Աղոթքի նախաճաշը՝ կրոնական պատերազմ հրահրելու նախերգանք

Նիկոլ Փաշինյանին թշնամանք է պետք, թշնամու կերպար, որի դեմ ինքը պայքարի եւ հաղթի: Արդեն ասել ենք, որ նրա իշխանությունը չափազանց թույլ է ու խախուտ, ինքն էլ՝ տեսակով վախկոտ, ուստի չի կարող արտաքին թշնամի ունենալ: Դրա համար պետք է ներքին թշնամի, որի դեմ ոստիկանություն, ԱԱԾ, Քննչական կոմիտե ու դատախազություն հանի, ծեծի, կալանավորի: Մինչեւ հիմա նա պայքարում էր նախկինների դեմ, բայց այդ պայքարն այլեւս ոչ մեկին հետաքրքիր չէ․ այնպես, ինչպես մի անգամ տեսած ֆիլմը էլ դահլիճ չի լցնում, այդպես էլ ոչ մեկը չի ուզում անդամագրվել նախկինների դեմ կռվին՝ համարելով, որ դա արդեն ժամկետանց է: Նիկոլ Փաշինյանը նոր ներքին թշնամի է գտել՝ հանձին Հայ առաքելական սուրբ եկեղեցու` Ամենայն հայոց կաթողիկոսի եւ սրբազանների տեսքով: Նա ուզում է նրանց դեմ պայքարի դրոշի տակ զորք հավաքել եւ արշավել դեպի Մայր Աթոռ ու հայտարարել, թե ինքը հերթական հաղթանակը տարավ թշնամու դեմ: Հովհաննավանքում զորահավաքին զորք չհավաքվեց, բայց Փաշինյանը միամիտ չէ` նա գաղտնի զորք ունի: 

Դեկտեմբերի 1-ին Նիկոլ Փաշինյանը կարող է գլխավոր զորահավաքն անցկացնել, զորքերի ստուգատես: Իսկ դեկտեմբերի 1-ին նա նախատեսում է աղոթք-նախաճաշ կազմակերպել: Ինչպես գիտեք, ԱՄՆ նախագահներն ամեն տարվա փետրվարի սկզբին նման աղոթք-նախաճաշեր են կազմակերպում, որոնց հրավիրում են տարբեր եկեղեցիների ներկայացուցիչների, ազդեցիկ, հեղինակավոր մարդկանց, կանչում են նրանց, ովքեր պատրաստ են աղոթել Ամերիկայի հզորության եւ հավերժության համար: Այս տարի Նիկոլ Փաշինյանին էլ էին հրավիրել, եւ նա պատվիրակությամբ գնացել էր:

Կրոնական կազմակերպու­թյուններին մոտ կանգնած աղբյուրը տեղեկացնում է, որ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի ստեղծած «Կրթվելը նորաձեւ է» կազմակերպության կենտրոնական կոմիտեի անդամ Ստեփան Սարգսյանից դեկտեմբերի 1-ին կազմակերպվելիք աղոթք-նախաճաշին մասնակցելու հրավեր են ստացել: Սա նույն Ստեփան Սարգսյանն է, որը, ըստ մամուլի հրապարակումների, ներքաշված է խարդախության տարբեր գործողությունների մեջ, բայց կարողանում է խուսափել պատասխանատվությունից, քանի որ ծառայում է իշխանության ղեկին կանգնած ընտանիքին:

Տարբեր հաշվարկներով, Հայաստանում գործող եկեղեցիների եւ կրոնական կազմակերպությունների անդամների թիվը 300 հազար է, գուցե՝ դրանից ավելի: Փաշինյանը կուզենար, որ կրոնական տարբեր կազմակերպությունների անդամներին համախմբեր եւ նրանց միջոցով արշավանք իրականացներ Մայր Աթոռի դեմ, բայց այդ կազմակերպություների անդամները չեն ցանկանում մասնակից լինել նման առճակատման, քանի որ դրա համար պատճառ չկա: Կրոնական կազմակերպությունների ղեկավարները գուցե շատ կուզեին ծառայել Փաշինյանին եւ կուզեին Հայ առաքելական եկեղեցու հեղինակազրկումն ու ոչնչացումը, բայց իրենց հոտին ի՞նչ ասեն. ասեն, որ խաչակրաց արշավա՞նք են կազմակերպում, որի առաջնորդը Նիկոլ Փաշինյանն է, որ իրենք նրա ենթականերն են ու ջարդարարնե՞րը: Բայց խաչակրաց արշավանքների նպատակը Տիրոջ գերեզմանն անհավատներից ազատագրելն էր, հիմա ի՞նչ ասեն` որ ուզում են Մայր Աթոռն անհավատներից ազատագրե՞լ, բայց դա այդ կազմակերպությունների առաքելության մեջ չի մտնում: Իսկ աղոթք-նախաճաշը բոլորովին այլ բան է. իրենք հավաքվում են մի հարկի տակ՝ աղոթելու, եւ վարչապետի ներկայությունն այդ արարողությանը կարող է սովորական լինել:  
Իսկ Փաշինյանի ինչի՞ն է պետք այդ աղոթք-նախաճաշը: Նա դրանով ցույց է տալու, որ իբրեւ թե վայելում է բոլոր կրոնական համայնքների աջակցությունը, եւ բոլորը, հարգելով իր հրավերը, ներկա են իր կազմակերպած միջոցառմանը:

Բնական է, որ դրան ներկա կգտնվեն Հայ առաքելական եկեղեցուց հեռացված նախկին հոգեւորականները, ներկա չեն լինի ՀԱԵ պաշտոնական ներկայացուցիչները: Փաշինյանը եւ նրա շրջապատը հնարավորություն կունենան ասելու, որ այդքան մեծ թվով կրոնական համայնքների գոյությունը Հայ առաքելական եկեղեցու անգործության կամ քրիստոնեական հավատքից շեղվելու արդյունք է, մարդիկ չեն հավատում կաթողիկոսին եւ մյուս եկեղեցականներին` տեսնելով, թե նրանք ինչպիսի կենցաղ են վարում եւ ինչպես են հետեւում իրենց տված կուսակրոնության ուխտին:

Փաշինյանը, իհարկե, գիտի, որ այդ կրոնական համայնքները ստեղծվել են օտարերկրյա տարբեր կազմակերպությունների կողմից, նրանց ֆինանսական, կազմակերպչական աջակցությամբ, որ մարդկանց դավանափոխ ու հավատափոխ են անում շատ դեպքերում ֆինանսապես շահագրգռելով, որ մեր հարեւան երկրներում օրենքով արգելված բազմաթիվ կրոնական կազմակերպությունները Հայաստանում ոչ միայն անարգել գործում են, այլեւ վայելում են իշխանության հովանավորությունը, քանի որ իշխանության տարբեր ներկայացուցիչներ իրենք էլ այդ կազմակերպությունների անդամ են: 
Փաշինյանի նպատակն է լինելու՝ առաջիկա ընտրություններից առաջ կրոնական ատելություն բորբոքել, մարդկանց իրար դեմ թշնամացնել եւ կռվեցնել. Հայ առաքելական եկեղեցին դեմ է Փաշինյանին եւ փորձում է նրան հեռացնել, իսկ մյուս կրոնական կազմակերպություններն աջակցում են նրան եւ աղոթում նրա իշխանության հավերժության համար: Առանց հակամարտության եւ ընդհարումների Փաշինյանն իշխանությունը պահելու ոչ մի հնարավորություն չունի, նրան նոր արյուն եւ նոր զոհեր են պետք. նա դեմ չէր լինի, եթե Հայաստանում մի նոր բարդուղիմեոսյան գիշեր լիներ, եւ, ինչպես 1572 թվականին կաթոլիկները 30 հազար բողոքական կալվինիստների սրի մատնեցին, այստեղ էլ մի 30 հազար մարդ սպանվեր` երկու կողմից էլ: Ինքն էլ մի 10 տարով երկրում արտակարգ դրություն հայտարարեր ու ընտրություններն այդքան ժամանակով հետաձգեր:


Ավետիս Բաբաջանյան

hraparak.am

դիտվել է 1027 անգամ
Լրահոս
Լսեք աբսուրդը՝ Քոչարյանի կալանավորման հիմքերից մեկում գիտե՞ք՝ ինչ է դրել դատախազը (video) Պուտին․ «Եթե կիսում եք մեր ձգտումները, եկեք միասին փոխենք աշխարհը» Հայաստանը Ադրբեջանին կոնկրետ պահանջ պետք է ներկայացնի․ Արթուր Խաչատրյանը՝ ՔՊ-ին (video) Ռուսական զինուժը հարվածել է Ուկրաինայից Լեհաստան ուղևորվող գնացքին Կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը «Հաջիևի խայտառակ պահվածքին ի՞նչ պատասխան եք տալու»․ Աննա Գրիգորյանը նեղը գցեց Ռուբինյանին (video) «Ես պատասխանը կտամ․․․»․ սուր երկխոսություն Էդգար Ղազարյանի և Ռուբինյանի միջև (video) Ինչպես Իսրայելը դարձավ Ադրբեջանի գլխավոր ռազմական մատակարարը․ 69%՝ 2020-ի պատերազմից առաջ․ քաղաքագետ Արաղչի․ Իրանը Օմանում կներկայացնի Հորմուզի նեղուցով նավագնացության նոր երթուղին Զելենսկի․ Ռուսաստանը մեկ շաբաթում Ուկրաինայի ուղղությամբ ավելի քան 2000 ԱԹՍ և 78 հրթիռ է արձակել Ես երբեք տպավորություն չեմ ստացել, որ Ռուբինյանը կարող է հումոր ընկալել․ Ղազարյանի սուր արձագանքը (video) ԱԺ-ում մեկ րոպե լռությամբ հարգեցին սեպտեմբերյան մարտերում զոհվածների հիշատակը (video) Սեպտեմբերի 15-ից 25-ը կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը. «Գազպրոմ Արմենիա» «Չե՞ք ուզում հրաժարական տալ, որ արժանի ԱԺ նախագահ ընտրենք». Էդգար Ղազարյանը՝ Ռուբինյանին (video) Այն, ինչ կատարվում է այս օրերին Արցախում, վկայում է այն մասին, որ Արցախն ազատագրելն այլընտրանք չունի. Իշխանյան Ջերմաստիճանն առաջիկա օրերին կշարունակի բարձրանալ Աննախադեպ ռեկորդ. Հովհաննես Գաբրիելյանը լողալով հատել է Սևանա լիճն իր երկայնքով (74 կմ) Գերմանիան Հայաստան է ուղարկել արտաքսվածներ տեղափոխող հերթական ինքնաթիռը Ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ Սուրենյան (video) Արևմտյան երկրների դիվանագետները ծիծաղում են պատմական փաստերի կեղծման վրա․ Տաթևիկ Հայրապետյանը հարց է բարձրացնում Պետությունը դադարում է լինել պետություն, երբ ղեկավարը պետական շահը ստորադասում է անձնականին Դանիելյան․ Խաղաղությունը չի կարող կառուցվել պատմական հիշողությունը ջնջելու հաշվին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլոնորա Մանանդյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էմանուել Մանուկյանը Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am