Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Mitsubishi-ն ու 3110-ը. բժիշկները պայքարում են վիրավորների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

դեկտեմբերի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 19:30-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 44-րդ կմ հատվածում բախվել են Mitsubishi մակնիշի 34 RՏ 778 համարանիշի և ГАЗ 3110 մակնիշի 35 FP 493 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գավառի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Ժամանել են նաև Ճանապարհային Ոստիկանության 2 սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գեղամ Մարգարյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արա Քոչարյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրում ծառայություն են կատարում ՃՈ տեսուչներ Գեղամ Գրիգորյանն ու Գեղամ Հարությունյանը, որպեսզի ՃՈ հետաքննիչ Հարութ Մարգարյանը դեպքի վայրի տեղազննություն կատարի: Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է , որ հարվածի հետևանքով 3110-ի գազաբալոնը պոկվել և մոտ 30 մետր շպրտվել է, իսկ Mitsubishi-ն ձորը չի գլորվել՝ շնորհիվ ճանապարհին տեղադրված երկաթբետոնե արգելապատնեշների: Հակառակ դեպքում, եթե երկաթբետոնե արգելապատնեշներ չլինեին, հնարավոր է, որ Mitsubishi-ն հայտնվեր ձորում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

դիտվել է 43 անգամ
Լրահոս
Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու «Մի քանի լարի վրա խաղացած Նիկոլ Փաշինյանը հիմա կախվել է ցած» (video) Ռուսաստանը բողոքի նոտա է հղել Շվեդիային՝ Ստոկհոլմում դեսպանատան վրա հարձակման կապակցությամբ Մենք չենք վախենում Իսրայելի հետ բախnւմից․ Ֆիդան Լեհաստանը հրաժարվել է Ուկրաինային փոխանցել МиГ-29 կործանիչները ՌԴ-ն Վրաստանին կոչ է արել ուժի չկիրառման մասին համաձայնագիր կնքել Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում բախվել են «BMW X5»-ը և «Nissan Tida»-ն Ռուսաստանը առաջարկում է Հարավային Կովկասի շուրջ բանակցությունները տեղափոխել Ժնևից այլ հարթակ Գնդապետ Էդիկ Մալոյանը կալանավորվել է 13 հազարով այս տարի քիչ են եղել․ «Հրապարակ» Այս պահին խուզարկում են «Մայր Հայաստան» կուսակցության անդամ, քաղաքագետ Երվանդ Բոզոյանի բնակարանը Դատավորների վրա գրոհի հաջորդ փուլն է սկսվում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am