Վարչապետն է պնդել
Մեր տեղեկություններով նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի վերադարձի հարցը գրեթե հաստատվում է: Ավելին, այդ հարցում պնդել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը, որը Գեւորգյանին համարում է ուժեղ ֆունկցիոներ: Hayeli.am-ը երեկ արդեն տեղեկացրել է, որ կադրային փոփոխություններ տեղի կունենան եւ հավանական է նաեւ Արմեն Գեւորգյանի վերադարձը: Քննարկվում է ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանի պաշտոնանկության հարցը, և այդ պաշտոնի ամենահավանական թեկանծուն միջազգային տնտեսական ինտեգրման նախարար Վաչե Գաբրիելյանն է, որի պաշտոնն էլ, ինչպես հայտնել էինք, ամենայն հավանականությամբ կզբաղեցնի Արմեն Գևորգյանը: Հիշեցնենք, որ ՀՀ նախկին փոխվարչապետ, տարածքային կառավարման նախկին նախարար Արմեն Գեւորգյանն ամիսներ առաջ անսպասելիորեն հրաժարական տվեց եւ աշխատանքի անցավ մասնավոր սեկտորում՝ Ռուբեն Վարդանյանի ընկերություններից մեկում, որտեղ նա չկարողացավ հաջողություն ունենալ ու հեռացավ:
