Էդ ինչպե՞ս՝ Փաշազադեի խոսքից հետո նորից հոգևորական կալանավորեց․․․ Փաշինյանի արձագանքը (video)
Իմ կողմից Հայ Առաքելական եկեղեցու վրա հարձակում չկա. ես ուզում եմ արձանագրել հետևյալը. Հայաստանյայց Առաքելական եկեղեցու փաստաթղթերում ոչ մի տեղ գրված չի, որ եկեղեցին ու կաթողիկոսը նույնական են, ասել է Փաշինյանը
«Ես չեմ հետևում Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հայտարարություններին: Աշխարհում այս պահին շատ իրադարձություներ են կատարվում, և հիմա եթե հետազոտենք. այն հարցը, որ դուք տվիք, կարող է համընկնի որևէ հոգևոր գործչի որևէ գործողության հետ»,- նշել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է ստացվում , որ ամեն անգամ Փաշազադեի՝ Հայ Առաքելական եկեղեցու դեմ հայտարարություններից հետո Երևանում կալանավորվում են հոգևորականներ:
