Մեր պայքարը կլինի ամենօրյա, մինչև Սամվել Կարապետյանի անհապաղ և անվերապահ ազատումը

«Հրապարակ օրաթերթը» գրում է․ Սամվել Կարապետյանի պաշտպանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը քննադատական գնահատական է ներկայացրել վերջին դատական նիստի արդյունքների վերաբերյալ։ Նա նշում է, որ ընտրված մոտեցումները ոչ մի կապ չունեն իրավագիտության և արդարադատության սկզբունքների հետ։


Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարեց քննչական մարմնի միջնորդությունը և երկարաձգեց պարոն Կարապետյանի կալանքի ժամկետը 30 օրով։ Սա և՛ հաղթանակ է, և՛ իրավական նորմերի կոպիտ խախտման հերթական ապացույց. 

1 Մեղադրանքների մերժում. Դատարանը ՉՀԱՍՏԱՏԵՑ քննչականի կողմից շտապ ներմուծված «Հարկեր չվճարելու» և «Փողերի լվացման» մասին տնտեսական բնույթի մեղադրանքները՝ արձանագրելով, որ դրանք նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել։ Մեր մշտական պնդումը, որ այս դրվագները միայն քաղաքական հաշվեհարդարի ծավալը մեծացնելու նպատակ ունեն, հաստատվեց։

2 Քաղաքական գործիք. Կալանքի երկարաձգումը բացառապես հենվեց «Իշխանությունը զավթելու կոչի» քաղաքական մեղադրանքի վրա։ Սա հերթական անգամ վկայում է, որ Հայաստանի իշխանությունները պարոն Կարապետյանին պահում են որպես քաղաքական պատանդ՝ Հայ Առաքելական Եկեղեցին պաշտպանելու և քաղաքական հայտ ներկայացնելու համար։

3 Իրավական աբսուրդ. մի երկրում, որը հայտարարում է ժողովրդավարությանն իր հանձնառության մասին, նման թույլ, ֆիկտիվ գործի հիման վրա քաղաքացիական անձին անազատության մեջ պահելը ամոթալի է։ 
Մենք շարունակելու ենք մեր իրավական և միջազգային ճնշման ռազմավարությունը։ Մեր դիմումը Եվրոմիությանը և միջազգային կառույցներին, որպեսզի Սամվել Կարապետյանը ճանաչվի որպես քաղբանտարկյալ, ուժի մեջ է և ակտիվ իրագործման փուլում։

Հայաստանի իշխանությունը պետք է հասկանա՝ մենք չենք լռելու։ Մեր պայքարը կլինի ամենօրյա, մինչև Սամվել Կարապետյանի անհապաղ և անվերապահ ազատումը»։

 

դիտվել է 177 անգամ
Լրահոս
Զոհերի համար պետք է մեղադրել այլմոլորակայիններին, որ չեն կարողանում կարգ ու կանոն հաստատել Հայկական բանակում. քաղաքագետ ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է սպանվել Ալ Ահլիի հարձակման գլխավոր զենքը. արաբական մամուլը հիացած է Սպերցյանի խաղով Երևանի կենտրոնում կառուցվող շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորը և մահացել Իտալիայի վարչապետն Ուկրաինայի հարցով բանակցությունները սկսելու անհրաժեշտություն է տեսնում Ինչու են տիրանվեր քահանաներն աղոթում Արցախի համար Թուրք-հունական նոր լարվածություն Տիգրանաշենի արժեքը ոչ թե մակերեսն է, այլ աշխարհագրությունը․ Վահե Դավթյան Վրաստանում տեղի է ունեցել երկրաշարժ. զգացվել է Հայաստանի երկու մարզի տարբեր բնակավայրերում Մեծամորում բախվել են «Toyota»-ն և «Scania» բեռնատարը․ վարորդները միմյանց են մեղադրում վթարի մեջ ՌԴ և Ուկրաինայի քաղաքացիների փոխանակում «10-ը 10-ի դիմաց» բանաձևով Ասատուր Խաչատրյանը փոքր բրոնզե մեդալ է նվաճել Թող նզովյալ լինեն Արցախն ու արցախահայերին ատող բոլոր պիղծերն ու անօրենները․ Տեր Վրթանես Այսօր զորամասում մահացած զինծառայող Հայկը 2 երեխաների հայր էր. մանրամասներ Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 24-ին Արմեն Աշոտյանի գործով դատավորը ինքնաբացարկ է հայտնել Կոչ եմ անում Լևոն Տեր-Պետրոսյանին ու Վազգեն Մանուկյանին խոսել․․․ Սուրեն Սուրենյանց (video) Մեզ էլ ասում են՝ «էս պիղծ դավաճանը» ինչի՞ա մինչև հիմա կանգնում ու․․․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին (video) Աննա Գրիգորյանի հարցը «հիստերիկության» հասցրեց Փաշինյանին․ «Հլը էդ կրքոտ հռետորին մի կողմ դրեք» (video) Պարոն Մանուկյա՛ն, հերիք եղա՛վ․․․ չեմ կարող էլ գոռալ, փորս ցավում է․ Ռուբինյանը՝ Գեղամ Մանուկյանին (video) Կողմնորոշվե՛ք ժողովուրդ․․․ սարսափելի խնդիրներ ենք ունենալու․ Նարեկ Կարապետյան (video) Հիմա ուղիղ ասում եմ՝ Տիգրանաշենի հարցը փակելու մի ճանապարհ կա․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 25-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Էլբակյանը Օգոստոսի 25-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Օգոստոսի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Օգոստոսի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Օգոստոսի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am