Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է»․ ադրբեջանագետ

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․

««Մինչ Ադրբեջանի և Հայաստանի քաղաքական ղեկավարությունը ջանքեր է գործադրում կառուցողական մթնոլորտում խաղաղություն կառուցելու ուղղությամբ, Հայ Եկեղեցին և սփյուռքը ակտիվորեն իրականացնում են խաթարող քարոզչություն՝ գործընթացը տապալելու նպատակով», — ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ հանդիպման ժամանակ ասել է Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխուլիսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն։

Նա նշել է, որ կրոնական առաջնորդները միշտ պաշտպանում են խաղաղությունը. «Այնուամենայնիվ, մինչ երկու երկրների քաղաքական ղեկավարությունը քայլեր է ձեռնարկում խաղաղության ուղղությամբ, մենք տեսնում ենք, որ Հայ Եկեղեցին կոչ է անում ռևանշիզմի և նոր առճակատման»։

Ալիևը վերջին շրջանում շատ «ակտիվ» քայլեր է ձեռնարկել խաղաղության համար. օրինակ՝ հայ հանրությանը անվանել է «հիվանդ», կոչել է «թշնամի», իսկ ադրբեջանցի իշխող պատգամավորը կոչ է արել «ցանկացած հայի մեջ տեսնել պոտենցիալ ահաբեկիչ»։ Ադրբեջանի հանրակրթական դպրոցներում քարոզվում է, թե ՀՀ տարածքը իրենց «պատմական հողն է», երկրի ռազմական բյուջեն աճում է, իսկ հայ գերիների դեմ շինծու «դատավարությունները» շարունակվում են՝ առանց նրանց ազատ արձակելու որևէ մտադրության։ Խաղաղության մասին խոսողներն էլ հայտնվում են բանտում։

Այսպիսով՝ պետական մակարդակով ատելության քարոզը և ռազմական պոտենցիալի մեծացումն, ըստ Փաշազադեի, համարվում են խաղաղության ճանապարհ։ Մինչդեռ Հայ Առաքելական Եկեղեցին, որը մշտապես հանդես է եկել խաղաղության խոսույթով, նրա կողմից դարձել է ակտիվ արշավի թիրախ՝ հատկապես այս տարվա մայիսից սկսած։ Այդ արշավում նա ունի ազգությամբ հայ դաշնակից։ Լավ գիտեք՝ ում մասին է խոսքը․․․»,- գրել է նա։

դիտվել է 216 անգամ
Լրահոս
Հայաստանը բռնապետ ղեկավարի աթոռամոլության պատճառով վերածվել է գերտերությունների շահերի բախման կետի Արցախի էջը փակված չէ․ Գառնիկ Դանիելյան Թրամփի սուտը բավականին «թանկարժեք» է Սեպտեմբերի 1-ից գործում են մանկապարտեզների սննդի նոր պահանջները. ի՞նչ է արգելված ճաշացանկում Հայաստանի կանանց հավաքականը 4-րդ հաղթանակն է տոնել Մբապեն այս պահին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է․ Զիդան Նոր Խարբերդի մանկատանը երեխային դաժան ծեծի ենթարկած դայակը ձերբակալվել է. ՆԳՆ Փոփոխություն Հայաստանի հավաքականի հայտացուցակում Մահացել է քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը Արեգնազը պատրաստ է անցնել զրկանքների միջով․ Քրիստինե Վարդանյան Սեպտեմբերի 22/23-ին՝ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի Չի մոռացվելու, որ «յան» ազգանունով ոմանք ասում էին՝ «ինչո՞ւ չես զոհվել, այ համբալ»․․․ Արարատի մարզում բախվել են բեռնատարներ․ նրանցից մեկը բարձված է եղել խոշոր եղջերավոր անասուններով Կասկադյորական ավտովթար՝ Կոտայքի մարզում Հորդառատ անձրև կգա Խարբերդի մանկատանը երեխային ծեծած դայակը ազատվել է աշխատանքից Հզոր պտտահողմ Սևանա լճում Տուն ենք գնում՝ արդեն չորսով. Սոնա Ռուբենյանն ու նորածին որդին դուրս են գրվել հիվանդանոցից․ տեսանյութ Վերադառնալու ենք Արցախ Տղամարդու դի է հայտնաբերվել Հրազդանի կիրճում Տիրադավ հոգևորականը կազինո է հաճախում․ «Հրապարակ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am