ԱԺ նախագահի օգնականը հայտարարագիրը սխալ է լրացրել. 1 տունը վաճառել մի քանի անգամ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Վերջերս մամուլում լուրեր տարածվեցին, որ դատավորների քրեական մասնագիտացման, դատավորների հավակնորդների քննությանը մասնակցել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական Կարլեն Գրեյանը, ով անգամ իր սեփական հայտարարագիրը սխալներով է լրացրել։

Նախկինում հանրային պաշտպան Կարլեն Գրեյանը 2024 թվականի հունիսի 10-ից նշանակել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնական, նրա՝ 2024 թվականի պաշտոնատար անձի տարեկան հայտարարագրից տեղեկանում ենք, որ ԱԺ նախագահի օգնականը տարեսկզբին ունեցել է համատեղ սեփականությամբ 2 անշարժ գույք՝ բնակարան, որից 1-ը Երեւանում՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, մյուսը՝ Գյումրիում. բնակարանները, համապատասխանաբար, ձեռք են բերված 2021 եւ 2022 թվականներին։

Գրեյանը նախկինում հայտարարագիր է ներկայացրել՝ լինելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավարի ընտանիքի անդամ: Այդ շրջանում է նա 25 մլն 563 հազար դրամով գնել Երեւանում գտնվող բնակարանը, որից մեկ տարի անց Գյումրիում գնել է բնակարան՝ ընդամենը 2 մլն դրամով։ Այս գործարքը կարելի է որակել «կասկածելի», քանի որ բնակարան ձեռք բերելու համար 2 մլն դրամ վճարելը շատերի երազանքն է։

Իսկ, ահա, 2024 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Գրեյանը Շիրակի մարզի Ախուրյան համայնքում ձեռք է բերել հողամաս՝ 1,2 մլն դրամ արժողությամբ։

2024 թվականին նա վաճառել է Ախուրյան համայնքում գտնվող անհատական բնակելի տունը, որի մասին խոսք անգամ չի եղել ո՛չ տարեսկզբին, ո՛չ տարիներ առաջ ներկայացված հայտարարագրում։ Տան սեփականությունը փաստող տվյալ չկա, այն հայտնվել է Գրեյանի օտարված գույքերի ցանկում գրեթե ամեն տարի։

2024 թվականին 1,9 մլն դրամով անհատական բնակելի տունը Գրեյանը վաճառել է Սարո Գալուստի Տեփանյանին։

2023 թվականին նույն անհատական բնակելի տունը 1,7 մլն դրամով վաճառել է Ջուլիետա Սամվելի Գրեյանին։

2022 թվականին 2,5 մլն դրամով վաճառել է կրկին Սարո Գալուստի Տեփանյանին։

Իսկ, ահա, 2021 թվականի հայտարարագրում անհատական բնակելի տան մասին որեւէ հիշատակում չկա։ Հետաքրքիր է՝ այդ ինչպես է ստացվել, որ ԱԺ նախագահի օգնականը 1 անհատական բնակելի տունը երեք անգամ վաճառել է բավականին էժան գնով. գործարքի մասին հիշատակումից կարելի է ենթադրել, որ այն վաճառվել է մաս-մաս։

Ուշագրավ է, որ ոչինչ չկա հիշատակված այն մասին, որ անհատական բնակելի տունը Գրեյանին է պատկանում:

Գրեյանը հայտարարագրել է 2 տրանսպորտային միջոց՝ Opel եւ Nissan մակնիշի։

2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Opel-ը ձեռք է բերվել 2019 թվականին, իսկ Nissan-ը 2023 թվականին՝ 5,2 մլն դրամով։

Կարլեն Գրեյանի բանկային ավանդները կազմել են 1,5 մլն դրամ, բանկային հաշիվների մնացորդները՝ 438 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները տարեսկզբի համեմատ նվազել են՝ 3,5 մլն դրամից դառնալով 2,5 մլն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 12 մլն 862 հազար դրամ, որից 5 մլն 406 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ ԱԺ նախագահի աշխատակազմից, 9 հազար դրամը՝ Երեւանի «Մենեջմենթի» համալսարանից, 2 մլն 517 հազար դրամը՝ ՀՀ Փաստաբանների պալատից։

Գրեյանը, որպես եկամտահարկի վերադարձ, ՀՀ ՊԵԿ-ից ստացել է 1 մլն 829 հազար դրամ։ Եկամուտներից 1,2 մլն դրամը վարձակալության դիմաց ստացած եկամուտն է, 1,9 մլն դրամը՝ գույքի վաճառքից ստացածը։

Կարլեն Գրեյանի ստացած վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 23 մլն 75 հազար դրամ, որից 21 մլն դրամը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։

Մամուլում ակտիվ շրջանառվում է նաեւ, որ ըստ ԲԴԽ կայքի 2021 թվականի հրապարակման՝ Կ. Գրեյանը 2021 թվականին եւս մասնակցել է դատավորների որակավորման գրավոր քննությանը, հավաքել է 46 միավոր եւ չի անցել հարցազրույցի փուլ, քանի որ անցողիկ միավորը 60-ն էր»։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի՝ այսօրվա համարում

դիտվել է 202 անգամ
Լրահոս
Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է… Թուրքիայով. «Փաստ» Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամորի ջրամատակարարումը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Աբրահամյան Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am