ՔՊ-ական պատգամավորների հակասությունները գլխավոր դատախազի հետ անթաքույց են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ միջանցքներում վերջին օրերին նկատելի է լարվածություն. իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի շարք պատգամավորներ բացահայտ կամ քողարկված դժգոհություն են արտահայտում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հասցեին։

Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը օրերս անգամ տեսախցիկների առաջ պահանջեց, որ դատախազն անձամբ ներկայանա Ազգային ժողով եւ ներկայացնի դատախազության բյուջեի կատարողականը։ Եվ միակ մարդը, որ փորձեց պաշտպանել Աննա Վարդապետյանին ու արդարացնել նրա բացակայությունը, Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն էր։ Վերջինս նշեց, որ եթե քննարկումը վերաբերում է ֆինանսական հարցերին, ապա տրամաբանական է, որ դատախազությունից այդ ոլորտի պատասխանատուն ներկայացնի զեկույցը։

Սակայն, ինչպես ասում են խորհրդարանական կուլիսներում, սա միայն երեւացող մասն է լարվածության։ Իշխանական շրջանակներում վաղուց են դժգոհում Վարդապետյանի պահվածքից՝ ընդգծելով, որ նա «գոռոզ ու հպարտ» է, քիչ է շփվում իշխանության ներկայացուցիչների հետ եւ պահպանում է բացառապես ուղիղ կապ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս ֆոնին խորհրդարանում ավելի ակնառու է դառնում այն հակասությունը, որ մյուս ուժային կառույցների ղեկավարները, առանց խուսափելու, ներկայանում են ԱԺ-ում հաշվետվություններով ու զեկույցներով, մինչդեռ դատախազի փոխարեն Ազգային ժողով էր ներկայացել գլխավոր քարտուղարը։

Դատախազի կեցվածքը՝ պահպանելու ինստիտուցիոնալ հեռավորություն քաղաքական դաշտից, մերժելի է թիմում, եւ այդ ներքին հակասությունը՝ համակարգային ու անձնական ընկալումների խաչմերուկում, ավելի է խորանում։

Սակայն Վարդապետյանը, կարծես, չի էլ մտահոգվում այս վիճակից: Ամեն անգամ, երբ նա գալիս է ԱԺ, այս խոսակցությունները կրկին ակտիվանում են, բայց դատախազը ցուցադրաբար խուսափում է ՔՊ-ականների հետ ոչ պաշտոնական շփումներից. նույնիսկ ջուր ու սուրճ չի խմում նրանց հետ»։

դիտվել է 295 անգամ
Լրահոս
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am