Ձերբակալել են Շաքրո Մոլոդոյի գլխավորած ավազակախմբին
Ինչպես հաղորդում է ТАСС-ը, Մերձմոսկվայում ձերբակալել են հանցավոր հեղինակություն Զախարի Կալաշովի, ով հանցագործ շրջանակներում հայտնի է որպես Շաքրո Մոլոդոյ, ղեկավարած ավազակախմբի անդամներին. վերջիններիս ձերբակալել են շորթման կասկածանքով: Հանցագործները սպառնացել են տեղացի ձեռնարկատիրոջը և նրանից 80 հազար ռուբլի են պահանջել: Խուզարկության ժամանակ նրանց մոտ հայտնաբերել են 2 տրավմատիկ ատրճանակ, որսորդական 24 փամփուշտ, կաստետ և կեղծ փաստաթղթեր:
