Խուճապային իրավիճակ Հայաստանում

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն այսօր հայտարարեց, որ երկրում ստեղծվել է խուճապային իրավիճակ՝ մարդիկ առևտուր անելուց վախենում են հին ապրանք գնել՝ նորի փոխարեն:  «Պանիկան հասել է այնպիսի մակարդակի, որ մարդիկ լարվածության մեջ են։ Ամենավատն այն է, որ երեկ ռեպորտաժ էի նայում, որտեղ լրագրողի հարցին ի պատասխան, թե ինչպես մարդը տարբերի ավանակի և ձիու միսը՝ տավարի մսից, լիազոր մարմնից պատասխանում են, թե հալման ջերմաստիճանում ձեռքի շոշափումով կարելի է տարբերել։ Նման բան չկա, նման բան հանրապետության մեջ մեկ-երկու ստաժավոր անասնաբույժ կարող են անել, որոնք իրենց ձեռքի ջերմաստիճանն անգիր գիտեն, կարող են այս հալման փորձի մեթոդաբանությունն անել։ Սա լաբորատոր փորձաքննությամբ է միան պարզվում։ Տան պայմաններում դրանք իրարից տարանջատելն անհնարին է»։ Պիպոյանն օրինակ բերեց՝ վերջերս անցկացված հավի մսի մոնիտորինգը, նշելով, որ ոչ թե ՍԱՊԾ-ն, այլ այս անգամ՝ արդեն Ոստիկանությունը պարզեց, որ մսի շուկայում իրացվում է ավանակի և ձիու միս. «Նորից գնացին Ոստիկանության արած աշխատանքի հետքերով՝ նորից  փորձելով վերագրել, թե սա իրենց կողմից կատարվող աշխատանք է։ Այնինչ, եթե հավի մսի շուկայում նմուշառման խնդիրներ կային, պարզելու համար՝ ինչպիսին է այն, մսամթերքի շուկայում այդ խնդիրները բացահայտելը շատ ավելի հեշտ է։ Վերահսկողություն է իրականացվում, առաջին հերթին՝ ուղեկցվող փաստաթղթերի նկատմամբ, և առնվազն հանրապետության տարածքի որոշ մասում անասնաբուժասանիտարական փորձաքննությունն իրականացնում է հենց լիազոր մարմնի ենթակայությամբ գործող լաբորատորիան։ Այսինքն՝ կամա թե ակամա, ամեն օր իրենք տեսնում են շուկայում իրացվող մսեղենը։ Բայց մի քանի օր անց նոր տեսնում ենք, որ շուկայում հայտնվել է ավանակի միս։ Ավելին, մարզերից ասում են, որ քանի որ այս տարի խոտի խնդիր ունեն, որոշ գյուղացիներ մորթում են անգամ փոքր ավանակներին և ձիերին, որովհետև չեն կարողանում պահել նրանց»։  

դիտվել է 67 անգամ
Լրահոս
Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են Երբ կհրապարակվի Արմեն Աշոտյանի կալանքի երկարացման հարցով որոշումը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am