Արտակարգ դեպք Գեղարքունիքի մարզում. երեխաների կողմից թռչնի որսն ավարտվել է 16-ամյա երեխայի՝ հիվանդանոց տեղափոխվելով, հայտնաբերվել է որսորդական հրացան

Երեկ՝ դեկտեմբերի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններոմ «Ճամբարակի առողջության կենտրոն» ՓԲԸ-ից Ոստիկանության Ճամբարակի բաժին հայտնել են, որ «ծոծրակի բազմակի պատռված վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հովհաննիսյանի գլխավորությամբ։ Հիվանդանոցում ոստիկաններին բժիշկները հայտնել են, որ երեխան վնասվածքը ստացել է կրակոցի հետևանքով։ Մինչ բժիշկները երեխայի առողջական խնդիրներով կզբաղվեին, Ճամբարակի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Ծափաթաղ գյուղի բնակիչ՝ 16-ամյա Ստեփան Բոյախչյանն է։ Պարզվել է նաև, որ ժամը 16։30-ի սահմաններում նույն գյուղում 13-ամյա Վահե Հակոբյանը և 17-ամյա Մերուժան Կարապետյանը գյուղի վերջնամասում թռչնի որս կատարելու ժամանակ Մ. Կարապետյանը կրակել է թռչնի վրա, և փամփուշտի կոտորակները դիպել են այնտեղ գտնվող Ս. Բոբյախչյանի ծոծրակին։ Ոստիկանները գիշերը ժամը 23։00-ի սահմաններում Շողակաթ համայնքի Ծափաթաղ բնակավայրում հայտնաբերել են Մ. Կարապետյանին, իսկ արդեն ձեռնարկված օպերատիվ հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ Ծափաթաղ բնակավայրի վերջնամասում գտնվող «Մեխտու» կոչվող սարալանջին գտնվող Մ. Կարապետյանի մատնանշած հատվածում հայտնաբերել և առգրավել են հանցագործության գործիք հանդիսացող «Իժ» տիպի մեկփողանի որսորդական հրացանը։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։ Մ. Կարապետյանը ստորագրությամբ բաց է թողնվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը սովորում է գյուղի 11-րդ դասարանում, իսկ Վ. Հակոբյանը՝ 8-րդ դասարանում։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

դիտվել է 4 անգամ
Լրահոս
ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ» Ալեն Սիմոնյանի կադրերը ճամպրուկներն են հավաքում․ «Հրապարակ» Մակունցը հրաժարվել է․ «Հրապարակ» Փոխնախարարները կլքեն իրենց պաշտոնները. «Ժողովուրդ» Ի՞նչ է հայտարարագրել Ժաննա Անդրեասյանը․ բնակարաններ, ավտոմեքենա, 30 միլիոն դրամի փոխառություն. «Ժողովուրդ» Ստուգումներ են սկսվել «Գազպրոմ Արմենիա» ընկերությունում. «Ժողովուրդ» Հռետորը կարող է կրքոտ լինել, երկրի ղեկավարը՝ ոչ․ Արթուր Ղամբարյան Էդիկ Մալոյանի գործով անցնող Ռոման Ջավադյանը 2 ամսով կալանավորվել է․ ՔԿ «И тебя вылечат». Բագրատ Միկոյանը՝ Փաշինյանին Գագիկ Խաչատրյանի որդին և եղբորորդին կալանավորվել են Փաշինյան Նիկո՜լ, բա խոսում ես եվրոպական արժեքներից, ԵՄ գնալու ձգտումներից, գոնե անկեղծ եղիր՝ միակ մտահոգությունդ աթոռդ է, ցոփ ու շվայտ կյանքդ․ Րաֆֆի Ասլանյան Գագիկ Բեգլարյանը եւս երկու ամիս կմնա կալանքի տակ Վայելենք Մխիթարյանի հմտությունները. Ինտերի հերթական հրապարակումը Ջրամատակարարման ժամանակացույցի փոփոխության մասին պնդումները կեղծ են
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am