Փաշինյանը մերժեց խաղաղ բանակցությունները, հրահրեց պատերազմ՝ կործանելով և՛ Արցախը, և՛ Հայաստանը

ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը գրել է․
«2019 թվականին Փաշինյանը կարող էր գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից առաջարկված կարգավորմանը, որի համաձայն Հայաստանը պետք է հանձներ 5 շրջանը, իսկ Լաչինը և Քելբաջարը՝ միայն այն դեպքում, երբ վերջնական որոշվեր Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։ Այս փաթեթին պետք է հաջորդեր նաև խաղաղության պայմանագրի ստորագրումը և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը։

Սա ՀՈՅԱԿԱՊ լուծում էր, որին համաձայնել էր նաև Ադրբեջանը։ Փաշինյանը՝ հեղափոխական էյֆորիայի պայմաններում ունենալով 10 միլիոնանոց հայության աջակցությունը, կարող էր շատ հանգիստ իրականացնել այս պլանը՝ նույն համառությամբ ժողովրդին բացատրելով, որ սա միակ խաղաղ կարգավորման հնարավորությունն է։ Մենք իրեն անպայմանորեն կաջակցեինք, որովհետև ԼՂ-ի խաղաղ կարգավորումը միշտ է մեր գիծը եղել:
Եթե անգամ հասարակության դիմադրություն լիներ, կարող էր այդ ծրագիրը ներկայացնել հանրությանը՝ ինչպես Տեր-Պետրոսյանը արեց իր «Խաղաղություն թե պատերազմ» հոդվածով, և հրաժարական տալ՝ իր նախընտրական ծրագրի հիմքում դնելով այդ կարգավորման առաջարկը։ Այդ դեպքում նա խաղաղ կարգավորման հարցը կհաներ հանրաքվեի, և մենք անկասկած իրեն կաջակցեինք՝ նույնիսկ դաշինք կազմելով նրա հետ։
Փաշինյանը այդ ժամանակ չի ունեցել ոչ լեգիտիմության ճգնաժամ, ոչ էլ հասարակական աջակցության պակաս։ Բայց նա՝ վախենալով, թե իրեն աջակցող հասարակության որոշ հատված կարող է ընդդիմադիր դիրքորոշում բռնել, կամ կարող է իրեն «դավաճան» անվանել, գնաց կործանման տանող ճանապարհով։
Հենց այդ վարքագծով էլ պարզապես մերժեց խաղաղ բանակցությունները և հրահրեց պատերազմ՝ կործանելով և՛ Արցախը, և՛ Հայաստանը»։

դիտվել է 475 անգամ
Լրահոս
Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին ԵԱՏՄ անդամ 4 երկրների զեկույցը հայկական կողմը Ռուսաստանի հետ դեռ չի քննարկել Բաքուն պետք է իմանա, որ հայ գերիներին պահելով՝ Նիսի պատվավոր քաղաքացիներին է պահում. Անկինե Կիրակոսյան Զանգվածային ծեծկռտուք Ծառուկյանի մասնակցությամբ. ինչ է կատարվել Կոտրել են պատուհանի ապակին ու գողություն արել 59-ամյա տղամարդը կալանավորվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունը. Գարեգին Պետրոսյան Քենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվել Հորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր Ինչպե՞ս է Նիկոլը գցել իր դասախոսին․Պատրա՞ստ են դատավորներն իրենց ընտանիքներով նույն խցերում հայտնվել (video) Երբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Պուտինը հանձնարարել է ընդլայնել արհեստական բանականության կիրառումը բժշկության մեջ Թրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցը Ալ-Նասրը արտագնա խաղում հաղթեց Ալ-Ֆեյսալիին․ Ռոնալդուն հեղինակեց կարիերայի 982-րդ գոլը Լույս չի լինի. հասցեներ Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում «Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» Արման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտին Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ» Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 24-ին Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է. «Հրապարակ» Երևանի Կենտրոնում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ» ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am