Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ լուրը․ փաստաբան
Նարեկ Օհանյանի փաստաբան Վահան Հովհաննիսյանը գրում է․
«Նարեկ Օհանյանը հարցաքննվել և հերքել է իր նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ մամուլում տեղ գտած լուրերը:
Նարեկ Օհանյանը չի պահվում մենախցում: ՔԿ ծառայության աշխատակիցներն իրենց պարտականությունները կատարել և կատարում են պատշաճ կերպով»,- գրել է նա:
