Ազատություն ռադիոկայանը փոխել է հարցազրույցի շեշտադրումները.ԱԳՆ-ի արձագանքը՝Ազնավուրի քննադատությանը

ՀՀ Արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունը հայտնում է, որ «Միլիոններ են գողանում, մնում են անպատիժ». Ազնավուրը` Հայաստանի իշխանությունների մասին հոդվածում, որի սկզբնաղբյուրը Ազատություն ռադիոկայանն է, ներկայացված են փոփոխված փաստեր ու տեքստ: Իրականում Ազնավուրը չի քննադատել ՀՀ իշխանություններին, այլ խոսել է համընդհանուր խնդիրների մասին. «Ազատություն ռադիոկայանը ս.թ. դեկտեմբերի 17-ին հրապարակված՝ «Շարլ Ազնավուրը քննադատել է Հայաստանի իշխանություններին» վերտառությամբ հոդվածում անդրադարձել է Շարլ Ազնավուրի՝ Նուվել դ՛Աղմենի ամսագրին տրված հարցազրույցին՝ նշելով, որ վերջինս իր պատասխաններում քննադատական խոսքեր է հղել Հայաստանի իշխանություններին: Ազատություն ռադիոկայանը, մեջբերելով Շառլ Ազնավուրին, մասնավորապես գրում է. «Պետք է գիտակցենք, որ ունենք գեղեցիկ մի երկիր, որը պետք է զարգացնել, այլապես այն մի օր կարող է անհետանալ այնպես, ինչպես որոշ հին քաղաքակրթություններ: Իսկ դրա պատասխանատվությունը կկրեն Հայաստանի ղեկավարները»: Մինչդեռ հարցազրույցի ֆրանսերեն լեզվով բնօրինակ տեքստն ուսումնասիրելիս պարզ դարձավ, որ Ազատություն ռադիոկայանը փոխել է հարցազրույցի շեշտադրումները և շանսոնյեի խոսքերը ներկայացրել որպես քննադատություն՝ ուղղված Հայաստանի իշխանությունների դեմ, այնինչ Ազնավուրն իր հարցազրույցում ընդհանրական անդրադարձ է կատարում Հայաստանին և նրա խոսքն հիմնականում ուղղված է հայ ժողովրդին ընդհանրապես, այլ ոչ թե Հայաստանի իշխանություններին մասնավորապես: Բացի այդ, ռադիոկայանի կողմից հարցազրույցի մեկնաբանությունը ընդհանուր առմամբ ներկայացված է հատված-հատված, կոնտեքստից կտրված մեջբերումներով և ընթերցողի մոտ կարող է բացասական տպավորություն ստեղծել, մինչդեռ բնօրինակում Շառլ Ազնավուրը բավական դրական երանգներով է ներկայացնում իրականությունը: Բացի այդ, Ազատություն ռադիոկայանի այն անդրադարձը, թե իբր Աշխարհահռչակ շանսոնյեի խոսքով, ինքն այս թեմայի շուրջ խոսել է Հայաստանի ղեկավարների հետ․ – «Ես նրանց չեմ խնայում: Ասում եմ այն, ինչ որ մտածում եմ»:, ևս անճշտություններ ունի, քանի որ Ազնավուրը նշել է հետևյալը՝ «Ես դա ասել եմ հայերին» (Je le dis aux Arméniens)»,-ասված է ԱԳՆ տեքստում:

դիտվել է 39 անգամ
Լրահոս
Ձերբակալել են հինգ հոգու Մեկնարկում է ուսման վարձի փոխհատուցման ծրագիր՝ ուսանողների համար «Տաշիր Պիցցա»-ի աշխատակիցները ազատ են իրենց քաղաքական դիրքորոշման մեջ և չեն ենթարկվում որևէ ճնշման Վերջին 24 ժամում ավելի քան 40 լիբանանցի է զոհվել Բյուրեղավանում ջրի կրկնակի նմուշառումերի արդյունքները Փաշինյանը մոլորեցնում է հասարակությանը․ Մեսրոպ Առաքելյան ԱՄՆ-ն կարդիականացնի իր միջուկային տրիադան «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «ՀայաՔվե» միավորումը ստորագրել են համագործակցության հուշագիր Փաստաբանը ՔԿՀ մուտք գործելիս բջջային հեռախոսները թաքցրել էր նոթբուքում Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդ տղայի մարմին Մեծ Բրիտանիան հավատարմագրումից զրկում է ՌԴ դիվանագետներից մեկին՝ ի պատասխան Մոսկվայի քայլի Նոյեմբերյանի դպրոցներն ավարտած հայ և ադրբեջանցի պաշտոնյաները դարձան Ադրբեջանի շահերի նվիրյալներ Ոսկու գինը նվազել է ԿԸՀ-ն իրականացնում է առաջադրված կուսակցությունների/դաշինքների ներկայացրած փաստաթղթերի ստուգումը Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեցրել են սահմանազատման աշխատանքների ուղեցույցները Իսկ ինչո՞վ են նրանք ծառայում նաեւ Ռուսաստանին․ Հակոբ Բադալյան Ավտոբուսը կողաշրջվել է․ հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց Կողմերը համաձայնել են․ մանրամասներ Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումից Դանակահարություն Լոնդոնում. թիրախավորվել են հրեաներ Սպասվող հեղափոխություն ֆուտբոլում. ՖԻՖԱ-ն երիտասարդների վերաբերյալ նոր խիստ պահանջ է մշակում Սլովակիայի վարչապետը Մոսկվայում ներկա կլինի Մայիսի 9-ի շքերթին Իրանի ԱԳՆ-ում հայտնել են, որ ԱՄՆ-ի հետ պատերազմը դեռ չի ավարտվել Հայ բեռնատարների վարորդները հունիսի 30-ից կրկին մինչև 180 օր կկարողանան մնալ ՌԴ-ում․ «Ազատություն» Խաղաղության օրակարգում թիրախավորված են հայոց ազգային ու հոգևոր արժեքները․ Տեր Աբգար Քաղաքական պատճառներով կալանքի կամ տնային կալանքի տակ գտնվող անձինք․ անուններ
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Ապրիլի 30-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Ապրիլի 29-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Ապրիլի 28-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am