Դատապարտյալների համար սահմանվող փորձաշրջանը վեր է ածվում բացառապես ժամանակի պարզ ընթացքի

ՀՀ գլխավոր դատախազությունն ուսումնասիրել է դատարանի կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու մասին որոշում կայացնելիս դատապարտյալների վրա որոշակի պարտականություններ դնելու իրավակարգավորումների և դրանց ռեալ իրականացման պրակտիկան: Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ համապատասխան իրավական նորմերը գործնականում չեն կիրառվում: Դատարանները, ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ և 76-րդ հոդվածների իրավակարգավորումներով, հանցանք կատարած անձի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելիս կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելիս, վերջիններիս նկատմամբ պարտականություն սահմանելու հարցը չեն քննարկում, և արդյունքում այդպիսիք չեն սահմանում: Որպես հետևանք՝ այդ դատապարտյալների համար սահմանվող փորձաշրջանը վեր է ածվում բացառապես ժամանակի պարզ ընթացքի՝ առանց դատապարտյալի ուղղմանը, նրա կողմից նոր հանցանք կատարելը կանխելուն նպաստող որևէ գործողության: Խնդիրն այն է, որ հանցանք կատարած անձի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու և դատապարտյալին պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու ինստիտուտների նշանակությունը ոչ միայն նշանակված պատիժը կամ դրա մի մասը անձի կողմից ռեալ չկրելն է, այլև նրա վրա այնպիսի պարտականություններ դնելը, որոնց կատարումը նպաստում է հանցագործության պատճառի և դրան նպաստող հանգամանքների վերացմանը, դատապարտյալի ուղղմանը: Այսինքն, պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում դատապարտյալի վարքագիծը պետք է վկայի նրա ուղղման մասին: Ելնելով կատարված ուսումնասիրության և վերլուծության արդյունքներից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի կողմից դատախազներին տրվել է հանձնարարական՝ միջոցներ ձեռնարկել նմանատիպ դեպքերում քրեական օրենքով նախատեսված՝ ուղղմանը նպաստող այլ պարտականությունները դատապարտյալի վրա դնելն ապահովելու ուղղությամբ: Մասնավորապես հանձնարարվել է, որպեսզի այն դեպքերում, երբ ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ միջնորդություն է ներկայացվում կամ դատապարտյալին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեմ առարկություն չի ներկայացվում, դատարանին առաջարկել դատապարտյալի վրա դնել քրեական օրենսգրքով նախատեսված, նրա ուղղմանը նպաստող պարտականություններ: Խոսքը վերաբերում է, օրինակ, որոշակի վայրեր չհաճախելուն, աշխատանքի բնույթի կամ տեղի փոփոխության մասին վերահսկողություն իրականացնող մարմնին տեղեկացնելուն, հանրօգուտ աշխատանքներում ներգրավվելուն, տուժողի և նրա ընտանիքի անդամների հետ չշփվելուն, հոգեբանական-վերականգնողական կուրսեր անցնելուն, կրթական ու մշակութային ծրագրերի մասնակցելուն և այլն: Բացի դրանից,  հանձնարարվել է բողոքարկել այս առումով անհիմն և անօրինական դատական ակտերը: Միառժամանակ, Արթուր Դավթյանը դիմել է նաև ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին, ելնելով վերոնշյալ հանգամանքներից, քննարկման առարկա դարձնելու դատարանների կողմից պատիժը պայմանականորեն չկիրառելու և պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու դեպքերում դատապարտյալների վրա ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված, ինչպես նաև դատապարտյալի ուղղմանը նպաստող այլ պարտականություններ դնելն ապահովելու ուղղությամբ միասնական մոտեցում որդեգրելու հարցը: ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am