Ինչ փոփոխություններ են սպասվում դատական համակարգում

Ազգային Ժողովի արտահերթ նիստում քննարկվել է Դատական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը: Նրա հաղորդմամբ՝ ներկայումս դատարանների և դատավորների ծանրաբեռնվածությունը տարբեր է: Մեկ դատարանի դեպքում գործերի բաշխվածությունը կտարածվի Երևան քաղաքում բոլոր դատավորների միջև: Այսինքն՝ հավասարակշռված բաշխում կլինի, որն էլ  կբերի դատարանների բեռնաթափման, և գործերի արագ քննության: Նախագծում անդրադարձ կա նաև դատավորների արձակուրդներին: Գործող օրենսդրությամբ արձակուրդ գնալուց առաջ դատավորը 20 օր դիմում է դատարանի նախագահին և մինչ արձակուրդը 20 օր առաջ իրեն գործեր չի մակագրվում: Երբ դատավորը տարվա մեջ բազմաթիվ անգամ դիմում է գրում արձակուրդ գնալու համար, հետո ետ է վերցնում դիմումը, միևնույնն է` նրան 20 օր առաջ գործ չի մակագրվում: Առաջարկվող նախագծով՝ դատավորները տարեսկզբին պետք է ասեն, թե երբ են պատրաստվում արձակուրդ գնալ: Ընդ որում, նրանց արձակուրդը տրամադրվելու է 3 մասնաբաժնով, նրանք ավելի քան 3 անգամից ավելի չեն կարողանալու դիմում գրել արձակուրդի համար: Սահմանափակվել է նաև արձակուրդ գնալով պայմանավորված դատավորին գործերի մակագրման ժամկետը: Առաջարկվում է նրանց գործեր չմակագրել արձակուրդ գնալուց միայն 10 օր առաջ: Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանն էլ լրագրողների հետ զրույցում ներկայացրեց դատական համակարգի արդյունավետությունը բարձրացնելուն միտված փոփոխությունները. «Դատական համակարգի կատարելագործման առաջին փուլը անդրադարձ է կատարում բոլոր այն կարևոր խնդիրներին, որոնք իրենց լուծումը ստացել են նաև Սահմանադրությամբ: Պատահական չէ, որ Սահմանադրությամբ մենք բազում փոփոխություններ կատարեցինք, որոնք վերաբերում են դատական համակարգին, դատական իշխանությանը: Հիմա դրանք միս ու արյուն պետք է ստանան Դատական օրենսգրքում, որից հետո մենք պետք է քայլ առ քայլ կենսագործենք այն քայլերը, որոնք ուրվագծել ենք Դատական օրենսգրքում»: Նա նաև նկատեց, որ էապես փոխում են դատավորների թեկնածուների ընտրության կարգը. «Մենք կարգավորում ենք՝ ինչ գիտելիքներ պետք է ունենա դատավորի թեկնածուն, ինչ պահանջներ ենք նրանց ներկայացնում: Փոփոխության ենք ենթարկում Արդարադատության ակադեմիայի գործունեության ձևը, որպեսզի այն ավելի արդյունավետ դառնա»:

դիտվել է 108 անգամ
Լրահոս
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am