Ղարաբաղի մասին հերթական ոչ կոռեկտ հայտարարությունը «Ադրբեջանի բարեկամ» Պեդրո Ագրամունտի կողմից

ԵԽԽՎ ղեկավար Պեդրո Ագրամունտը, որին ադրբեջանական լրատվամիջոցները «Ադրբեջանի բարեկամ» են անվանում, իրեն անաչառությունից եւ տարրական կոռեկտությունից հեռու հերթական արտահայտությունն է թույլ տվել ղարաբաղյան հակամարտության մասին։ Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, ամփոփելով Բաքու կատարած այցի արդյունքները, Ագրամունտը հայտարարել է, որ «Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի այլ տարածքների օկուպացիայի խնդիրը պետք է լուծվի։ Այդ հակամարտությունը ոչ միան անկայուն իրադրություն է ստեղծում Հայաստանում եւ Ադրբեջանում, այլ նաեւ բացասաբար է անդրադառնում այդ երկրներում ժողովրդավարության, մարդու իրավունքների եւ օրենքի գերակայության զարգացման վրա»։ Պեդրո Ագրամունտը նախկինում նույնպես «փայլել էր» այս առումով։ 67-ամյա իսպանացին դեռ 2012թ. սկանդալի կենտրոնում էր հայտնվել  «Եվրոպական կայունության նախաձեռնություն» անկախ վերլուծական կենտրոնից կողմից հրապարակած «Խավիարային ժողովրդավարություն կամ ինչպես է Ադրբեջանը ԵՄ-ին ստիպում լռել» զեկույցից հետո։ Զեկույցի հեղինակը պնդում է, որ Ադրբեջանի նկատմամաբ բարեկամաբար տրամադրված իսպանացի պատգամավորը, լինելով Ադրբեջանում մարդու իրավունքների եւ ժողովրդավարության վիճակի համազեկուցողներից մեկը, ադրբեջանական ընդդիմության ձայնը եվրոպական հանրությանը հասցնելու փոխարեն, դարձել է Ալիեւների կլանի գլխավոր լոբբիստներից մեկը՝ Բաքվից դրա համար ստանալով մետաքսե գորգեր, ոսկե եւ արծաթե զարդեր եւ այլ շքեղ նվերներ։ Մեկ տարի անց այդ վերլուծական կենտրոնը ուրիշ զեկույց էր ներկայացրել Ադրբեջանում իսպանացի պատգամավորի առաքելության մասին։ Այս անգամ զեկույցը կոչվում էր «Կեղծիքի կերպարը, ինչպես գնահատել Ադրբեջանին կամ ինչու Ագրամունտը պետք է հրաժարական տա»։ Artsakhpress.am

դիտվել է 22 անգամ
Լրահոս
Կոթի գյուղի 45-ամյա բնակիչը վիրավnրվել է ակшնի պայթյnւնից Իրանը պատասխանել է երկիրը քարե դար վերադարձնելու վերաբերյալ Թրամփի հայտարարությանը «Պետք է թույլ չտալ, որ քաղաքական շահերը խլեն 18-ամյա տղայի առողջությունն ու ապագանք»․ Ռոբերտ Ամստերդամ ՆԱՏՕ-ում ԱՄՆ դեսպանը դաշնակիցներից պահանջել է ապացուցել Վաշինգտոնի համար իրենց արժեքը Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու խափանման միջոցը փոխվել է Ռոսսելխոզնադզորի ղեկավարը հայտնել է Հայաստանից կասկածելի ապրանքների մատակարարման աճի մասին 18-ամյա Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք․ իրավապաշտպան Վիճաբանություն և ծեծկռտուք՝ Արմավիրի մարզում․ կան վիրավորներ «Ռոսատոմ»-ը շնորհակալություն է հայտնել ՀՀ-ին Ողբերգական դեպք է տեղի ունեցել Բաղրամյանի «պալիգոններում»․ կա 1 զոհ, 1 վիրավոր ԱՄՆ հարվածներից հետո Իրանից կարող է ոչինչ չմնալ. Թրամփ Թուրքիայում ինքնաթիռում «ինքնասպան ահաբեկիչի» վերաբերյալ կատակն ավարտվել է 4 տարվա ազատազրկմամբ 44-օրյա պատերազմը ունեցել է իր հերոսներին, որոնց մասին հիմա չեն խոսում, խանգարում է «խաղաղությանը» Եզրաս Սրբազանի հանդիսապետությամբ Սբ․ Պայծառակերպություն Մայր տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը Փեզեշքիանն ու Ալիևը քննարկել են Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակը 20 օր է՝ Թրամփի գործերը լավ չեն․ Հայաստանի կառավարիչ կոչվող խեղկատակը նրա անունը չի տալիս․ Հակոբյան Իրանի նախագահը Ալիևի հետ խոսել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների շուրջ վերջին զարգացումների մասին Երևան քաղաքի Արին Բերդի փողոցում գտնվող արտադրամասերից մեկում հրդեհ է բռնկվել Հրատապ անհրաժեշտ է հրադադար հաստատել․ Ստուբը՝ Փեզեշքիանին ԵՊԲՀ-ից հեռացրել են հերոսամարտերին զոհված բժիշկների «փառքի անկյունը», Շուշիի մանրակերտը Մեր ակնկալիքն է, որ միջազգային հանրությունը տեսնի, թե ինչ է տեղի ունենում ՀՀ-ում դպրոցականների ու երիտասարդների հանդեպ. Դավիթ Մինասյանի դասընկեր Ես վախենում եմ մտածել, թե ինչ կլինի Դավիթի հետ երկամսյա կալանքից հետո. «Ազատե՜ք Դավիթին» բողոքի ակցիայի մասնակից Վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Արմավիրի մարզում․ կան վիրավորներ Մոսկվայում զսպված կրքերը, կրած նվաստացումն իր դերը խաղացին
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Ապրիլի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Ապրիլի 3-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 2-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Պարույր Հայրիկյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Ապրիլի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am