Զովաշենում սպանված ամուսինները ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ․ մանրամասներ

Կոտայքի մարզի Արամուսում և Զովաշենում համայնքներում օրերս սպանված 4 անձանցից (2 ամուսնական զույգ) մեկը Ռոստովում ապրող հայտնի էնդոկրինոլոգ Մարինե Հայրապետյանն էր։

Հոկտեմբերի 12-ին հայտնել էինք, որ Կոտայքի մարզի Արամուս գյուղում՝ դաշտում, հայտնաբերվել են ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածի հետքերով։ Ավելի ուշ հանցագործը ձերբակալվել էր։ Հոկտեմբերի 14-ին էլ հայտնի էր դարձել, որ այդ նույն տղամարդը Զովաշենում էլ ևս 2 անձի է սպանել։ Նույն օրը քննչական կոմիտեն հայտնել էր, որ ամուսիններին սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել ու նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։

SHOT տելեգրամ ալիքը հայտնում է, որ Զովաշենում սպանված ամուսիններ 44-ամյա Մարինե Հայրապետյանը և նրա 46-ամյա ամուսինը՝ Վահե Մարտիրոսյանը, ՌԴ–ից Հայաստան էին եկել արձակուրդի ժամանակ։

Ամուսիններն իրենց «Audi» մակնիշի մեքենայով ճանապարհին կանգնել են հանգստանալու Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի մոտակայքում գտնվող տաղավարում։ Այդ պահին արդեն մեկ ամուսնական զույգին սպանած տղամարդը մոտեցել է զույգին ու պահանջել իրենց մեքենայի բանալիները։ Ստանալով մերժում` կրակել է նրանց վրա։ Սպանվածների դիերը թողել է տաղավարում ու այդ մեքենայով հեռացել։
Հայրապետյանի և նրա ամուսնու անհետանալու մասին տեղեկացել են մեկ օր անց ու դիմել են տեղի ոստիկանություն։ 61-ամյա հանցագործին՝ Թ․Խ․-ին, ավելի ուշ ձերբակալել են։ Նա մինչ այդ էլ կենցաղային հարցերի շուրջ ծագած վեճի ժամանակ սպանել էր Արամուս գյուղի իր հարևաններին։
Հայրապետյանի և Մարտիրոսյանի դիերը տեղափոխվել են Դոնի Ռոստով։

Մարինա Հայրապետյանը ՌԴ քաղաքացի է, նա էնդոկրինոլոգ էր և Դոնի Ռոստովի «Դավինչի» կլինիկայում նաև սոնոգրաֆիա էր իրականացնում, ուներ 21 տարվա փորձ։ Դաժանաբար սպանված ամուսինները 15-ամյա դուստր ունեն։

դիտվել է 511 անգամ
Լրահոս
АННА АКОПЯН ПЫТАЕТСЯ СПАСТИ БИЗНЕС? «Կյանքի խոսք» աղանդի ղեկավարը Յոթ Վերք եկեղեցում Փաշինյանի հետ պատարագի է մասնակցում Դեգրադացիայի ստորագույն մակարդակ՝ ստորաքարշ կարգավիճակով կանգնել վայրում, որի օրինական Սրբազան ձեր եղբայրը բանտարկված է. Վարդան Ոսկանյան Թրամփի նոր դոկտրինը՝ վերականգնել հարաբերությունները Մոսկվայի հետ, փոխել Եվրոպայի ներկայիս վերնախավին և կանգնեցնել ուկրաինական պատերազմը. The Insider Պանիկովսկին սովորական սագագող էր, իսկ Նիկոլը հազարավոր կյանքեր, երազանքներ գողացավ, ազգ ու հայրենիք ուրացավ 2025թ․ դեկտեմբերի 7-ին Գյումրուն պատուհասեց հոգևոր ու բարոյական աղետ Շիրակի թեմում չգտնվեց որևէ հոգևորական, ով կհամաձայներ այս սրբապիղծների համար մատուցել «պատարագ»․ Իշխան Սաղաթելյան Յոթ Վերք եկեղեցու տարածքից մեկ անձ հեռացվել է, ևս մեկը՝ տեղափոխվել է համայնքային ոստիկանության Մուշի բաժին Նիկոլ Փաշինյանի թիկնազորի աշխատակիցները և Վահագն Խաչատուրյանը ծնկի չեն իջել․ Էդգար Ղազարյան Նոր Արեշում դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը հասնում են տներ Շատ եմ ցավում, որ Դուք դարձաք այսպիսին՝ «հայրասպան» ու «որդեսպան». Հայր Ասողիկ Տավուշում համադասարանցիների կողմից երեխային ծեծի ենթարկելու դեպքը բացահայտվել է Միքայել Սրբազանը այլևս ձեր եղբայրը չի, դուք նրան փոխեցիք ժամանակավոր իշխանավորների հետ․ Մելքոնյան Երուսաղեմի միաբանները լիակատար աջակցություն են հայտնում Մայր Աթոռին և Վեհափառին Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում այս անգամ չի զեղչվել Վեհափառի անունը, մատուցվել է կանոնավոր պատարագ Ցիկլոնի ներթափանցմամբ սպասվում են ձյան և ձնախառն անձրևի տեսքով տեղումներ Քահանա Մուշադյանը զեղչեց Վեհափառի և Միքայել սրբազանի անունները․ քաղաքացին վանկարկեց նրանց անունները Հայաստանում տիրող ու խորացող ամենաթողությունը պարունակում է լրջագույն վտանգներ․ «Հայրենիք» Առաջին քրիստոնյա ազգի կիրակնօրյա լրահոսը յուրաքանչյուր հավատավոր մարդու խենթության հասցնող է․Մելոյան Պարեկները հեռացրել են Գյումրիի համայնքապետարանի շենքի վրայից սրբազանների պաստառը Քաղաքացիներին բերման են ենթարկում․ Ի՞նչ իրավիճակ է Գյումրիում «Հատ-հատ կտեսնես ոնց են հարազատներին թաղում», «Աստված սաղ դեմդ կբերի». գերլարված իրավիճակ Դաժան տեսարան էր...պատմությունից օտար զավթիչների ասպատակումը ես հենց այդպես եմ պատկերացրել... Կուզի Նիկոլ էղնի, ով կուզի՝ էղնի, սա սրբապղծություն է․ քաղաքացիները վրդովված են, նրանց թույլ չեն տալիս մտնել Յոթ վերք Բենթլիով շրջող Նավասարդ եպիսկոպոս Կճոյանը Փաշինյանի հետ մասնակցում պատարագի կապարակնքված Յոթ Վերք եկեղեցում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ժասմինա Ղևոնդյանը Դեկտեմբերի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Արմեն Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am