13-ամյա հայ շախմատիստը՝ չեմպիոն
13-ամյա հայ շախմատիստ Տիգրան Համբարձումյանը հռչակվել է Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնության շրջանակներում անցկացված բաց կայծակնային մրցաշարի չեմպիոն:
Մրցաշարին մասնակցել են 40 երկրների 288 շախմատիստներ՝ առանց տարիքային սահմանափակումների, որտեղ Տիգրանը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
