Արտակարգ իրավիճակ Թումանյան փողոցում
Այսօր՝ մարտի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 15:40-ի սահմաններում Թումանյան փողոցում BMW մակնիշի 554 FF 501 համարանիշի ավտոմեքենայի վարորդը բախվել է Hyundai մակնիշի 13 ՏԼ 633 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված ավտոմեքենային բախվելուց հետո BMW-ն բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված BMW X5 մակնիշի 30 DD 007 համարանիշի ավտոմեքենային, վերջինս էլ առաջ ընթանալով բախվել է LADA 110 մակնիշի ավտոմեքենային, LADA-ն էլ առաջ ընթանալով բախվել է Nissan Tiana մակնիշի 85 ԼP 585 համարանիշի ավտոմեքենային, Nissan Tiana-ն էլ առաջ ընթանալով բախվել է Toyota Land Cruiser Prado մակնիշի 02 ZZ 200 համարանիշի ավտոմեքենային: Մանրամասն` shamshyan.com
