Լավ կիսուր կպայթեցնես․․․

Ռոբերտ Քոչարյանն իր մամլո ասուլիսում ասաց․ «Փաշինյանը բարեբախտաբար աղջիկ չի ծնվել... ով ինչ ուզում է, տալիս է...»։ Մարդիկ մի լավ ծիծաղեցին, դիպուկ մետաֆոր էր, եթե հաշվի առնենք, որ Ալիևի խոսքը դեռ բերանից դուրս չեկած՝ Նիկոլ Փաշինյանը կատարում է։ Այնքան դիպուկ համեմատություն էր, որ թվում էր՝ դրանից լավը չի էլ լինի։ Բայց՝ սխալվեցինք։ Եվ եթե մտածում էիք, որ հաջորդը կգա ընդդիմությունից, սխալվեցիք կրկին։ Հաջորդ «շեդևրը» բերեց ոչ թե քաղաքական հակառակորդը, այլ հենց Փաշինյանի երկրպագուն։


Քոչարյանն ասում է, որ բախտներս բերել է, որ Փաշինյանը աղջիկ չի ծնվել, երկրպագուներից մեկի սիրտն էլ տեղն է ընկել, գրում է․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Հիշեցնեմ, որ այսօր Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է սրտիկ ուղարկել, ասելով, որ «Ես ձեզ սիրում եմ»։ Այլ բան է, որ նրա ֆեյսբուքյան էջից բացի, ամենուր նրան բառիս բուն իմաստով հայհոյում են։ Ֆեյսբուքյան էջում հասկանալի պատճառով ջան ու ջիգյար է։ Ասեք, որ շատ հարսեր կերազեին, որ կիսուրի սիրտը պայթացնեին։ Բայց թե ինչու՞ է Փաշինյանը հարսի դերում հանդես գալիս ու ժողովրդի հետ խոսում այնպես, ասես իր աչքի գրող կիսուրը լինի, չեմ հասկանում։ Գուցե ինքը բացատրի։  Այս դեպքում կիսուրի դերում ողջ ժողովուրդն է, ու պայթում է ամեն օր՝ առանց հրավառության։ Ու քանի դեռ վարչապետը ժողովրդին թղթե սրտիկներ է ուղարկում, որը հույզ ու արյուն չունի,  ժողովուրդն էլ շարունակում է իր ներսում պայթել՝ լավ, այս անսիրտը ի՞նչ է ուզում մեզնից։ 

Բայց կյանքը ցույց է տալիս որ ամեն  պայթյունից հետո մնում է մոխիր, հիասթափություն, հուսալքություն, անորոշություն։  Հարսն էլ  հենց  դա՛ է ուզում, որ կիսուրի սիրտը ճաքի։ Հենց դրա համար է նրա երկրպագուհին կամ ֆեյքուհին  գրել․ «Վարչապետ ջան լավ կիսուր կպայթասնես»։ Այսինքն՝ լավ ես աշխատում, շարունակիր։

 

Հասմիկ Բաբաջանյան

«Հրապարակ օրաթերթ»

դիտվել է 835 անգամ
Լրահոս
Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ» Արայիկ Հարությունյանը Բաքվի բանտում օգտվել է նոտարի ծառայություններից Սեպտեմբերի 21-ին Երևանում մի շարք ավտոբուսային երթուղիների շարժը կփոխվի
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am