ՔՊ–ի դիմակի տակ «ընդդիմադիրներ» են հայտնվել. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Վերջին ՏԻՄ ընտրություններին իշխանությունը, որպես կանոն, տարբեր համայնքներում «բուքսիր» թեկնածուների է խաղի մեջ մտցնում, որոնք ակնհայտ իշխանական չեն, իրենց համայնքներում բավականին հարգված, ընդունված մարդիկ են եւ կարող են ձայներ հավաքել, բայց ընտրություններից հետո կգան ու կկպնեն ՔՊ-ին՝ օգնելով, որ մեծամասնության քվեն չստացած ՔՊ-ն համայնքում իշխանություն ձեւավորի։ Սրանք յուրօրինակ տրոյական ձիեր են՝ ընդդիմադիրի դիմակի տակ հանդես եկող իշխանականներ։

Էջմիածինը եւս բացառություն չէ, այստեղ այս առաքելությամբ խաղի մեջ են մտցրել տեղի գործարար, կառուցապատող Վահրամ Ազատյանին, որն առաջադրվել է Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատներ» կուսակցության ցուցակով։ Նրան Շինարար Վահե են ասում, բավականին կապեր ունի Էջմիածնում, ակնհայտ ՔՊ-ական չէ, ավելին՝ հատուկ փորձում է ցույց տալ, որ ՔՊ-ի համակիր չէ։

Օրինակ՝ շաբաթներ առաջ, երբ նախարարները Մեխակյանի հետ հավաքել էին մարզի գործարարներին, նրան չեն հրավիրել, Ազատյանն է այս առիթով ստատուս է գրել, թե՝ «իշխող քաղաքական թիմը փորձում է ընտրական գործընթացներում ընդգրկել նաեւ գործարար համայնքի եւ փոքր բիզնեսի ներկայացուցիչներին՝ ձեւավորելու համար հավելյալ քաղաքական աջակցություն»։ Գրել է նաեւ․ «Էջմիածնում սա երբեւէ չլսված երեւույթ էր։

Վստահ եմ, որ մեր գործարարները կշարունակեն գործել իրենց բնական հունով եւ կուղղորդեն իրենց գործունեությունը մեր քաղաքի եւ մեր երկրի բարօրությանը՝ անկախ արտաքին ազդակներից»։ Ազատյանն «Ավա Գրանիտ» շինարարական ընկերության տնօրենն է։ Ի դեպ, Էջմիածնի կինոյի տան շենքը հենց այս ընկերությունն է գնել եւ տեղում բազմաբնակարան շենք է կառուցում, որը միանշանակ չի ընդունվել տեղացիների կողմից։

դիտվել է 550 անգամ
Լրահոս
Իսրայելը հրադադարից ժամեր անց կրկին զանգվածային հարվածներ է հասցրել Լիբանանին «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Իրանը կրկին փակում է Հորմուզի նեղուցը Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Լուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչ Բժիշկների զգուշացումը Աննախադեպ հետընտրական ճգնաժամ․ յոթ ուժ` ընդդեմ պաշտոնական արդյունքների. Սուրենյանց Ավիավթարը խլել է Ubisoft-ի համահիմնադիր Կլոդ Գիյեմոյի կյանքը Ավտովթար՝ Երևանում՝ «Հարսնաքար» ռեստորանի մոտ, վիրավոր կա Կիլիկիայում հնչած կրակոցների հետեւանքով կա 4 վիրավոր. 1 անձ ձերբակալվել է Վրաստանը մտադիր է Եվրոպայի և Ասիայի միջև առանցքային լոգիստիկ հանգույց դառնալ․ Կոբախիձե Թրամփը գովել է Սի Ծինփինին՝ խելքի, ինքնավստահության և բարձր հասակի համար Հալեպի մերձակայքում տեղի ունեցած հարձակման հետևանքով երկու սիրիացի զինվոր է զոհվել Սկանդալ ՀԷՑ-ում. քաղաքական հայացքների համար ընկերության ՔՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակիցներին ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել Խուճապ, անորոշություն արտահանող բիզնեսում. կառավարության հայտարարությունների հակառակ կողմը. Hetq.am Թեհրանը, մեղմ ասած, չի պարտվել այս պшտերազմում Վաշինգտոնին․ Մեդվեդև «Արևմտյան Ադրբեջան վերադարձի» հարցերով զբաղվող ոմն Ազիզ Ալաքբարով, որն իր ազգանունը դարձել է Ալաքբարլի, հոխորտանքով «պահանջում էր» ՀՀ-ից ապահովել «վերադարձը»․ Ոսկանյան Երևանում կրակոցներ են հնչել, կա վիրավոր Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկում բախվել են «Kia Optima»-ն և «Opel Zafira»-ն․ կան վիրավորներ Երևանի Ֆրանսիայի հրապարակից հեռացրել են Արցախի դրոշը. Նարե Սիմոնյան Դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցն ընդդեմ Ոստիկանության. Արա Զոհրաբյան Իրանը պատրաստ է շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը՝ համաձայնագրի հանդեպ լուրջ մոտեցման դեպքում Թույլ չենք տա, որ Եվրամիությունը աչք փակի այս ապօրինությունների վրա. Ռոբերտ Ամստերդամ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել՝ ընդդեմ ԿԸՀ-ի․ «Փաստինֆո» Նարեկ Կարապետյանը Քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am