Ում համար է կեղծվում իրականությունը

Սերժ Սարգսյանի «Արմենիա» հեռուտաընկերությանը տված հարցազրույցում ի թիվս այլ հարցերի ուշագրավ անդրադարձ է կատարել նաեւ իրավապահ համակարգի գործունեությանը։ Ի տարբերություն բոլորովին վերջերս Քննչական կոմիտեում և ոստիկանությունում նրա ունեցած ելույթներին , այս անգամ Սերժ Սարգսյանն իրավապահների մասին խոսեց ոչ թե դիտողությունների և դժգոհության, այլ բարյացակամության տոնով՝ արձանագրելով, որ նրանք ամեն ինչ անում են իրավիճակը վերահսկելու և խնդիրները լուծելու համար: Իհարկե, դժվար է հասկանալ, թե այդ ինչ է փոխվել մի քանի շաբաթների ընթացքում, սակայն առանց հասկանալու էլ Հայաստանում իրավապահ մարմինների թերացումներն ակնառու են։ Հատկապես զարմանալի է, որ Սերժ Սարգսյանը դրական է արտահայտվում այդ մարմինների կանխարգելման աշխատանքների վերաբերյալ ասելով․«Այս առումով կարծում եմ մեր երկրում մեծ աշխատանք է կատարվում և եթե պարզ թվերը վերցնելու լինենք, օրինակ սպանությունները մեզ մոտ տարեց տարի կրճատվում են։ Օրինակ այս տարի դիտավորյալ սպանությունները, թվեր չասեմ, որպեսզի շահարկումների առարկա չդառնա, որովհետև տարին չի լրացել, բայց մոտավորապես 15-20 տոկոսի սահմաններում կրճատում է տեղի ունեցել, և տեղի ունեցած բոլոր աղմկահարույց սպանություններն էլ, գրեթե բոլորը, բացահայտվել են, կատարողները ձերբակալվել են։ Տա Աստված, որ մի օր գանք հասնենք մի իրավիճակի, որ մեր երկրում սպանություններ չլինեն, բայց որևէ երկիր հանցագործություններից ապահովագրված չէ» ասում է նա։ Իհարկե, հնարավոր է եւ բնական, որ Հայաստանում հանցագործությունների ցուցանիշների կրճատում է նկատվում, թեպետ ամենօրյա լրահոսը հակառակի մասին է խոսում։ Խնդիրն այն է, որ արտագաղթի նման տեմպերի ու դատարկվող Հայաստանի պարագայում, որտեղ քաղաքացիների թվի շեշտակի նվազում կա, պետք է նվազի նաեւ հանցագործությունների ցուցանիշը, ի վերջո, մտավոր կորիզի հետ մեկտեղ երկիրը լքողների մեջ նաեւ պոտենցիալ հանցագործներն են։ Սակայն խոսել կանխարգելման աշխատանքների մասին ու դրական քողի ներքո դա ներկայացնել առնվազն զարմանալի է։ Ընդամենը վերջին մի քանի ամիսներին Հայաստանի ողջ տարածքում տեղի ունեցած մի շարք աղմկահարույց միջադեպերը, վենդետաները, կրիմինալ կլանների բախումը վկայում է այն մասին, որ իրականում իրավապահների կողմից կանխարգելիչ աշխատանքների մակարդակտ զրո է, այլապես նախապես կհայտնաբերվեին ու կկանխարգելվեին այդ հանցագործությունները։ Ի վերջո, ընդամենը մեկ տարի առաջ մայրաքաղաքի սրտում տեղի ունեցած զինված ապստամբությունը վկայում է այն մասին, որ ոչ միայն աշխատանքներ չեն տարվում, այլեւ իրավապահ մարմիններն իրենց տեղում չեն։ Խոսքը Սասնա ծռերի զինված ապստամբության մասին է, որը գրավեց ոստիկանության ռազմավարական նշանակության օբյեկտը՝ ՊՊԾ գունդը ։ «Ինչ վերաբերում է Երևանի անվտանգությանը, այստեղ կարծում եմ, ամենաճիշտ մոտեցումը, մեր սեփական զգացողությունն է և մեր հյուրերի կարծիքը։ Լավ կլինի, երեկոյան դուրս գաք, փառք Աստծո, թեև դեկտեմբերի կեսերն է, Երևանում զբոսաշրջիկների պակաս չկա, հարցնեք, ինչպես է ինքը զգում Երևանում և կարող է արդյո՞ք գիշերը 1-ին, 2-ին մենակ առանց ուղեկցողի, ենթադրենք, ռեստորանից հասնել հյուրանոց և այլն։ Այս առումով, կարծում եմ, մեր վիճակը բավարար է, թեև մենք իրավունք չունենք հանգստանալ այս ձեռքբերումներով, մենք, իրոք պետք է լինենք շատ անվտանգ երկիր՝ անվտանգ երկիր ներսում, և անվտանգ երկիր մեր սահմաններում» շարունակում է նախագահը։ Նախ Սերժ Սարգսյանը անտեսում է հայ ժողովրդի ազգային մենթալիտետը, որ հայ ժողովուրդը ի տարբերություն շատ ու շատ ազգերի խաղաղասեր է ։ Իսկ ընդհանրապես Հայաստանում ոստիկանության ուռճացված աշխատակազմի ու հարուստ բյուջեի պարագայում կարելի էր ընդհանրապես կանխել ցանկացած հանցագործություն։ Հիշենք, որ միայն տեսանկարահանող սարքերի արդյունքում տարեկան մոտ 12 մլրդ գումար է մուտք լինում։ Սակայն այս ամենը չի խանգարում, որ Երեւանը «անապահով» դառնա նույն բարձրաստիճան ոստիկանության հովանու ներքո, մայրաքաղաքում թանկարժեք ավտոմեքենայի պահեստամասերի անվերջանալի գողությունների մասին մենք մեկ անգամ չէ, որ գրել ենք, գրել ենք նաեւ կասկածների մասին, որ գործընթացը անպատիժ կարող էր մնալ միայն բարձր հովանու շնորհիվ։ Ինչեւէ, պակաս ուշագրավ չէր նաեւ Սերժ Սարգսյանի անդրադարձը Հայաստանի դեմոգրաֆիկ խնդիրներին եւ Հայաստանում 2040 թվականին բնակչության թիվը չորս միլիոնի հասցնելու իր ծրագրի մասին։ Ընդունելով, որ այդ հարցը հնարավոր չէ կարգավորել ծնելիությամբ, ամուսնություններով, Սերժ Սարգսյանը ասում է, որ պետք է դա իրականացնել ներգաղթի շնորհիվ, թե ինչպես, ինչ ծրագրով, նախագահը չի ասում։ Եւ դժվար էլ ասի, որովհետեւ ներգաղթ կազմակերպելուց առաջ նախ պետք է կանխել արտագաղթը, իսկ իշխանությունների քաղաքականությունը ճիշտ հակառակին է նպաստում։ Ի վերջո, բնականոն ներգաղթի շանս էր առաջացել ի դեմս սիրիահայերի վերադարձի, սակայն իշխանությունն այդ շանսն էլ բաց թողեց նրանց նկատմամբ իր ագահ վերաբերմունքով։ Հետաքրքիր է՝ ում համար է կեղծ և իրական Սերժ Սարգսյանը: Անի Սահակյան

դիտվել է 48 անգամ
Լրահոս
Նիկո՛լ, անունդ տալուց հետո բերանս պետք ա ողողեմ. տեսար՝ ՄԱԿ-ում քեզ ինչ օրը գցեցին. քաղաքացի (video) Ինչու է հեռացվել Ալբերտ Հովհաննիսյանի նկարը «Հաղթանակ» զբոսայգու պատից. քաղաքապետարան Ալե՛ն Սիմոնյան, գլուխդ պատին ես տվել․ ես իմ կյանքի գնով պաշտպանելու եմ եկեղեցին․ Անդրեասյան (video) ԿԸՀ-ն ՏԻՄ ընտրություններին մասնակցող կուսակցություններին և դաշինքներին տրամադրել է հերթական համարներ «Արա՛, դու մեռելի փողն էլ կերար․ էդ էլ կերար, որ Իվետան ու Թաթան գան հրապարակում պարեն»․ Անդրեասյան (video) Նիկո՛լ, լավ լսիր՝ հակակոռուպցիոնը առաջինը քեզնով է զբաղվելու․պարգևավճարներդ կոպեկ-կոպեկ հետ ես տալու (video) Սա իմ ցանկությունն էր, երբ փչեցի տորթի մոմը. Հայաստանի հավաքականի դարպասապահ Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին Ալե՛ն, ուշադիր եղիր՝ Նիկոլը շուտով քեզ նորից SMS-ով դուրս է շպրտելու․ Վահե Մովսիսյան (video) Սրբապղծություն․ հերոս Ալբերտի նկարը մաքրողնե՛ր, հատ-հատ ձեր հետևից գալու են․ Մովսիսյան (video) «Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում խայտառակ եղավ Էրդողանի առջև»․ Վահե Մովսիսյան (video) Օրենքով գող «Օշականցի Գևորիկը» կալանավորվել է Չի կարելի ասել՝ «հուշարձանը գտնվում է մեր պետության տարածքում, ուրեմն նրա պատմությունն էլ մերն է» Շուտով ադրբեջանական կողմը վստահ կհայտարարի, որ իրենք Քրիստոսի ծնվելուց առաջ են քրիստոնյա եղել Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Նայեք Փաշինյանի դեմքին․ Իրանի նախագահը Նիկոլին նախազգուշացում տվեց․ Շաքարյանց (video) Աբգար Եպիսկոպոս Հովակիմյան․ Եկեղեցու ներքին հարցերը պետք է լուծվեն կանոնական և ժողովական ճանապարհով TRIPP-ը հասնում է ԱԺ․ իշխանության ներսում սպասում են խորհրդարանական մեծ քվեին. «Ժողովուրդ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Սիս-Նորամարգ գյուղերի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «JAC» մակնիշի բեռնատարը․ կա վիրավոր Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում. «Հրապարակ» Ի՞նչ ունեցվածք ունի Գյուլագարակի համայնքապետ Խաչիկ Վարդանյանը. «Ժողովուրդ» ՌԴ ՊՆ․ Կիևում հարվածել են Starlink-ի համակարգերն ապահովող տվյալների կենտրոնին Արցախի բուժաշխատողները մնացին մինչև վերջին պահը և հարյուրավոր կյանքեր փրկեցին․ Աբրահամյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am