Թալանել են «Հրապարակի» խմբագրությունը
Շաբաթ օրը գողություն է տեղի ունեցել.թալանել են «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունը՝տանելով 2 Canon թվային ֆոտոխցիկները,որոնք բավականին արժեքավոր են: Ղեկավարությունը դիմել է ոստիկանություն,ընթանում է նախաքննություն: Դեպքի հետ կապված hayeli.am-ը դիմեց «Հրապարակ» օրաթերթի խմբագիր Արմինե Օհանյանին ,ով փոխանցեց հետևյալը.« Սա լուրջ կորուստ էր խմբագրության համար :Այդ 2 ֆոտոխցիկները մեր աշխատանքի կարևորագույն գործիքներին էին,որոնց բացակայությունը խիստ կանդրադառնա մեր աշխատանքի որակի վրա: Ճիշտ է դիմել ենք ոստիկանություն,սակայն մեծ հույսեր չունենք,որ ետ կվերադարձնենք կորուստը: Իհարկե կփորձենք նորը ձեռք բերել ,սակայն նշեմ,որ դա այքան էլ հեշտ չէ,քանի որ դրանք բավականին թանկ արժեն»:
