Դատավորները պետք է ունենան ֆինանսական անկախության երաշխիք. պնդում է Կոստանյանը

ԱԺ-ում այսօր քննարկվում էր «Դատական օրենսգիրք» սահմանադրական նախագիծը, որը զեկուցեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Նա ասաց, որ սահմանված է դատավորի վարքագծի կանոն, որ իր գործունեության միջամտության ցանկացած փորձի մասին պետք է դատավորը բարձրաձայնի Բարձրագույն դատական խորհրդում, ով ճնշում է գործադրի դատարանի որոշման վրա, պետք է պատասխանատվության ենթարկվի: Ինչպես տեղեկացրել է՝ դատավորը պետք է հանդես գա հայտարարությամբ, որպեսզի ողջ հանրությունն իմանա, թե ինչ է տեղի ունենում: Դատարանների նախագահների խորհուրդը վերացվում է, Բարձրագույն դատական խորհուրդն է ապահովելու դատական իշխանության անկախությունը: Էապես փոխվել են դատարանի նախագահի լիազորությունները եւ դատավորը ավելի անկախ է դարձել դատարանի նախագահից: Հարակից զեկուցող, նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը վստահեցրեց, որ այս օրենսգիրքն արդարադատության որակը երկրում կբարձրացնի, և որ այս Դատական օրենսգիրքը ունակ է շտկել մեր հասարակության վերաբերմունքը դատական համակարգի նկատմամբ: Անդրադառնալով ՄԻԵԴ-ի կայացրած որոշումների կոնտեքստում դատավորներին պատասխանատվության  ենթարկելու հարցին՝ Կոստանյանն ասել է. «Բարեբախտաբար թե դժբախտաբար, դատավորներին ֆինանսական պատասխանատվության ենթարկելու ինստիտուտը բացակայում է: Դատավորները պետք է ունենան ֆինանսական անկախության երաշխիք: ՄԻԵԴ-ի վճիռը պետք է հիմք հանդիսանա դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու համար»: Գեւորգ Կոստանյանը հստակեցրել է, որ դատավորներին պատասխանատվության ենթարկելու հիմքերն են հստակեցվել, թե որն է կոպիտ, էական խախտումը:

դիտվել է 20 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am