Մինչ ոստիկաններին դանակահարելը երկվորյակ եղբայրները ծեծի են ենթարկվել նրանց կողմից

2017թ. նոյեմբերի 26-ին 2 ոստիկանի դանակահարության մեջ մեղադրվող երիտասարդը՝ 23-ամյա Վիգեն Ազարյանն ու նրա երկվորյակ եղբայրը՝ Վաչագանը, մինչ դեպքը ծեծի են ենթարկվել հենց նույն ոստիկանների եւ վերջիններիս հետ նույն խմբում գտնվող եւս 6 անձ կողմից, որոնցից 2-ը նույնպես հանդիսանում են ոստիկանության ծառայողներ: Ընդ որում, նշված 4 ոստիկանից 3-ը հանդիսանում է համայնքային ոստիկանության (հասարակության մեջ հայտնի թաղային կամ տեղամասային) տեսուչ. 2-ը` ՀՀ ոստիկանության Շենգավիթի, իսկ 1-ը` Կենտրոնի բաժնից: Նշվածի մասին մեր զրույցում ասացին ներկայումս կալանքի տակ պահվող Վիգեն Ազարյանի պաշտպաններ`Մանվել Ալեքսանյանն ու Էմիլ Պետրոսյանը: Դեպքն ինչպես եւ հայտնի է, տեղի է ունեցել Շենգավիթ վարչական տարածքում եւ որ ամենակարեւորն է՝ հենց ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի շենքից 100-150 մետր հեռու գտնվող բակերից մեկում, երեկոյան ժամը 01:30-ի սահմաններում: Վիգեն Ազարյանը դեպքի օրը՝ ժամը 17:40-ին, ինքնակամ ներկայացել է ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղ ձերբակալվել է, ապա 2 օր անց` կալանավորվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) եւ 113-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս)պատճառելը`3 դրվագով: Առաջադրված մեղադրանքում Վիգեն Ազարյանն իրեն մեղավոր չի ճանաչել ու չի ճանաչում, պնդելով, որ ինքն անհրաժեշտ պաշտպանության է դիմել: Միջադեպի մասնակիցներն են նաեւ՝ ոստիկանության առնվազն 4 ծառայող` ՀՀ ոստիկանության Շենգավիթի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի (ՀՈԲ) տեսուչ, կոչումով լեյտենանտ, գործով տուժող Հրաչ Սարգսյանը, Կենտրոնականի բաժնի ՀՈԲ տեսուչ, կոչումով լեյտենանտ, գործով տուժող Հակոբ Մարտիրոսյանը, Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ, լեյտենանտ Վարդան Բալեյանը, ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ուսանող Վարդան Զոհրաբյանը, Հրաչ Սարգսյանի եղբայր Մասիս Սարգսյանը, նրանց մորաքրոջ որդի Նորայր Պետրոսյանը, ընկերները` Արթուր Ավագյանը, Թաթուլ Մաթեւոսյանը: Ըստ «Աստղիկ» բժշկական կենտրոնի տեղեկանքների՝ Նորայր Պետրոսյանը ստացել է կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած թափանցող վերք, ձախակողմյան պնեւմոհեմոթորաքս, Հրաչ Սարգսյանը՝ կրծքավանդակի ծախ կեսի կտրած-ծակած չթափանցող վերք, Հակոբ Մարտիրոսյանը՝ ձախ գոտկային շրջանի ծակած-կտրած չթափանցող վերք, իսկ Արթուր Ավագյանը` որովայնի եւ կրծքավանդակի կտրած-ծակած չթափանցող վերքեր: Վիգեն Ազարյանի պաշտպանները մեր զրույցում ներկայացրեցին նոյեմբերի 25-ի լույս 26-ի գիշերը տեղի ունեցած դեպքի նախապատմությունը: Ըստ այդմ՝ ոստիկան Հրաչ Սարգսյանը (Հ.Սարգսյանի ընտանիքը վարձով բնակվում է շենքի 5-րդ, իսկ Վ.Ազարյանի ընտանիքը` նույն շքամուտքի 2-րդ հարկում), ընկեր-բարեկամների հետ մոտ 8-10 հոգով Շենգավիթի վարչական տարածքում գտնվող ռեստորանում մկրտության արարողություն են նշել, որն արդեն ուշ երկոյան, կեսգիշերին մոտ շարունակել են Սարգսյանների բնակարանում: Պաշտպանության կողմը` օրենքով չարգելված միջոցներով ու եղանակներով պարզել է հետեւյալը. 25.11.2017թ., երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, նշված շենքի 4-րդ հարկիբնակչուհին տեսել է, որ 8-10 գինովցած տղամարդիկ բարձրացել են վերեւ` Սարգսյանների բնակարան: Պաշտպանների պատմելով, ժամը 01:30-ի սահմաններում աստիճանահարթակի աղմուկից արթնացել է 2-րդ հարկի բնակիչ Վիգեն Ազարյանը: Սարգսյանների բնակարանից երկու խումբ է իջել: Այդ ժամանակ Վիգենը դուռը կիսաբաց է արել, եւ դռան մոտից ասել է՝ խնդրում եմ մի աղմկեք, մարդիկ քնած են, ըստ ցուցմունքների` իջնողներն էլ պատասխանել են՝ ախպեր ջան, կներես: Երկրորդ խումբը նորից ձայներ հանելով իջել է, այս խմբին եւս Վիգենն ասել է՝ ախպերս կամաց էլի: Նրանք Վիգենին ասել են, թե իջի բակ` խոսենք: Կանչել են դուրս, Վիգենի եղբայրը, որը քնած է եղել, աղմուկից արթանանալով, ինքն էլ է իջել բակ: Վիգենը չի իմացել, որ իր ետեւից նաեւ եղբայրն է իջնում բակ: Շքամուտքից 15-20 մետր հեռու ՝ աղբամանների մոտ` խի՞ ես աղմկում, ո՞վ ա աղմկում, դու ո՞վ ես, որ ասեսչաղմկեմ խոսակցություններից հետո վիճաբանություն է սկսվում շենքի բակում: Վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի` 8-10 տղամարդ 2-ի դեմ: Վիգեն ու Վաչագան Ազարյաններին գցել են գետնին ու սկսել են ձեռքերով ու ոտքերով հարվածներ հասցրել: Այդ պահին Վիգեն Ազարյանի ձեռքին սուր առարկա է եղել, որով` պաշտպանվելու նպատակով նա անկանոն ձեւով հարվածներ է հասցրել իր վրա հարձակված 8-10 անձանց, ինչից հետո եղբայրներին հաջողվել է փախչել: Ծեծի հետեւանքով Ազարյան եղբայրները ստացել են մարմնական վնասվածքներ: Տեղեկություններ կան, որ վնասվել է Վաչագանի աջ նախաբազուկը, դատելով վերքից, այն կարող էր պատճառվել կոշիկի ներբանի միջոցով` գետնին ընկած վիճակում ոտքով հարվածներ ստանալու հետեւանքով: Ըստ պաշտպանների՝ ՀՀ քննչական կոմիտեի Շենգավիթի քննչական բաժնի կողմից ո՛չ օբյեկտիվ, ո՛չ լրիվ, ո՛չ բազմակողմանի քննություն կատարելու պատճառով Վաչագան Ազարյանը կտրականապես հրաժարվում է ներկայանալ նշված քննչական բաժին, վախենալով, որ իրեն նույնպես կմեղադրեն, ինչպես վարվել են եղբոր նկատմամբ: Միաժամանակ, Վաչագան Ազարյանը հայտարարել է, որ պատրաստ է ներկայանալ այլ քննչական մարմին, բացառությամբ՝ Շենգավիթի քննչական բաժնի: Նրանց խոսքով՝ իրավապահ` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնող մարմիններն ու նախաքննության մարմինը լծվել են, որպեսզի ապացուցեն արդեն ապացուցվածը: Մարդը` Վիգեն Ազարյանը եկել, ասել է՝ ես եմ հարվածել պաշտպանվելու նպատակով, էլ ի՞նչն եք ապացուցում: Ոչ մի հարեւան դեռ չի հարցաքննվել: Բակը տեսագրվում է առնվազն 3 ապարատից, որոնք ի դեպ տեղադրել է ոստիկան Հրաչյա Սարգսյանը, որը հանդիսանում է Շենգավիթի բաժնի ՀՈԲ տեսուչ եւ սպասարկում է նաեւ նշված շենքի տարածքն ու պատասխանատու է հասարակական կարգի պահպանության համար: Շենքի 2-րդ հարկի հարեւանուհին, որը նույնպե փաստաբանական հարցման է ենթարկվել պաշտպանների կողմից, հայտնել է, որ ամեն ինչ տեսել է, թեեւ չի նշում, որ իր անդորրը խախտվել է, 2-րդ հարկի պատուհանից 5-10 մետր հեռավորությունից ականատես է եղել կատարվածին, թե ինչպես են 8-10 տղամարդիկ խմբով ծեծի ենթարկել երկվորյակ եղբայրներին: Պաշտպաններն ասացին, որ դեպքին առնչվող ոստիկանության առնվազն 4 ծառայող իրենց ընկերների հետ, բնակարանից քաղաքացուն դուրս են կանչել պարզաբանման` «ռազբորկա»-ի, միայն այն պատճառով, որ նա համարձակվել է սաստել իր եւ իր ընտանիքի քունը խանգարող, գինովցած եւ ոչ ադեկվատ վարքագիծ դրսեւորած անձանց: Ըստ նրանց՝ ոստիկանները  կարող են եւ պետք է պատասխանատվության ենթարկվեն ոստիկանության ծառայողի էթիկայի կանոնները խախտելու համար: Ոստիկանության կարգապահական կանոնագրքի համաձայն՝ ոստիկանության ծառայողիէթիկայի կանոնները ոստիկանության ծառայողի համար պարտադիր են ինչպեսծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում ,այնպես էլ դրանից դուրս. իմանալ եւ հարգել մարդու իրավունքներն ու ազատությունները, ցուցաբերելզսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ եւ հարգալից վերաբերմունք քաղաքացիներինկատմամբ: Ըստ պաշտպանների՝ նկարագրված դեպքում ոստիկանները ոչ միայն դրսեւորել են հակաբարոյական ու հակաօրինական վարքագիծ, այլեւ ծեծի են ենթարկել քաղաքացիներին, հավելեցին պաշտպանները: Պաշտպանական կողմի խոսքով՝ դեպքին առնչվող տուժող ոստիկանների առկայության պայմաններում Շենգավիթի քննչական բաժնում քննվող գործը վաղուց պետք է փոխանցվեր ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ: Նման միջնորդություն պաշտպանության կողմը բազմիցս ներկայացրել է, սակայն անօգուտ՝ գործն այս պահի դրությամբ էլ շարունակում է գտնվել Շենգավիթի քննչական բաժնի վարույթում` գտնվել եւ ոչ թե քննվել, քանի որ դեպքից հետո անցած ավելի քան 20 օրվա ընթացքում դեռեւս չիհարցաքննվել դեպքին ականատես շենքի բնակիչներից ոչ-ոք, չի պարզվել Հրաչ եւ ՄասիսՍարգսյանների մյուս եղբոր` Սիսի մասնակցությունը դեպքին, չեն հարցաքննվել նշվածեղբայրների ծնողները, չի նշանակվել բակը տեսագրող սարքերի դատատեսագրառմանփորձաքննություն: Պաշտպաններն ինչպես վարույթն իրականացնող մարմնին` Շենգավիթի քննչական բաժնին, այնպես էլ նույն վարչական շրջանի դատախազությանը գրավոր տեղեկացրել են, որ վերոհիշյալ քննչական եւ այլ դատավարական գործողությունների կատարմանհապաղումը հղի է պաշտպանության կողմի համար կարեւոր ապացույցների կորստի, մեղադրյալ Վիգեն Ազարյանին արդարացնող կամ նրա պատասխանատվությունըմեղմացնող հանգամանքների չբացահայտման, նաեւ ոստիկանների անպատիժ մնալուվտանգով: Դեպքից տեղեկացված հասարակությունը մեղադրում է, որ հանցագործությունը հրահրել, սկսել են ոստիկանները: Մեր հարցին՝ պաշտպանության կողմը միջնորդելո՞ւ է վերաորակել պաշպանյալին առաջադրված մեղադրանքը՝ անհրաժեշտ ինքնապաշտպանության սահմաններում կատարված հանցանք, պաշտպանները դրական արձագանքեցին, հայտարարելով, որ առայսօր դեպքին մասնակից որեւէ ոստիկան պատասխանատվության չի կանչվել: «Վիգեն Ազարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումն իր մեջ պարունակում է պատժի տարր, որովետեւ այդպես է պահանջում ոստիկանության գերատեսչական շահը»,- մեր զրույցը եզրափակեցին պաշտպանները: ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից հետաքրքվեցինք, թե ոստիկաններ Հրաչ Սարգսյանի, Հակոբ Մարտիրոսյանի, Վարդան Բալեյանի լիազորությունները դադարեցվել կամ կասեցվե՞լ են, թե՞ ոչ, ինչպես նաեւ՝ դեպքի առթիվ ՀՀ ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակվե՞լ է, թե՞ ոչ: Ի պատասխան մեր հարցին ոստիկանության լրատվական բաժնից ասացին, որ նշանակվել է ծառայողական քննություն, երկու ծառայողի լիազորությունները կասեցվել է մինչ քննության ավարտը:

դիտվել է 35 անգամ
Լրահոս
Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am