Իշխանության կողմից բիրտ ուժի կիրառումը նախընտրական շրջանում վախի մթնոլորտի արտահայտում է

ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը գրում է․ «Իշխանության կողմից բիրտ ուժի ցուցադրությունը նախընտրական ժամանակաշրջանում սեփական էլեկտորատին հասցեագրված մանիպուլյատիվ ազդակներով պողպատե մանդատի` մուրճի «զորության» ցուցադրություն է: Սակայն իրականում այսպիսի վարքագիծը խոսում է այս իշխանության խոցելիության ու ներքին վախերի մասին։ Որովհետև ուժի և վախի մթնոլորտի միջոցով հասարակության վերահսկողությունը քաղաքական լեգիտիմության ձև չէ, այլ դրա բացակայության ամենավառ ապացույց։

Այս վարքագիծը, երբ իշխանությունն այլևս ոչ մի սահմանափակում չունի, որևէ եղկելի մեթոդ չի բացառում և ոչնչի առջև կանգ չի առնում, վկայում է սանձարձակության այնպիսի աստիճանի մասին, որն այլևս դուրս է նույնիսկ ավտորիտար քաղաքականության սովորական տրամաբանությունից։ Միևնույն ժամանակ, հասարակությանը մշտապես վախի ու անորոշության մթնոլորտում պահելու այս քաղաքականությունը խաղաղության մասին հռետորաբանությամբ զուգորդելը ոչ այլ ինչ է, քան ցինիզմի դրսևորման ամենաբարձր մակարդակ։

Այս հակասությունը պարզ է: Խոստացված խաղաղությունը վեր է ածվել ներքին ահաբեկման մեթոդի, իսկ խոստացված անվտանգությունը՝ հանրության ներքին վախերի շահագործման։ Երբ իշխանությունը խաղաղության անունը շահարկում է բռնության և լռեցման գործիք դարձնելու համար, այն դառնում է ոչ թե խաղաղարար, այլ բռնակալ իշխանություն։

Հետևաբար, մենք դատապարտում ենք ոչ միայն բիրտ ուժի կիրառումը, այլև այն քաղաքական համակարգը, որը բացահայտորեն վերածվել է դիկտատուրայի։ Դատապարտում ենք իշխանության այն մոդելը, որի գոյությունը վտանգում է ոչ միայն ազատ ընտրությունը և ժողովրդավարական ընթացքը, այլև հասարակության հոգեբանական առողջությունը»։

դիտվել է 164 անգամ
Լրահոս
Ավերակների քաղաքականության տիրակալ իշխանությունը նույն տրամաբանությամբ է գործում, ինչ քոչվոր ավերիչ ցեղը Մերժված "մերժողը" Էդպես լավ չի, «Հայեր ջան դուխովը» հնչեցրու եկեղեցում. Միհրան Հակոբյանը` խեղկատակի մասին Երբ Հայաստանում եկեղեցականները ձերբակալվում են, Անթիլիասը այդ քաջությունը ունեցած է և ունի ո՛չ ասելու. Արամ Ա Տիրադավ եպիսկոպոս Հովնանը ԱՄՆ-ում առանձին պատարագ է կազմակերպել Նորին Սրբությունը պատգամեց նորաօծ քահանաներին հաստատուն պահել իրենց ուխտը Այս օրը խորհրդանշում է, որ մենք կարողանում ենք միավորվել․ Արման Թաթոյան Շինարարության ժամանակ քաղաքացին շփոթելով բացել է վերելակի հորի դուռը, 7-8 մետրից վայր է ընկել Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք․ Տ. Սերոբ քահանայ Ազարեան «Մտել ենք, երգչախմբի հատված գնացել». ինչպես է աղջիկներին հաջողվել հնչեցնել վեհափառի անունն ու մնալ Յոթ Վերքում Եկեղեցու դեմ արշավին ներգրավված կրոնական կազմակերպությունների գործունեությունը ՀՀ տարածքում ապագայում պետք է արգելվի Հայր Ասողիկը դիմում է իրավապահներին․ բռնության կոչեր են հնչել Տեր Սիոն Սրբազան, ճի՞շտ է, որ բուժվում էիք Գերմանիայում՝ Վեհափառի հոգածության ներքո Երևանի փողոցներում ջրհեղեղներ, խցանումներ են Մատուռից գողացել են 13-րդ դարի Ավետարանը Եթե Փաշինյանը վերընտրվի կամ իշխանության չգան քաղաքական ռեալիզմ դավանող ուժեր, ապա լինելու է պատերազմ 7 մեքենաների մասնակցությամբ վթարի մասնակիցներից «Tesla»-ի 29-ամյա կին վարորդը ձերբակալվել է Երբ կարտաքսեն․ ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է Ցավոք, այս տարվա հիշատակի օրը կրկին փորձ արվեց խամրեցնել և քաղաքականացնել․ Դավիթ Անանյան Մառախուղի պատճառով Հաղթանակի զբոսայգում «Toyota Camry»-ն հայտնվել է արհեստական լճակում Կճոյանի ու Փաշինյանի համբյուրները, կաթողիկոսի անունը հնչեցնելու ֆոնին ծամոն ծամող և հոգևոր կյանքին անհաղորդ էակի պահվածքը Իրավիճակը Վերին Լարսում «Զոնտիկ» բռնողը Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով եկեղեցին զավթելու ու կործանելու հանձնարարության կատարմանն է միացել նաև Վարդան Վարդանյանը
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am