Դատավոր Դոլմազյանի ապտակը՝ քննչական մարմնին եւ դատախազությանը. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հերթական անգամ ՀՀ Քննչական կոմիտեն Հակակառուպցիոն դատարանում հայտնվեց փաստի առջեւ: Մասնավորապես, գործարար Սամվել Կարապետյանին առաջադրված նոր մեղադրանքը դատավոր Վահե Դոլմազյանը հիմնավոր չհամարեց, եւ բարերար Սամվել Կարապետյանը մնաց կալանքի տակ՝ միայն կոչ հնչեցնելու դրվագի համար:

Նշենք, որ կալանքի ժամկետի լրանալուց 10 օր առաջ նախաքննական մարմինը «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանի նկատմամբ առաջադրված մեղադրանքը փոփոխեց: Ավելացրին ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերը (իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը): Արդյունքում, դատավոր Վահե Դոլմազյանը, անդրադառնալով նախաքննական մարմնի նոր մեղադրանքին, այն հիմնավոր չի համարել: Սա առաջին դեպքը չէ, որ նախաքննական մարմինն ամեն գնով ցանկանում է ծանրացնել Սամվել Կարապետյանի մեղադրանքը, սակայն փորձերն անցնում են ապարդյուն:

Դեռեւս 2 ամիս առաջ Կարապետյանի պաշտպանը հայտնել էր, որ գործարարին առաջադրված մեղադրանքների փունջը՝ փողերի լվացումը, հարկեր ու տուրքեր չվճարելը եւ դրանց կազմակերպումը, դատական նիստերի ընթացքում չհաղթահարեցին հիմնավոր կասկածի շեմը: Դատավոր Տիգրան Դավթյանը Սամվել Կարապետյանի նկատմամբ «թալանի» եւ փողերի լվացման մեղադրանքները հանել էր գործից՝ թողնելով միայն նրա արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով» արտահայտության վերաբերյալ մասը:

Ստացվում է, իշխանության «սրտի դատավոր» Վահե Դոլմազյանը, դատավոր Տիգրան Դավթյանը, ՀՀ վերաքննիչ դատարանի դատավոր Ժենյա Մելիքսեթյանը մերժել են նախաքննական մարմնին եւ հիմնավոր չեն համարել վերջիններիս մեղադրանքները՝ «իշխանական կամ ծառայողական լիազորությունները, կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով՝ առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը»:

Փաստացի, Սամվել Կարապետյանը եւս մեկ ամիս, ընդհանուր՝ 5 ամիս կալանքի տակ կլինի միայն արտահայտած կարծիքի ու «Մեր ձեւով»-ի միտքը հնչեցնելու համար»։

դիտվել է 542 անգամ
Լրահոս
Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել Զարուհի Փոստանջյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ «Փաստինֆո» Պակիստանում յոթ մարդ է զոհվել պայթյունների հետևանքով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am