Երևանում «BMW»-ի վարորդի մոտ հայտնաբերվել է ատրճանակ և խոշոր չափի թմրամիջոց

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվում, որ Երևանում պողոտայով երթևեկող «BMW» մակնիշի ավտոմեքենայի վարորդի մոտ հնարավոր է ոչ միայն զենք, այլ նաև կասկածելի իրեր լինեն։

Տեղում ՊԾ Երևան քաղաքի գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, նույն գնդի 4-րդ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, նույն գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի և վաշտի հրամանատարի տեղակալ Ռաֆիկ Պռազյանի գլխավորությամբ որոշում են տաք հետքերով հայտնաբերել կասկածելի «BMW»-ն։

Րոպեների ընթացքում պարեկները հերթական օպերատիվ տեղեկությունն են ստանում, որ նշված «BMW»-ն երթևեկում է Տիգրան Մեծի պողոտայով։ Պարեկներ Ծովինար Մկրտչյանն ու Էդիկ Սասունցը նկատում են կասկածելի «BMW»-ն և ձայնային ազդանշանով, ապա բարձրախոսով հրահանգում են, որպեսզի նա կանգնի, սակայն BMW-ն չի ենթարկվում պարեկների կանգառ օրինական հրահանգին և դիմում է փախուստի, և սկսվում է պարեկների կողմից նրա հետապնդումը։

Հասնելով Արցախի պողոտա 8ա շենքի մոտ, BMW-ի վարորդը բախվում է շենքի բակային հատվածում տեղադրված երկաթե ճաղավանդակին, վարորդն էլ դուրս է գալիս ավտոմեքենայից, դիմում փախուստի ու տեսնելով, որ պարեկներն այս անգամ արդեն ոտքով են հետապնդում իրեն, ուսի վայրից հանում և շպրտում է սև պայուսակ (բարսետկա)։ Այնուամենայնիվ պարեկներին հաջողվում է հետապնդել և կիրառելով ֆիզիկական ուժ, ապա հատուկ միջոց ձեռնաշղթայում են նրան և տեղափոխում դեպքի վայր։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ավտոմեքենայում հայտնաբերում է մեծ քանակի թմրանյութի նմանվող կասկածելի փաթեթներ և ատրճանակ։ Կասկածյալը Գեղարքունիքի մարզի բնակիչ 26-ամյա Խաչատուր Խ.-ն է։ Ավտոմեքենան հատուկ քարշակի միջոցով տեղափոխվեց ոստիկանության Էրեբունու բաժնի պահպանվող հատուկ տարածք։

դիտվել է 250 անգամ
Լրահոս
«ՌԴ-ի իշխող քաղաքական կուրսի մահվան մասին լուրերը չափազանցված են»․ Շարմազանով Human Rights Watch․ Ադրբեջանում հայ բանտարկյալները զրկված են ընտանիքների հետ կանոնավոր կապից Տնտեսական, թե՞ քաղաքական հաշվարկ․ փորձագետը՝ ՀՀ պետական պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին Ահաբեկե՞լ են Փոստանջյանի ընտանիքիքն․ մանրամասներ Տուգանվել են «ՌԱԴԻՈՏՈՒՆ», «ԱՎՏՈՌԱԴԻՈ» և «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» ընկերությունները «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվել UFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերից Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց Լևոն Ազիզյանը մանրամասնում է Պատգամավորները ԱՄՆ հավատարմատարին մտահոգություն են հայտնել ՀՀ-ում ընթացող գործընթացների առնչությամբ Ավտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավոր Իսրայել Կացը սպառնում է Քրիստինե Գրիգորյանը Բաքու է մեկնել Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին Ինչի՞ց եք վախեցած․ բաց դատ արեք, թող հասարակությունը համոզվի․ Սուքիասյան (video) Պաշտոնները բաշխվել են «Թագուհի Ղազարյա՛ն, դե լսի՛ր, մենք որձերի ցուցակ ենք եղել, որ մոլորյալ էգերի ենք փնտրել». Սուրենյանց (video) Դատավորը, դատախազն ու քննիչը Փաշինյանի դեմքով են, ի՞նչ ակնկալիք կարող ենք ունենալ․ Մանուկյան (video) Իրանը պատրաստ է բացել Հորմուզի նեղուցը՝ ապաէսկալացման ուղղությամբ ԱՄՆ-ի առաջին քայլերից հետո Պուտինը կարող է պատժել Փաշինյանին. Հայաստանը հենց հիմա աղետի առաջ է կանգնած. Բոզոյան (video) Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ում մեծ քանակությամբ զինամթերքի առկայության մասին
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am