Արամ Սարգսյանը երկրի համար ոչ մի բան չի արել, նա ընդամենը Վազգենի եղբայրն է․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Էջմիածնի ընտրությունների նախընտրական քարոզարշավի մեկնարկը տրվել է, եւ քաղաքական ուժերը թափով քարոզչություն են իրականացնում, բայց ոմանք կարծես թե ֆալշ-ստարտ են տվել եւ ասելիք դարձել էջմիածինցիների շրջանում։ Գեներալ Մանվել Գրիգորյանի զինակից Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, իր կուսակցության քարոզարշավի մեկնարկը սկսեց գեներալի ուրվականի հետ կռիվ տալով։ «Հանրապետություն» կուսակցության ցուցակն առաջնորդող քաղաքագետ Հարություն Մկրտչյանը, որն իշխանական պրոպագանդիստների տարբեր հարթակներում է իր վերլուծություններով հանդես գալիս, Էջմիածնի փողոցներով շրջայցը սկսեց այն կետից, որտեղ գեներալի ընտանիքին պատկանող մի չգործող սրճարան է գտնվում։ Նա համաքաղաքացիներին խրոխտ խոստում տվեց, որ նոյեմբերի 17-ի առավոտյան, այսինքն` ընտրությունների հենց հաջորդ օրը, քանդելու են այդ «աղբանոցը»։ «Սա հիշեցնում է Մանվել Գրիգորյանի ուրվականը Էջմիածնում․ 2018 թվականի փոփոխությունները, որ էջմիածինցիներն իրենք էին բերել, կարծես թե կյանքի չեն կոչվում, հիմա եկել է ժամանակը՝ ապամոնտաժելու»,- ասաց Հարություն Մկրտչյանը, որի կողքին կանգնած` իր մշտնջենական ժպիտով լսում ու գլխով հավանություն էր տալիս նաեւ Վազգենի եղբայրը` Արամը։

Էջմիածնում անմիջապես հիշեցին, որ գեներալ Մանվելը Վազգեն Սարգսյանի ամենամոտ մարդկանցից էր եւ իր կրտսեր որդու անունն էլ Վազգեն է դրել, շատ հաճախ հյուրընկալվել է Սարգսյաններին եւ հիմա հանգուցյալ է: Բանն այն է, որ գեներալի դուստրը «Ժառանգություն» կուսակցության ցուցակով մասնակցում է այս ընտրություններին, ցուցակի երկրորդ համարն է:

Գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանը, տարօրինակ է համարում, թե ինչու էր Արամ Սարգսյանի թեկնածուն հենց իրենց բանավեճի կոչ անում․ «Ինքը պետք է ամաչեր այդ դրվագից․․. քանդելու ենք։ Արամ Սարգսյանը միշտ մեր կողմից ընկալվել է որպես Վազգենի եղբայր, մենք այլ կերպ իրեն չենք ընդունել, ինքն այս երկրի համար ոչ մի արժանի, ընդհանրապես ոչ մի բան չի արել, ինքը մեզ համար զուտ Վազգեն Սարգսյան սպարապետի եղբայրն է, բայց այսօր առանց ամաչելու կանգնել-նայում էր, եւ այդ պատկերն էլ 2018 թվականի հետեւանքն է, որում իրենց լուման ունեն նաեւ Արամ Սարգսյանն ու իր թիմակիցները: Գեներալի վրա սարքված ամբողջ պատմություններում եւ գեներալին կործանման տանելու մեջ իրենք էլ են խառը։ Այդքանից հետո կանգնել, ինչ-որ բան խոսել․․․»: Նազիկ Ամիրյանն ասում է՝ Արամ Սարգսյանը 2018-ից հետո մոռացել է գեներալի ընտանիքի հետ նախկին ջերմ հարաբերությունները, նաեւ այն, որ որ իրենց տղային էլ, ի պատիվ Արամի եղբոր, Վազգեն են կնքել․ «Բայց Վազգեն Սարգսյանի եղբայրը որոշեց, որ իր հետագա քաղաքական ուղին պետք է այս թիմի հետ անցկացնի։ Իրենք թիրախավորել են մեզ, գեներալին հանգիստ չեն թողնում այն բանի համար, որ իրենց համար կռված, հերոս տղաներ հասկացությունները, Եկեղեցու սրբությունը մերժելի են, դրա համար էլ ուզում են հակադրվել, դրանով ձայներ հավաքել»։

Գեներալի կինը հիշեցրեց, որ իրենց թիմը քարոզարշավը սկսել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։ Քարոզարշավին մասնակցում է նաեւ ինքը` Նազիկ Ամիրյանը։ «Եթե նկատեցիք, մեր թիմում բոլորը այն մարդիկ են, ովքեր այս երկրի համար արյուն են տվել, մեր հերոս տղաներն են։ Բոլորս միասին որոշեցինք մասնակցել Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններին եւ մեր պայքարը սկսեցինք հենց Մայր Աթոռից»։ Նազիկ Ամիրյանի խոսքով՝ Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չկա․ «Ժամանակն ինքն իրեն մաքրեց եւ ցույց տվեց, որ Մանվել Գրիգորյանը եղել է եւ մնացել է հայրենասեր, հայ ազգին նվիրված զինվոր։ 2018 թվականի սարքված դեպքերն ու մոնտաժված կադրերն այլեւս ազդեցություն չունեն»: Ասաց, որ չեն ընդունելու բանավեճի առաջարկը, որովհետեւ նրանց արժանի չի համարում․ «Այդ մարդիկ արժեք չունեցող մարդիկ են, ո՛չ սրբություն ունեն, ո՛չ արժեք, եթե կարող են Եկեղեցու, հերոսների հասցեին ինչ ասես խոսել, նրանց գնամ` ի՞նչ բացատրեմ, ի՞նչ բանավիճեմ, իրենք ավելի լավ է՝ գնան Հովհաննավանք, եկեղեցում հայհոյող կարգալույծ քահանայի պատարագը լսեն»։

Նազիկ Ամիրյանը վստահ է, որ Զավենիչի թիմը հիասթափվելու է, եւ ընտրությունների հաջորդ օրը Էջմիածնում տոնելու են ընդդիմության հաղթանակը»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 148 անգամ
Լրահոս
Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով Կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ Կեղծ երկընտրանք. երբ դեպի Եվրոպա ճանապարհն անցնում է… Թուրքիայով. «Փաստ» Մինչև 21։00-ն դադարեցվել է Մեծամորի ջրամատակարարումը Բաքուն չի էլ թաքցնում, որ «Արևմտյան Ադրբեջանը» իր համար ռազմավարական նպատակ է. Աբրահամյան Փրկարարներն ու ոստիկանները Փամբակ գետում շարունակում են 13-ամյա աղջկա որոնողական աշխատանքները Թիվ 46 երթուղին սպասարկող «Zhongtong»-ը բախվել է ճանապարհին կայանված «ԶԻԼ»-ին. կան վիրավորներ Թուրքիան չկարողացավ հաղթել 10 հոգով մնացած Պարագվային՝ զրկվելով փլեյ-օֆֆ դուրս գալու շանսից Փաշինյանին հեռացնելու համար հետընտրական կոալիցիա է ձեւավորվում. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am