«Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը. Վաղարշապատ խոշորացված համայնք

«Մայր Հայաստան» կուսակցության նախընտրական ծրագիրը. Վաղարշապատ խոշորացված համայնք
————
Սիրելի՛ վաղարշապատցիներ,

Էջմիածին քաղաքի, Խոյ համայնքի, Ոսկեհատ գյուղի հարգելի՛ ընտրողներ,
«Մայր Հայաստան» կուսակցությունը Վաղարշապատ խոշորացված համայնքում ավագանու արտահերթ ընտրությունները գնահատում է որպես գործընթաց, որը կարող է նախադրյալներ ստեղծել Հայաստանի Հանրապետությունում ամբողջական իշխանափոխության համար:
Մենք հանձնառու ենք պաշտպանել Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին օրվա իշխանությունների ադրբեջանահաճո ոտնձգություններից: Մեր ստորագրահավաք-ակցիան՝ ի պաշտպանություն Եկեղեցու, ստացել է հազարավոր էջմիածինցիների աջակցությունը:
Մեր նվազագույն խնդիրն այս ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրին» իշխանազրկելն է, առավելագույնը՝ համայնքի կառավարման պատասխանատվությունը ստանձնելը:
«Մայր Հայաստանը» վաղարշապատցուն ներկայանում է համայնքի ընթացիկ կառավարման և հեռանկարային զարգացման ծրագրերով։
. . .
Վաղարշապատի կենտրոնը համայն հայության հոգևոր մայրաքաղաք Էջմիածինն է, որն ունի ՀՀ ներգնա տուրիստական կենտրոններից մեկը դառնալու և արտերկրից հսկայական մարդկային հոսք ապահովելու բոլոր նախադրյալները (Վատիկանի տարբերակներով): Այդ նախադրյալներն են՝
–Մայր Տաճար և Աթոռանիստ քաղաք,
–մշակութային հզոր ժառանգություն,
–ՀՀ մայրաքաղաքին մոտ լինելը,
–«Զվարթնոց» օդանավակայանին մոտ լինելը,
–բնակլիմայական բարենպաստ պայմանները։
Ընտրողների վստահության քվեին արժանանալու և համայնքային իշխանության ստանձնելու դեպքում կներդնենք բոլոր ջանքերը Էջմիածինը միջազգային մասշտաբով լայնորեն գովազդելու, տուրիստական ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելու համար:
Վերը նշված նպատակներն իրագործելու համար անհրաժեշտ են ինչպես տեղական, այնպես էլ համապետական մակարդակի քաղաքական, օրենսդրական, ենթաօրենսդրական փոփոխություններ։ «Մայր Հայաստանը» պարտավորվում է ժողովրդի քվեն ստանալու դեպքում հետևողականորեն հասնել դրանց։
Համայնքի ընթացիկ կառավարումը ներառելու է՝
1. Բյուջետային միջոցների արդյունավետ կառավարումը:
Համայնքի կառավարման մեր սկզբունքներն են լինելու՝
-թափանցիկությունը,
-համատիրությունների գործունեության հանրային վերահսկողության իրականացումը,
-որոշումների կայացմանը հանրային մասնակցության ապահովումը,
-սոցիալական արդարությունը,
-կարգապահությունը և կոռուպցիոն ռիսկերի կտրուկ նվազեցումը,
-հանրային շահի պաշտպանության առաջնահերթությունը,
-շարունակական բարեփոխումները։
2. Տեղական տուրքերի ու վճարների ճկուն քաղաքականության միջոցով փոքր ու միջին բիզնեսի խթանումը։
3. Գյուղական համայնքներում գործող ջերմոցային տնտեսություններին հարկային տեռորի չենթարկելը. գյուղացիական տնտեսություններին իշխանությունը պետք է աջակցի կամ առնվազն չխանգարի:
4. Ասֆալտապատման իրականացումը. առաջիկա հնգամյակում համայնքային փողոցները պետք է լինեն բարեկարգ, Էջմիածին քաղաքը պետք է մաքրվի փոշուց և աղբից։
5. Համայնքային, միջքաղաքային և ներքաղաքային տրանսպորտային նոր որակի համակարգի ձևավորումը, որը ենթադրում է ժամանակակից տրանսպորտային ցանցի ներդնում՝ համայնք-մասնավոր համագործակցության տարբերակով՝ մատչելի գնային քաղաքականությամբ:
Թոշակառուները, հաշմանդամները, պատերազմում զոհվածների ընտանիքների անդամները, Արցախից բռնի տեղահանվածները և ուսանողները պետք է ունենան անվճար կամ զեղչով երթևեկելու հնարավորություն: Գյուղերից դեպի Էջմիածին և Երևան փոխադրումը պետք է կրի կանոնավոր և քաղաքակիրթ բնույթ:
Ներքաղաքային տրանսպորտի աշխատանքային ժամերը պետք է սահմանվեն մինչև ժամը 23:00։ Տրանսպորտային պարկը պետք է ձևավորվի համայնքային միջոցների և արտաքին դոնորների ներգրավմամբ։
6. Փողոցային լուսավորության ապահովումը։ Էջմիածնին լուսային փաթեթավորում տալը, այդ թվում՝ պատմամշակութային օբյկետների միջազգային ստանդարտներին համապատասխան լուսավորումը մեր առաջնահերթ խնդիրներից է։
7. Կանաչապատ նոր տարածքների ստեղծումը և դրանց շարունակական խնամքի ապահովումը։
8. Թափոնների վերամշակման և տեսակավորման ծրագրերի իրականացումը մտնում է առաջնահերթությունների մեջ։ Աղբահանությունը պետք է լինի պատշաճ մակարդակի վրա:
Նախատեսվում է շաբաթօրյակների պարբերական կազմակերպում:
9. Միջազգային լավագույն փորձի ներդրմամբ թափառող շների հիմնախնդրի լուծումը՝ ժամանակակից մեթոդներով և շատ կարճ ժամանակահատվածում։
10. Կրթական ոլորտում ներգրավված աշխատակիցների աշխատավարձերի բարձրացումը՝ տեղական բյուջեի անարդյունավետ ծախսերի վերացման և լրացուցիչ միջոցների ներգրավման հաշվին։
11. Երիտասարդության զարգացման հիմնադրամի ստեղծումը՝ երիտասարդների համար մշակելով կրթական ու բիզնես ոլորտներին վերաբերող հատուկ ծրագրեր։
12. Զբոսաշրջության զարգացման կենտրոնացված քաղաքականության իրականացումը, որի համար զարգացման լուրջ խթան կարող է դառնալ քաղաքային ենթակառուցվածքների զարգացումը, հյուրանոցային բիզնեսի խթանումը, զբոսանքի և ժամանցի վայրերի բարեկարգումն ու նորերի ստեղծումը։ Համայնքը գովազդային լրջագույն քաղաքականություն պետք է իրականացնի՝ Էջմիածնի զբոսաշրջային գրավչությունը բարձրացնելու նպատակով։ Մասնավորապես՝ մշակութային, խոհարարական և ստեղծագործական փառատոնների կազմակերպում, մարքեթինգային արշավների իրականացում։
Հոկտեմբերի 8-ը՝ Էջմիածնի օրը, պետք է դառնա ոչ միայն էջմիածինցիների, այլ նաև հայության տոնական օրերից մեկը և խթանի զբոսաշրջությունը:
Զբոսաշրջության զարգացմանը կարող է նպաստել նաև «մշակութային միջավայրի» ձևավորումն ու զարգացումը:
Համայնքը պետք է խթանի զբոսաշրջային մասնավոր բիզնեսը:
13. Էջմիածնում «Խելացի քաղաքի» համակարգի ձևավորումը, որը նախատեսում է՝
-տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառում,
-քաղաքի կառավարման թվայնացում,
–«E-governance» համակարգերի ներդրում,
-տեղական «IT» ընկերությունների և ստարտափերի համար բարենպաստ աշխատանքային պայմանների ստեղծում,
-համայնքային տարածքների խելացի կառավարում,
-«GIՏ» աշխարհագրական տեղեկատվական
համակարգի ներդրում։
14. Համայնքային սեփականություն հանդիսացող մանկապարտեզները պետք է լինեն անվճար:
15. Գյուղական համայնքներում ոռոգման և խմելու ջրի ապահովման իրականացում՝ արդյունավետ համակարգի ներդրման միջոցով:
. . .
Գալիք հինգ տարիների ընթացքում պլանավորում ենք հետևյալ աշխատանքները՝
• վերականգնել Զվարթնոց թաղամասում առկա «Սատանի անիվ» կոչվող կարուսելը և անճանաչելիորեն բարեկարգել հարակից տարածքը՝ այն բերելով միջազգային ստանդարտների և դարձնելով հաճելի զբոսավայր ինչպես տեղացիների, այնպես էլ համայնքի հյուրերի համար,
• համայնքապետարանը կիրականացնի քաղաքային կոլորիտի մաս կազմող շենքերի ֆասադների ու կտուրների վերականգման աշխատանքներ,
• ավելացնել բարվոք վիճակում գտնվող բազմաբնակարանային շենքերի թիվը,
• իրականացնել բակերի բարեկարգման աշխատանքներ, այդ թվում՝ ստեղծել բակային ֆուտբոլի խաղադաշտեր,
• կահավորել փողոցները՝ ճանապարհային նշանների ավելացման միջոցով,
• նպաստել սպորտի զարգացմանը՝ համապատասխան կառույցների վերանորոգման կամ նորերի ստեղծման միջոցով,
• գյուղական ճանապարհային հատվածներում ստեղծել գյուղմթերքների իրացման ժամանակակից նոր փոքր շուկաներ,
• Արմատական լուծում տալ ոռոգման ջրի ապահովման համակարգին՝ նպաստելով գյուղատնտեսության զարգացմանը:
Հարգելի՛ ընտրող, Վաղարշապատը փոփոխությունների շեմին է։ Պետք է կատարել արժանապատիվ և զարգացմանը միտված ընտրություն:

Միացի՛ր, որ փոխենք:

դիտվել է 707 անգամ
Լրահոս
Թրամփը քննադատել է ՆԱՏՕ-ի գործընկերներին Տարեկան մինչև 45 հազար նոր աշխատատեղ կստեղծվի. «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Իշխանության նահանջը՝ ընտրությունների շեմին. հակաեկեղեցական արշավը հայտնվել է փակուղում. քաղաքագետ Իրանը չի ենթարկվելու խուլիգաններին. Փեզեշքիան Իրանական հրթիռի բեկորները՝ Երուսաղեմում՝ Հայկական վանքի հարևանությամբ գտնվող կայանատեղիում «Ժառանգություն» կուսակցությունը կմասնակցի ընտրություններին Իրանի դեմ պատերազմը փոփոխելու է ԱՄՆ-Եվրոպա հարաբերությունները․ իրանագետ Մխիթարյանը վնասվածք է ստացել Սա քաղաքական անընդունելի պրակտիկա է, նաև էթիկական լրջագույն խնդիր․ Իրավապաշտպան ԶՊՄԿ-ի ֆինանսավորմամբ հաշմանդամություն ունեցող 45 երեխայի տրամադրվում են ֆիզիոթերապևտիկ ծառայություններ Տերը օրհի Մայր Աթոռը իր օրինական գահակալով և ամբողջ հոգևորականաց դասով․ Տեր Սարգիս Ռուբենը մեր ժամանակների ամենաուժեղ հայն է․ Մեսրոպ Առաքելյան Ադրբեջանի հետ խաղաղությունը պետք է հիմնված լինի անվտանգության վրա․ Քոչարյան ԵՄ արտգործնախարարները հրաժարվել են ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց Լիբանանում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվն ավելացել է 3 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթարի հետևանքով 3 վիրավորներից մեկն անչափահաս է TRIPP-ի ճակատագիրը ուղղակիորեն կախված է այն հանգամանքից, թե ինչ զարգացումներ են տեղի ունենում այսօր Իրանի շուրջ. Արմեն Հովասափյան Մեկ անձ, մեկ քույր, միլիոնավոր դրամներ. 76 միլիոն դրամ՝ Ժաննա Անդրեասյանի քրոջ տնօրինած ՍՊԸ-ին Լուսանկարներ «Հայաստան» դաշինքի հանդիսավոր արարողությունը Մենք վճռական ենք, մեր նպատակը հաղթանակն է․ Քոչարյան Մենք վստահ ենք, որ առաջարկվող տնտեսական լուծումները կապահովեն մեր տնտեսության թռիչքաձև աճը ու մեր հայրենակիցների բարեկեցիկ կյանքը․ Արթուր Խաչատրյան Ով է «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածուն Խորխոռունու սպանության գործով Սամվել Բաբայանի թիկնազորի նախկին պետն ազատության մեջ է Վահե Հակոբյանը դատի է տվել Արմեն Խաչատրյանին․ինչ է պահանջում Այս պայքարում ձախողվելու իրավունք չունենք․ Սևակ Խաչատրյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մարտի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Մարտի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Րաֆֆի Հովհաննիսյանը Մարտի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մարտի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մարտի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Մարտի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Մարտի 13-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am