Ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու բան չունեմ. Արամեի կինը՝ իրեն քննադատողներին

Արամեի կինը՝  երգչուհի Աննա Թովմասյանը վերջին շրջանում իր Instagram-ում հաճախ է հոլովակներ ներկայացնում, որտեղ ցույց է տալիս, թե ինչպես է այս կամ այն ճաշատեսակը պատրաստում: Նա քայլ առ քայլ ցուցադրում է, թե ինչպես ստանալ ցանկալի արդյունք, սակայն նրա այդ մտահղացումը այսօր արժանացել է օգտատերերից մեկի բացասական արձագանքին: «Հարգելի՛ Աննա, Ձեր սուրբ պարտքը մի համարեք ամեն օր հանրությանը տեղյակ պահել, թե ինչ եք ուտում Ձեր տանը»՝ ահա այս վերնագրմամբ նյութում նշվում է՝  «Հետաքրքիր է՝  երգչուհին սրանով ուզում է ցույց տալ իր խոհարարական հմտություննե՞րը, թե՞ մտածում է, որ իր առաքելությունն է իր հետևորդներին օգնել կողմնորոշվելու այդ օրվա ճաշացանկի հարցում: Հարգելի  Աննա, այն մարդը, ով պետք է գնահատեր Ձեր խոհարարական հմտություններն ու այդ ասպարեզում Ձեր ունեցած գիտելիքները, վաղուց արդեն գնահատել է, խոսքս Ձեր ամուսնու մասին է»: Թեմայի շրջանակում Life.panorama.am-ը խոսեց Աննայի հետ: Նա ժպիտով վերաբերվեց այդ հրապարակմանն ու նշեց. «Ճիշտն ասաց, ես անում եմ այն, ինչն ինձ դուր է գալիս և դրանով կիսվում եմ այն մարդկանց հետ, ում դա հետաքրքիր է: Ես ոչ մեկին ոչինչ ապացուցելու բան չունեմ, դրանով ցույց չեմ տալիս, թե մենք ինչ ենք ուտում մեր տանը, կամ թե ցույց չեմ տալիս, որ լավ տան կին եմ, քանի որ այդ հարցում գլխավորն իմ ամուսնու կարծիքն է, իսկ նա գիտի, թե ես ինչպիսի կին եմ իր համար: Պարզապես ինքս շատ եմ սիրում հետևել տաբեր խոհարարական կայքերի, բլոգների հրապարակումներին և ինքս էլ փորձում եմ իմ տանն իրականացնել այդ բաղադրատոմսերը: Հենց այդ սերն էլ ինձ գաղափար տվեց իմ անձնական էջում կիսվել պատրաստածս ուտեստներով: Շատ կանանց նման, ես էլ հաճախ առավոտյան արթնանում եմ ու մտածում, թե ինչ պատրաստեմ, իսկ նման հրապարակումները ինձ բավականին օգնում են: Հենց այս ամենից ելնելով էլ՝ ես էլ որշոշեցի նման շատ կենցաղային հարցում օգտակար լինել, հուշել, թե ինչ կարելի է պատրաստել»: Աննան նկատեց, որ լավ արձագանքներ լսելուց հետո է որոշել շարունակել իր պատրաստած ուտեստները նկարել և դրանցով կիսվել իր հետևորդների հետ: «Անկեղծ եմ ասեմ, իմ հետևորդների 50%-ն անմիջապես արձագանքեցին, ինձ բազմաթիվ նամակներ էին գրում, որպեսզի շարունակեմ իմ այդ գաղափարը, ավելին՝ նրանք իրենց տանն են պատրաստում նույն ուտեստներն ու ինձ ուղարկում: Դրանք ինձ շատ ոգևորեցին, հիմա առավել մեծ հաճույքով եմ մտածում, թե ինչ պատրաստեմ ու դրանով կիսվեմ հետևորդներիս հետ: Բոլոր նրանց, ում հետաքրքիր չէ այդ ամենը, ասեմ, որ թող այդ տեսանյութերի կողքով պարզապես անցնեն և չդիտեն»,- նկատեց նա: Աննան նշեց, որ իրեն շատ է օգնում նաև իր մայրիկի բաղադրատոմսերը, սակայն հիմնականում օգտվում է խոհարարական կայքերից և իր նման անհատ պատրաստողներից:

դիտվել է 37 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am