«Հրապարակ» թերթը գրում է․ ՔՊ-ն ողջ ներուժով լծվել է Սամվել Կարապետյանի «Մեր ձեւով» շարժումը վարկաբեկելուն: ՔՊ-ն ու նրա քարոզիչները 24/7 ռեժիմով հետեւում են շարժման բոլոր շարժերին եւ ակտիվորեն մեկնաբանում, պարսավում։
Մենք տեղեկացանք, որ ՔՊ-ի վերին օղակներում քննարկում են նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի նկատմամբ հետապնդումներ սկսելու հարցը, քանի որ կան տեղեկություններ, որ նա է ղեկավարելու «Մեր ձեւով»-ի ցուցակը` որպես վարչապետի թեկնածու։
Ելնում են նաեւ նրանից, որ շաբաթ օրը «Մեր ձեւով» շարժման միջոցառման ժամանակ շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը հայտարարեց, որ վարչապետի իրենց թեկնածուն ընդունելի կլինի, եւ բոլորը կհավանեն։ «Մենք մեր թեկնածուի մասին կհայտարարենք, երբ քաղաքական ուժ դառնալու մասին հայտարարենք։ Մենք ասել ենք, որ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի հետ նախընտրական որեւէ միավորման չենք գնալու, բայց չենք ասել, որ այդ ուժերի որեւէ ներկայացուցչի հետ համագործակցության կամ միավորման չենք գնա»,- ասել էր Ն. Կարապետյանը։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ այսօրվա համարում
Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հունիսի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հունիսի 16-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը