Ադրբեջանական բանտում պահվող լիբանանահայ գերի Վիգեն Էուլջեքջյանը կապ է հաստատել ընտանիքի հետ։ Վերջինիս կինը՝ Լինդա Էուլջեքջյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Վիգենը զանգել է ուրբաթ օրը։
«Ասաց, որ լավ է։ Նա ծխախոտ և կարտոֆիլ է խնդրել, ասաց, որ ուրիշ ոչինչ չի կարողանում ուտել, և միայն կարտոֆիլ խնդրեց»,- պատմել է կինը՝ ավելացնելով, որ չգիտեն, թե ինչպես են իրերը փոխանցելու նրան։
«Մենք դիմեցինք Սիրանուշ Սահակյանին, խնդրեցինք պարզաբանել, թե ինչ տարբերակ կա դրա համար, սակայն նա ասաց, որ ներկայումս իրենք այդ հարցում չեն կարող օգնել, չունեն որևէ տարբերակ՝ որեւէ իր փոխանցելու համար ։ Կարմիր խաչի՝ Ադրբեջանից դուրս գալուց հետո չկա որևէ կազմակերպություն, որը նրանց այցելում է այնտեղ ու որի միջոցով հնարավոր կլինի որևէ սնունդ, հագուստ կամ ծխախոտ ուղարկել»,-ասաց Լինդա Էուլջեքջյանը։
46-ամյա Էուլջեքջյանը Հայաստանի և Լիբանանի քաղաքացի է, որին առևանգել են ադրբեջանական զինված ուժերը Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի նոյեմբերի 10-ին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի համաձայնագրից մեկ օր անց, որը վերջ դրեց Արցախյան 44-օրյա պատերազմին։ Նա Ադրբեջանի կողմից պահվող վեց քաղաքացիական պատանդներից մեկն է։ Գերության մեջ նա արդեն երեք անգամ հացադուլ է հայտարարել։
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պետրոսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գագիկ Մինասյանը
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՀԿ-ից Կարապետ Պողոսյանը
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստանից Դերենիկ Մալխասյանը