«Գարդասիլով» պատվաստված 700 կին 160 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում Կոլումբիայի դատարանում

«Հետք»-ն ուսումնասիրում է Մարդկային պապիլոմավիրուսը (HPV) կանխելու համար Հայաստան ներկրված «Գարդասիլ» պատվաստանյութի ներարկման՝ տարբեր երկրներում առկա փորձը՝ հիմնված դատական գործերի վրա: Պատվաստանյութի բացասական հետևանքների փոխհատուցման ամենամեծ պահանջներից մեկը ներկայացվել է Կոլումբիայում: Կոլումբիացի 700 կին այժմ պատվաստանյութն արտադրող ընկերությունից պահանջում է 160 մլն դոլար: Դատական գործը դեռևս ընթացքի մեջ է: Կոլումբիացի կանանց փաստաբանի հետ դատարանում աշխատում է լրագրող, մարդաբան և հետազոտող Մարիո Լամոն (Mario Lamo): Ներկայացնում ենք հատված` նրա հետ հեռակա արված զրույցից: Պարոն Լամո, ե՞րբ սկսվեց HPV պատվաստանյութի պարտադիր կիրառումը Կոլումբիայում, և ո՞ր տարիքային խմբի կանայք էին ներգրավված ծրագրում: HPV-ի դեմ պատվաստանյութը Կոլումբիայում ներկայացվեց 2013թ. տարօրինակ ձևով. խորհրդարանն ընդունեց մի օրենք (թիվ 1626` ընդունված 2013թ. ապրիլի 30-ին), ըստ որի՝ HPV-ի դեմ պատվաստումը «կամավոր է և պարտադիր՝ թիրախային բնակչության համար»: Կառավարությունը պատվաստանյութերի համար ծախսեց մոտ հարյուր միլիոն դոլար և սկսեց պատվաստման ծրագիրը, որի վերաբերյալ խոսք ասելու իրավունք չունեին ոչ պատվաստված աղջիկները, ոչ էլ նրանց ընտանիքները: Պատվաստանյութը պարտադիր էր դպրոցների 4-7-րդ դասարանի կամ 9-17 տարիքային խմբի աղջիկների համար: HPV պատվաստանյութի ո՞ր տեսակը կամ տեսակներն էին կիրառվում այդ ծրագրի շրջանակներում: Այն քառավալենտ HPV պատվաստանյութն էր` «Գարդասիլը»: Իսկ ինչպե՞ս է պատվաստանյութը պարտադրվում, ինչպե՞ս է պետությունը պահանջում պատվաստվել, այսինքն` ի՞նչ պիտի լինի, եթե աղջիկները հրաժարվեն պատվաստվելուց: Աղջիկները պատվաստվում էին դպրոցներում: Նրանք երբեք չեն ստացել «իրազեկված համաձայնության» (informed consent) փաստաթուղթ` ստորագրելու համար, պատվաստանյութը մերժելու ոչ մի հնարավորություն չկար: Պատվաստման ծրագիրը սահմանեց պատվաստանյութի քվոտա, որը պետք է բավարարվեր: Այնումենայնիվ, մի դատական գործից հետո Կոլումբիայի Սահմանադրական դատարանը պատվաստանյութի օրենքում փոփոխություն մտցրեց, ըստ որի` պատվաստանյութը պարտադիր չէ, և եթե մարդն ուզում է հրաժարվել դրանից, իր իրավունքն է: Սահմանվեց նաև, որ պատվաստվողները պետք է ունենան «իրազեկված համաձայնության» իրավունք: Ե՞րբ որոշեցիք ուսումնասիրել HPV պատվաստանյութի կողմնակի ազդեցությունները: Որո՞նք էին դրդապատճառները: Ես սկսեցի այս պատվաստանյութի վերաբերյալ հետազոտություն անել 2013թ. փետրվարին, երբ թերթում կարդացի, որ պատվաստման ծրագիրը պետք է սկսվի Կոլումբիայում, և որ այն «կամավոր է և պարտադիր»: Ես գիտեի այլ պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և որոշեցի հետազոտել նաև սրա հնարավոր կողմնակի ազդեցությունները: Իմացա մահվան և հաշմանդամության դեպքերի մասին, որոնց հանգեցնում էր այս պատվաստանյութն աշխարհի տարբեր հատվածներում: Որո՞նք են Ձեր հետազոտության հիմնական եզրակացությունները: Սա շարունակական հետազոտություն է: Ես հրապարկել եմ իմ հիմնական եզրակացությունները լրագրային հոդվածներում և տեսանյութերում: Հետազոտության նպատակով ես կարդացել եմ բազմաթիվ գիտական նյութեր այս պատվաստանյութի մասին, համապատասխան գրքեր՝ գրված այս պատվաստանյութը հետազոտող բժիշկների կողմից, խոսել եմ պատվաստանյութից ազդեցություն կրած աղջիկների և նրանց ընտանիքների անդամների հետ, ԱՄՆ-ում մասնակցել եմ երկու միջազգային կոնֆերանսի՝ խոսելով Կոլումբիայում պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունների մասին և տեղեկություններ փոխանակելով գիտնականների, լրագրողների և ակտիվիստների հետ: Պատվաստանյութի վտանգների մասին իմ առաջին հոդվածը, որը հրապարակվեց 2013թ., գրաքննվեց կոլումբիական eltiempo.com թերթի կողմից՝ այն պնդմամբ, որ նման վտանգներ գոյություն չունեն: Ես հոդվածում նշում էի, որ «Գարդասիլը» վտանգավոր պատվաստանյութ է, որը պատճառ է եղել մի քանի մահերի և հաշմանդամության դեպքերի երիտասարդ աղջիկների շրջանում, ԱՄՆ-ի դատական կազմակերպություններից մեկը` Judicial Watch-ը, բացահայտել է նման դեպքեր Միացյալ Նահանգներում, և որ այս տեղեկությունը գաղտնի է պահվել հասարակությունից (խնդրում եմ տեսեք հետևյալ հղումը): Սա 2011թ. զեկույց է, որում ասվում էր. «Վաշինգտոն-19 հոկտեմբերի, 2011թ. Judicial Watch-ը` հանրային շահեր ներկայացնող խումբը, որը հետաքննում է կառավարության կոռուպցիոն գործարքները, այսօր հայտարարեց, որ նոր փաստաթղթեր է ստացել ԱՄՆ-ի Սննդի և դեղերի ադմինիստրացիայից (FDA)` «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի դրույթների համաձայն, որտեղ մանրամասն նկարագրվում են մարդու պապիլոմավիրուսի (HPV) պատվաստանյութի` «Գարդասիլի» բացասական արձագանքների մասին հաղորդումները: Այդ հաղորդումները մանրամասնում են 26 նոր մահվան դեպքեր, որոնք հաղորդվել են 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը, ինչպես նաև նոպաների, կաթվածի, կուրության, պանկրեատիտի, խոսքի խանգարման, հիշողության կարճատև կորստի և Գիյեն-Բարրեի (Guillian-Barre) սինդրոմի դեպքեր: Փաստաթղթերը ստացվել են Սննդի և դեղերի ադմինիստրացիայի` պատվաստանյութի վնասակար դեպքերի հաշվետու համակարգից, որն օգտագործվում է ադմինիստրացիայի կողմից` պատվաստանյութերի անվտանգությունը դիտարկելու համար: Փաստաթղթերը ձեռք են բերվել 2011թ. սեպտեմբերի 15-ի դիմումի համաձայն և վերաբերում են 2010թ. սեպտեմբերի 1-ից մինչև 2011թ. սեպտեմբերի 15-ը եղած հաղորդումներին»: Տարիների ընթացքում ես հրապարակել եմ տեղեկություններ Կոլումբիայում «Գարդասիլ»-ի կողմնակի ազդեցությունների մասին, սա հիմնական արդյունքների ամփոփումն է. 1.Պատվաստանյութերում օժանդակ նյութերը կարող են հանգեցնել աուտոիմունային խանգարումների, ինչպես բացատրում է բժիշկ Yehuda Shoenfeld-ը, ով ուսումնասիրել է այսպես կոչված ASIA-ի համախտանիշը: «Գարդասիլ» պատվաստանյութը պարունակում է ալյումին՝ մեկը այն օժանդակ նյութերից, որոնք պատասխանատու են «Գարդասիլ»-ից ազդված աղջիկների շրջանում նկատված աուտոիմունային հիվանդությունների համար: Մանրամասն կարող եք նայել այս հղմամբ: 2. Բացի ASIA-ի համախտանիշից, պատվաստված կանանց մոտ Կոլումբիայում նկատել ենք մի քանի այլ խանգարումներ: Դրանցից մեկը վաղ դաշտանադադարն է (մենոպաուզիան), երբ պատվաստումից ազդեցություն կրած կանանց մոտ հայտնաբերվում է ձվարանների վաղ անբավարարություն: Մենք այդպիսի մի քանի դեպքեր ենք ունեցել Կոլումբիայում, և սա հոդվածներից մեկն է այդ խանգարման մասին: 3. Գիյեն-Բարրեի (Guillain Barré) համախտանիշ. «Կանայք և աղջիկները, որոնք ստանում են «Գարդասիլ» պատվաստանյութը՝ կանխելու համար արգանդի քաղցկեղը, կարող են ենթարկվել նյարդային համակարգի հազվադեպ, բայց լուրջ հիվանդություն ձեռք բերելու ռիսկին՝ պատվաստումից հետո առաջին մի քանի շաբաթների ընթացքում»,- հաղորդում են հետազոտողները»,- խնդրում եմ նայել հետևյալ հղումները (1,2): 4. Ինչպես փաստում է ամերիկացի հետազոտող Լլոյդ Ֆիլիպսը, ում հետ ես անձամբ եմ հարցազրույց արել, «Գարդասիլը» չի վերացնում կամ կանխում քաղցկեղը, բայց կարող է մեծացնել քաղցկեղով հիվանդանալու ռիսկը: Սա մեջբերում է իր կայքից. «MERCK ընկերությունը 100 մլն դոլար է ծախսել Գարդասիլի առաջին տարվա գովազդի վրա՝ մարդկանց հավատացնելու համար, որ պատվաստանյութը կարող է կանխել քաղցկեղը: Գարդասիլը ոչ կանխում, ոչ էլ վերացնում է քաղցկեղը: Փաստագրվել է, որ թե´ «Գարդասիլ»-ը և թե´ «Գարդասիլ» 9-ը առաջացնում են քաղցկեղ, և Merck-ի՝ FDA-ին ներկայացված սեփական բժշկական հետազոտության տվյալները ցույց են տալիս, որ Գարդասիլը առաջացնում է քաղցկեղով հիվանդանալու 44,6%-ով բարձր ռիսկ, եթե տրվում է արդեն իսկ HPV վիրուս տարած մեկին: Վարակը կարող է փոխանցվել միևնույն սրբիչը, ըմպելիքը, ատամի խոզանակը, հարդարանքի պարագաները և այլ իրեր օգտագործելուց, սեռական ակտիվ կյանքով ապրող ընկերոջից կամ ընտանիքի անդամից»: Ձեր հետազոտությունը հրապարկելուց հետո արձագանք եղե՞լ է համապատասխան պետական օղակներից: Ես հրապարակել եմ մի քանի հոդվածներ «Գարդասիլ» պատվաստանյութի մասին, որոնցում ցույց եմ տալիս դրա ռիսկերը և վավերագրում տուժողների ցուցմունքները (կարող եք նայել այս տեսանյութը): Այն այս տարի ներկայացվեց Կոլորադոյում՝ HPV-ին նվիրված կոնֆերանսի ժամանակ: Ո´չ Կոլումբիայի կառավարությունը, ո´չ էլ առողջապահության նախարարությունը որևէ ձևով չեն արձագանքել իմ հոդվածներին: Որպես հետազոտող ի՞նչ եք կարծում՝ Կոլումբիայում պատշաճ կերպով հետազոտո՞ւմ են կանանց մինչև պատվաստվելը, որպեսզի բացառվեն կողմնակի ազդեցությունները: Չկա որևէ հետազոտություն, որ իրականացվում է Կոլումբիայում մինչև «Գարդասիլ»-ի կիրառումը, չնայած արտադրողը դեղի ներդիրում ասում է, որ պատվաստանյութը չպետք է կիրառվի, եթե աղջիկներն արդեն վարակված են HPV-ով կամ հղի են: Որպես փաստ` կոլումբիական Կարմեն Դե Բոլիվար քաղաքում պատվաստանյութից տուժած աղջիկներից մեկը հղի է եղել, երբ պատվաստվել է: Քանի՞ դատական գործ է եղել Կոլումբիայում` պատվաստանյութերի հետևանքների փոխհատուցման համար: Այս պահին պատվաստանյութի բացասական հետևանքների համար փոխհատուցում պահանջող միայն մեկ դատական գործ կա: Այն այժմ ընթացքի մեջ է. հայցվորները Merck ընկերությունից պահանջում են 160 մլն դոլար: Դուք ասացիք, որ աշխատել եք այն փաստաբանի հետ, ով այժմ աղջիկների պաշտպանն է դատարանում: Հատկապես ի՞նչ եք արել դատարանում: Ես տրամադրել եմ ընդհանուր տեղեկություն և իսպաներեն են թարգմանել ուսումնասիրություններ այլ երկրներից: Քանի որ իմ հետազոտությունը լրագրողական է, այն չի օգտագործվում անմիջապես դատարանում. օգտագործվում են այն ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են գիտական ամսագրերում: Քանի՞ կին է Կոլումբիայում կողմնակի բացասական ազդեցություն կրել HPV պատվաստանյութից` համաձայն այդ դատական գործի: Մոտ հազար. նրանցից 700-ն է ներկայացված որպես հայցվոր Merck ընկերության դեմ դատական գործում: Կարո՞ղ եք մանրամասնել ամենավատ ազդեցությունները, որոնք նրանք կրել են: Կողմնակի շատ ազդեցություններ կան, որոնք թվում է ինքը` արտադրողը: Դուք կարող եք այդ ցանկը տեսնել այստեղ: Խնդրում եմ նկատել, որ այդ ցանկի վերջում ասվում է. «Կողմնակի ազդեցությունների ավելի ամբողջական ցանկի համար դիմեք Ձեր բժշկին»: Ահա այն ազդեցությունները, որոնք ցանկում ներառված չեն. 1) Մահ, 2) ASIA-ի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 3) Գիյեն-Բարրեի համախտանիշ (բացատրվում է 5-րդ հարցի պատասխանում), 4) վաղ դաշտանադադար (բացատրվում է նաև 5-րդ հարցի պատասխանում), 5) ուշագնացություն, 6) կաթված, 7) հիշողության կորուստ, 8) արյունահոսություն, 9) մազաթափություն, 10) տեսողության կորուստ, 11) անկանոն դաշտան, 12) դիզավտոնոմիա (Dysautonomia): Ո՞վ պետք է փոխհատուցի աղջիկներին, եթե նրանք հաղթեն դատարանում` Merck ընկերությու՞նը, թե՞ կառավարությունը: Merck ընկերությունը պետք է փոխհատուցի: Դուք Ձեր պրեզենտացիայի մեջ ասում եք, որ մինչև դատարան մտնելը աղջիկները ցույցեր են կազմակերպել: Ի՞նչ էին նրանք պահանջում: Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ էր կառավարությունը լուռ: Նրանք այժմ է՞լ են լուռ, երբ աղջիկներն արդեն դատարանում են: Աղջիկները և նրանց ընտանիքները պատասխան էին պահանջում կառավարությունից, թե ինչու են հիվանդացել պատվաստանյութից հետո, և ի՞նչ էր պատրաստվում անել կառավարությունը՝ նրանց բուժելու համար: Կառավարությունն արձագանքեց, որ աղջիկները «հոգեկան հիվանդ» են, նախապատրաստված պատասխան` հավանաբար խմբագրված Merck ընկերության կամ նրանց կողմից վճարված խորհրդատու կազմակերպության կողմից, որն օգտագործվեց մի քանի երկրներում` հայտարարելով, թե դա «զանգվածային հոգեբանական հիվանդության» դեպք է: Իսկ ինչպե՞ս են աղջիկները դատարանում ապացուցելու, որ այդ ազդեցությունները HPV պատվաստանյութի արդյունք են: Մի քանի բժիշկների և հետազոտողների վկայությունները կան, որոնք արձանագրել են, որ անմիջական կապ կա պատվաստանյութի և դրա կողմնակի ազդեցությունների միջև: Ավելին կարող եք նայել այստեղ: Ի՞նչ խորհուրդ կտաք հայ աղջիկներին, ովքեր պետք է պատվաստվեն Հայաստանում: Հայ աղջիկները պետք է խնդրեն պատվաստանյութի կողմնակի ազդեցությունների ամբողջական ցանկը և որոշեն` արդյոք ռիսկերը գերազանցում են օգուտները: Նրանք պետք է հաշվի առնեն, որ պատվաստանյութերը տրվում են ԱՌՈՂՋ մարդկանց, և եթե աղջիկները հիվանդանում են պատվաստվելուց հետո, ուրեմն, հավանաբար, պատվաստանյութի հետ մի բան այն չէ: Նրանք պետք է իրենք իրենց հարցնեն, թե ինչու պետք է ամբողջ բնակչությունը պատվաստվի HPV վիրուսը կանխելու համար (ոչ քաղցկեղը կանխելու համար, քանի որ պատվաստանյութը ենթադրաբար կանխում է այն վիրուսը, որը կարող է քաղցկեղի պատճառ դառնալ), որն ինքն իրեն անցնում է դեպքերի 98 տոկոսում: Մանրամասները՝ այստեղ.

դիտվել է 126 անգամ
Լրահոս
«Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am