корабли в Ормузский пролив, чтобы он оставался открытым, безопасным и свободным. Дональд Трамп Ձյուն է տեղում Իրանը հայտնել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների հետևանքով վնասված մշակութային օբյեկտների մասին Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել այն անձը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին հայկական ֆիլմը Փաշինյանը վախենում է Սամվել Կարապետյանից, արդյունքում Կարապետյանի կալանքը երկարաձգվեց մեկ ամսով Ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները հարձակում են իրականացրել Իրանի դեմ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Մարտի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է վաստակավոր մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյանը Մարտի 12-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մարտի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Մարտի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբիկ Հակոբյանը Մարտի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am