Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը ահաբեկչություն չէ. ԱԱԾ-ն կփոխանցի՞ նյութերը ԱՄՆ-ին

«Հայկական Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունից մի քանի օր է անցել, սական դեռ հայտնի չէ ՀՀ տարածքում ահաբեկչություն նախապատրաստելու գործով ձերբակալվածներ կա՞ն, թե՝ ոչ: ԱԱԾ մամուլի կենտրոնից առայժմ խնդրում են բավարարվել միայն տարածած հաղորդագրությունով: Հիշեցնենք, որ օրեր առաջ ՀՀ ԱԱԾ-ն հայտարարեց ԱՄՆ քաղաքացու կողմից ՀՀ տարածքում նախապատրաստվող ահաբեկչության մասին: Մասնավորապես իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ ազգությամբ հայ, ԱՄՆ քաղաքացի Ռ.Ք.-ն 2017 թվականի սեպտեմբերին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցել է «Martin Avagyan» օգտատիրոջ կեղծ տվյալներով անհատական էջը, որի միջոցով հրապարակել է նյութեր` «Մարտիկներ հանուն արդարության» անվանմամբ խմբավորում ձեւավորելու, խմբավորման գործունեության մարտավարության, դրա անդամների կարգապահության, անվտանգության եւ գաղտնապահության կանոնների մասին: Հետագայում, ինչպես պարզվեց, ԱԱԾ կողմից մեղադրվող անձը Կալիֆորնիա նահանգի բնակիչ Ռոբրետ Քուրքյանն է: Հաղորդագրությունում հետաքրքիր է այն հանգամանքը, որ հայտարարվում է Քուրքյանի՝ Հայաստանի հնարավոր հանցակիցներին հայտնաբերելու գործընթացի մասին: Սակայն չի նշվում՝ արդյո՞ք նրանց շրջանակը ճշգրտված է, թե՞ ոչ: Թեմայի վերաբերյալ թերթի հարցերին պատասխանել է հայտնի փաստաբան Տիգրան Աթանեսյանը: – Պարոն Աթանեսյան, տվյալ դեպքում ԱԱԾ-ն ո՞ւմ կարող է որպես հանցակից դիտարկել: – Կարծում եմ, եթե ԱԱԾ-ն նման հաղորդագրություն է տարածում, խոսքը չի կարող գնալ ինչ-որ ֆեյսբուքյան գրառումների, զուտ համացանցում տեղի ունեցող քննարկումների մասին: Ենթադրաբար կան ինչ-որ փաստական տվյալներ, որ այդ արարքները, որի մեջ կասկածվում է այդ անձը, պետք է տեղի ունենային, ինչ-որ ռեալ նախապատրաստություն կա: Եթե նման տվյալներ չկան եւ խոսքը միայն գրագրության մասին է, դա խիստ զարմանալի է, չեմ ուզում հավատալ: Այդ դեպքում մենք կունենանք հանցագործություն, որը կոչվում է սահմանադրական կարգը տապալելու կոչեր, բայց ոչ թե ահաբեկչություն: Եթե խոսքը ահաբեկչության մասին է, ապա պետք է լինեն այլ փաստական տվյալներ, որոնց մասին չի հաղորդվում եւ դա նորմալ է: Այսինքն՝ եթե հայտարարում են ահաբեկչության փորձի մասին, ուրեմն խոսքը չի կարող գնալ զուտ խոսակցությունների, կամ հայտարարությունների մասին, պետք է լինեն ինչ-որ գործողություններ, լրացուցիչ փաստեր: – Պարոն Աթանեսյան, այսինքն, այդ կոչերի տակ մեկնաբանություններ գրողները, կամ դրանք հավանողները կարո՞ղ են դիտարկվել որպես հանցակից, թե՞՝ ոչ: – Չեմ կարծում, որ մեկնաբանություն գրողները, հետեւողները կամ հավանողները կարող են հանցակից լինել, որովհետեւ ահաբեկչությունը չի կարող կատարվել համացանցում: Համացանցի օգնությամբ միգուցե կարող են հավաքագրել, կազմակերպել, դրա հետեւում պետք է կանգնած լինեն այլ գործողություններ: Միայն ֆեյսբուքում ինչ-որ բան գրելը եւ դա մեկնաբանելը, կամ հավանելը երբեք ահաբեկչություն չէ: Ուրմեն կան ինչ-որ բաներ, որի մասին մեզ չի հաղորդվում, փաստեր իրականության մեջ կատարված գործողություններ պետք է լինեն: Նախապատաստել նշանակում է զենք ձեռք բերել, խմբավորում ունենալ պլանավորել այդ հարձակումը: Բավականին մեծ փաստական բազա պետք է ունենալ նման բան հայտարարելու համար, միայն ՖԲ-ում գրելով չէ: Գիտե՞ք՝ հոգեկան հիվանդն էլ կարող է մտնել ֆբ-ում գրել ինչ-որ զառանցանքներ, կոչ անել սպանել բոլորին, կազմակերպել ցեղասպանություն: Եթե իրենք հայտարարել են ահաբեկչության մասին, ուրեմն կան տվյալներ, որ մեզ չեն հաղորդում, հակառակ դեպքում՝ ահաբեկչություն չի կարող լինել ստատուս գրելով կամ մեկնաբանելով: – Եթե զենք-զինամթերք ձեռք բերելու վերաբերյալ տվյալ լիներ, ԱԱԾ-ն այս փուլում դա կհրապարակե՞ր: – Չեմ կարող ասել: Հրապարակելը շատ հայեցողական է, պարտականություն չկա: – Այնուամենայնիվ ԱԱԾն, ըստ ձեզ, չի՞ շտապել հանցակիցների մասին հայատարարելով նկատի ունեն այն հանագամքը, որ եթե անգամ լինենհանցակիցներ, ապա կարող են, օրինակ, փախուստի դիմել: – Մենք ենթադրությունների դաշտում ենք հայտնվում, քանի որ չգիտենք՝ ով է եղել, ինչ է արել: Հիմա ինչ է եղել՝ գուցե մենք երբեւէ չիմանանք, գուցե նման հայտարությամբ ինչ-որ բանի հասած լինեն, դա նորմալ է հատուկ ծառայության համար: – Ահաբեկչության փորձի մեջ մեղադրվող Ռոբերտ Քուրքյանն ասում է, որ ինքը ոչ թե ՀՀ, այլ՝ ԱՄՆ քաղաքացի է: Եթե անգամ ՀՀ-ն ԱՄՆ-ի հետ արտահանձման պայմանագիր ունի, կարո՞ղ է այդ անձը տեղափոխվել Հայաստան: – Ոչ, դա բացառվում է, մենք ոչ մի պայմանագիր ԱՄՆ-ի հետ չունենք, եթե չեմ սխալվում ԱՄՆ-ն ոչ մեկի հետ էլ նման պայմանագիր չունի, իր քաղաքացիներին չի հանձնում: Բայց եթե բավարար ապացույցներ ձեռք բերվեն, որ անձը ահաբեկչությամբ է զբաղվում, այդ նյութերը կարող են փոխանցվել բարի կամքի դրսեւորման ձեւով ԱՄՆ իշխանություններին, եւ եթե իրենք ինչ-որ հիմնավոր բան գտնեն, կարող են իրականցանել հետապնդում: Ահաբեկչության հարցով ԱՄՆ-ն շատ խիստ քաղաքականություն ունի: Եթե կա ահաբկչություն, տեսականորեն շատ հնարավոր է, որ ենթարկվի պատասխանատվության»: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվա համարում:

դիտվել է 29 անգամ
Լրահոս
«Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video) Պայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Հայաստանի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ասոցիացիան ընդլայնում է գործունեությունը և համագործակցությունը Ինչու Նիկոլ Փաշինյանն Ալեն Սիմոնյանի հետ դաժան վարվեց. ինչ է սպասվում․ «Ժողովուրդ» ՔՊ-ում որոշել են գահընկեց անել նաև Անդրանիկ Քոչարյանին. «Ժողովուրդ» Նիկոլը ստախոս է․հիշու՞մ եք՝ ոնց միանգամից հայտարարեց, որ 15 տղաները բենզինից վառվել են, հետո էլ․․․ (video) Ողբերգական վթար՝ Արմավիր-Երևան ճանապարհին. զոհ կա Հուլիսի 7-ին, 8-ին, 9-ին գազ չի լինելու
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am