«Տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում»

Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող  «Սասնա ծռեր» 11 անդամի գործով դատաքննությունը գտնվում է գրավոր ապացույցների հետազոտման փուլում: Մեղադրող դատխազները շարունակում են ներկայացնել գրավոր ապացույցները: Մեղադրող-դատախազներն ներկայացրեցին Արթուր Սողոմոնյանի  մասնակցությամբ կատարված քննչական փորձարարության արձանագրությունը: Ըստ արձանագրության Արթուր Սողոմոնյանը խմբիա այլ անդամների հետ Երևան է եկել Սպիտակից: Նրանց  մոտ զենք չի եղել: Արդեն ՊՊԾ-ն գրավելուց հետո նա  ինքնաձիգ է տեսել  Արմեն Բիլյանի մոտ, իսկ Արայիկ Խանդոյանի զենքը կախված է եղել ուսից: Բիլյանը կրակել է և ոտքի հարվածով բացել դուռը և մտել շենք: Գոռոց է լսել ու կրակոցներ:Հետո տեսել է փորը բռնած փախչող տղամարդ: Ավելի ուշ իմացել է, որ վիրավորը ոստիկան էր: Ըստ արձանագրության՝ Վահե Պետրոսյանը քննիչներին հայտնել է, որ գործով մեկ այլ կասկածյալ Կարեն Հակոբյանի հետ մինչեւ ՊՊԾ գնդի գրավումը հանդիպել են Նորքում գտնվող ինչ-որ բնակարանում, որտեղ եղել են նաեւ Կարեն Հակոբյանի քեռին՝ Արայիկ Հակոբյանը եւ Կարենի հայրը՝ Մարտիրոս Հակոբյանը: Այդ բնակարանում մնացել են մինչեւ հուլիսի 16-ի լույս 17-ի գիշերը, որից հետո ոտքով քայլել են դեպի զբոսայգի, որտեղ Վահե Պետրոսյանը իրավապահներին մատնացույց է արել այգու միջնամասում գտնվող նստարանը՝ հայտարարել, որ 17.07.2016 թվականին՝ ժամը 2:13-ի սահմաններում, ինքը Արայիկ, Մարտիրոս եւ Կարեն Հակոբյանների հետ միասին բնակարանից դուրս գալով քայելելով եկել եւ նստել են նշված նստարանին, որից հետո 30 րոպե անց կայանել են «ֆորդ» մակնիշի ավտոմեքենա, որի մեջ են եղել եւս 4 հոգի, նստել են այդ մեքենան եւ շարժվել: Վահե Պետրոսյանի մատնանաշած երթուղիով ուղեւորվել են ՊՊԾ գունդ, որտեղ Պետրոսյանը մատանցույց է արել գնդի դարպասները եւ հայտարարել, որ «ֆորդ» մակնիշի ավտոմեքենան նստելուց հետո եկել են գունդ: Մեքենայում նստած անձինք՝ այդ թվում Մարտիրոս, Կարեն եւ Արայիկ Հակոբյանները իջել են մեքենայից նեւ վազելով մտել ՊՊԾ գնդի տարածք, որտեղից հնչել են կրակոցներ: Վահե Պետրոսյանը եւս մտել է նշված գնդի տարածք եւ կրակոցները դադարելուց հետո իմացել է, որ մեքենայում եղած անձինք զինված հարձակում են կատարել մի խումբ անձնանց հետ միասին եւ գրավել ՊՊԾ գունդը: Վահե Պետրոսյանը մատնացույց է արել ՊՊԾ գնդի հատվածներից մեկը՝ հայտարարելով, որ նշված վայրում նկատել է աջ ձեռքից վիրավոր ոստիկանի, մոտեցել է եւ կտորով վիրակապել է վիրավոր ձեռքը: Այդ պահին իրեն եւ ոստիկանին է մոտեցել ինքնաձիգով զինված Արմեն Բիլյանը, ում դիմելով ոստիկանը հարցրել է, թե ինչո՞ւ կրակեցիր: Արմեն Բիլյանը պատասխանել է, որ զգուշացրել էր, որ չշարժվի, չի լսել, որի պատճառով էլ կրակել է եւ ավելացրել, որ ոչինչ կանցնի: Վահե Պետրոսյանը մատնացույց է արել ՊՊԾ գնդի տարածքում գտնվող ավտոտնակը, որի կտուրը բացակայում էր, եւ հայտարարել, որ Կարեն Հակոբյանի հետ մտել են նշված ավտոտնակ, որտեղ մեքենա չի եղել կայանված: Կարեն Հակոբյանը սյան մոտ թողել է իր զրահաբաճկոնը եւ վինչեստրի նման զենքը եւ միասին բոլորից գաղտնի դիմել են փախուստի... Դիտակետի միջանցքը մատնացույց անելով, Կարեն Հակոբյանը նշել է, որ այնտեղ եղել է վիրավոր մի ոստիկան, առաջացել է եւ տեսել նաեւ Արմեն Լամբարյանին: Կարեն Հակոբյանը նշել է, որ երբ դուրս է եկել ՊՊԾ գնդի դարպասից տեսել է Պավել Մանուկյանին, նրա կողքին՝ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին: «Նա հիշել է, որ Պավել Մանուկյանը Օսիպյանին ասել է՝ տեսար Օսիպյան, քեզ էլ չեն խնայում»:  

դիտվել է 65 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am