Ինչ է ասում պաշտպանության փոխնախարարը՝ Բաղմանյանի նոր աշխատանքի խոսակցության մասին
Դեկտեմեբրի 15-ին ԵԿՄ-ի գրասենյակում տեղի ունեցած միջոցառումից հետո ԵԿՄ նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանը պատասխանելով Հայկազ Բաղմանյանի հետ կապված «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հարցերին, նշել էր, որ Բաղմանյանը լավ մասնագետ է եւ գնացել է ուրիշ աշխատանքի: Երեկ՝ դեկտեմբերի 18-ին, խորհրդարանում Պն նախարար Վիգեն Սարգսյանի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանից հետաքրքրվեցինք՝ Պն-ում տեղյա՞կ են, թե Բաղմանյանն ինչ աշխատանքի է անցել, արդյո՞ք կապ ունի պաշտպանական բնագավառի հետ: Սակայն Զաքարյանը լսելով Բաղմանյանի անունը՝ արագ հեռացավ է եւ տեղեկացրեց, որ չի պատրաստվում մեկնաբանել տվյալ տեղեկությունները: Երբ հետաքրքրվեցինք, թե ի՞նչ պատճառով չի մեկնաբանում, Զաքարյանն ասաց. «Անտրամբանական հարցեր եք տալիս»:
