Մի խայտառակության պատմություն նախագահականում

«Ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Գազպրոմ Մեդիա հոլդինգի կինոյի և հեռուստատեսության բաժնի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Մինասբեկյանին հանրությունը կարող է հիշել Ուրախների և հնարամիտների ակումբի շրջանակում Երևանի բժշկական ինստիտուտի թիմից, որի ավագն էր նա: ՈՒՀԱ այսպես ասած կարիերայից հետո Մինասբեկյանը մեկն էր թիմի այն բազմաթիվ անդամներից, որոնք մնացին Ռուսաստանում և կարիերան շարունակեցին այնտեղ: Եվ ահա, Մինասբեկյանը հասել է Ռուսաստանի մեդիահոլդինգերից խոշորագույններից մեկի առանցքային պաշտոններից մեկին: Այս ամենը կարող էր հետաքրքիր լինել զուտ իբրև կենսագրական տվյալ, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք, որը Սարգսյանի հետ Մինասբեկյանի հանդիպմանը տալիս է բոլորովին այլ երանգ: Հենց «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ին պատկանող НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» հաղորդաշարի եթերում էր, որ հեռուստաընկերության հաղորդավարներն ու հրավիրված փորձագետները, այդ թվում իհարկե ազգությամբ հայ, ուղղակի նվաստացուցիչ կարծիքներ և արտահայտություններ էին անում Հայաստանի հասցեին: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն ինչպես Եռաբլուրում կնոջը հայտնի դեպքում, արդյո՞ք Մինասբեկյանին էլ հարցրել է՝ եկել ես, որ ի՞նչ անես: Սարգսյանի հետ նրա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է նախագահական նստավայրը, չկա ոչ մի խոսք այն մասին, որ քննարկվել է «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի հեռուստաեթերում Հայաստանի հանդեպ այդ արգահատելի հաղորդման հարցը: Քննարկվել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյետ համատեղ ծրագրեր, ֆիլմարտադրություն, նախագծեր, որոնք կլինեն հայ-ռուսական բարեկամության, ձեռքբերումների և այլնի մասին: Իհարկ կասկած չկա, որ հանդիպմանը անդրադարձ եղել է НТВ-ի հայտնի թողարկմանն ու ընդհանրապես հետայսու ռուսական հեռուստաեթերում Հայաստանի վերաբերյալ անդրադարձերի խնդրին: Գուցե նույնիսկ հենց դրա համար էլ եղել է հանդիպումը, իսկ համատեղ ֆիլմատադրությունը պարզապես քողարկիչ թեման է և ՆՏՎ-ի հարցը ի շոշափվել այսպես ասած Գազպրոմից-փորձանքից հեռու մնալու համար: Սակայն սա արդեն իսկ ինքնին նվաստացուցիչ է, երբ Հայաստանի նախագահը հանդիպում է այն հոլդինգի ղեավարներից մեկին, որի եթերում Հայաստանի վրա ուղղակի կեղտ և անարգանք են լցրել, ու այդ հանդիպմանը որևէ գոնե քիչ թե շատ խստ տոնայնությամբ արժանապատիվ դիտողություն չի անում այդ խնդրի կապակցությամբ: Այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանի և Մինասբկյանի հանդիպման մասին ընդհանրապես չտարածվեր պաշտոնական որևէ հաղորդագրություն և քննարկումը տեղի ունենար առանց հրապարակայնացման: Այս իրավիճակում, սակայն, հերթական անգամ սրությամբ կանգնում է մեկ այլ կարևոր հարց՝ Ռուսաստանում այսպես ասած հայկական ներկայության հարցը, թե կապիտալի, թե նաև մենեջերական դիրքերի տեսքով: Ո՞րն այդ ամենի ազդեցությունը և նշանակությունը Հայաստանի համար: Իհարկե այդ մարդիկ ամենևին պատավոր չեն ծառայել Հայաստանին, ի վերջո դա չի մտնում նրանց անմիջական պարտականությունների մեջ: Մյուս կողմից գուցե նույնիսկ ծառայում էլ են, սակայն շատ դեպքերում այսպես ասած անտեսանելի ճակատում: Սակայն երբ այդ ամենից հետո տեսանելի են դառնում նմանօրինակ խայտառակություններ, ապա հարց է առաջանում, թե ինչու են խայտառակությունները տեսանելի, իսկ ծառայությունները՝ անտեսանելի»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am