«Հրապարակ» օրաթերթը գրում է. Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունից հետո բերման ենթարկված 41 անձանցից 24-ը կալանավորվել է 2 ամսով, 15-ի նկատմամբ սահմանվել է տնային կալանք, 1-ի նկատմամբ՝ վարչական հսկողություն․ հայտնեցին Քննչական կոմիտեից։
Մեղադրանքը գործի քննությանը միջամտելն է եւ զանգվածային անկարգություններին մասնակցելը կամ՝ մասնակցելուն դրդելը։ Կալանավորվածների թվում են Վարդան Ղուկասյանի եղբոր թոռը, քաղաքապետարանի բաժնի պետ Արթուր Մեսրոպյանը, խորհրդական Աշոտ Պետրոսյանը: Տնային կալանքի տակ է ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի զոքանչը: 1 անչափահասի նկատմամբ սահմանվել է կալանք, մյուսի նկատմամբ՝ տնային կալանք: Վարույթը նախաձեռնվել է այն օրը, երբ Գյումրու քաղաքապետին էին ձերբակալում, եւ նրա աջակիցները հավաքվել էին քաղաքապետարանի շենքի մոտ:
Շենքը ջարդուփշուր անելով, մարդկանց նվաստացնելով, Ղուկասյանին վազացնելով ձերբակալելով` տեղափոխեցին Երեւան, իսկ Գյումրի տարված ոստիկանների ու Ղուկասյանի աջակիցների միջեւ բախումից հետո սկսեցին բերման ենթարկել նաեւ հավաքված մարդկանց:
Նշենք, որ քաղաքապետին կաշառք վերցնելու համար կալանավորեցին 2 ամսով, ապա լրացուցիչ մեղադրանք հարուցեցին` ՀՀ ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություններ
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը
Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը