« Էթիկայի խորհուրդը բացասական «սխոդկա» անող կազմակերպություն է»
«Պատգամավորները մյուս քաղաքացիներից տարբերվում են նրանով, որ նրանց իրավունքները խիստ սահմանափակված են, նրանք պետք է լինեն օրինակելի վարքագծով: Պետք է դրականորեն առանձնանան , օրինակելի բառապաշար պետք է ունենան և օրինակ ծառայեն իրենց բարեկրթությամբ»,-Հայելի. am –ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով `ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շուշան Պետրոսյանի մասով էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշմանը, ասաց նախկին քաղբանտարկյալ, ԳԽ նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը: Հիշեցնենք, որ պատգամավորի դեմ հանձնաժողով դիմում ներկայացրել էր Հայաստանի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը` որպես հիմք ներկայացնելով պատգամավորի ֆեյսբուքյան գրառումներից մեկը: Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանը կարծիք էր հայտնել, թե հակառակորդի գնդակից խոցված զինծառայող Արամայիս Ոսկանյանի հարազատներին ցավակցելը դատարկ խոսքեր են ու ավելացրել. « Էս պետություն չի, երկիր չի, նողկում ես ազգից, իշխանություններից, պաշտպանության նախարարությունից, որ Սեյրան Օհանյանի նմանը կանգնի զոհված զինվորի գլխավերեւում ու ասի` մենք չկարողացանք քեզ պաշտպանել, թող հայոց հողը պաշտպանի»: Շուշան Պետրոսյանն արձագանքելով գրառմանը գրել էր.«Լսի, այ լակոտ, գրածներդ կարդացի ու գրածիդ այն 16 հավանություն տվող կենդանիներին էլ տեսա, ուշադիր լսի, չհամարձակվես այդ գարշելի երախդ բացել ու նման էժան ու հավուղեղ մակարդակի արտահայտվել Երկրիս, մեր բանակի, մեր Պաշտպանության Նախարարի մասին, ուշադիր լսի, աչքերդ կհանեմ ու ոնց ուզում ես արձագանքի, ԼԱԿՈՏ, կրկնում եմ աչքերդ կհանեմ !!!!»: «Ականջ պոկելու բռնաբարելու համար մենք ունենք քրեակատարողական հիմնարկներ, որտեղ առաջին դատվածությունով «բեզպրիդելնիկ» կոչված քրեականները օգտագործում են այդ բառապաշարը: Թող մեզ հեքիաթներ չպատմեն: Մենք պետք է ընդունենք, որ այն ինչ կատարվում է Ազգային ժողովում` անընդունելի է»,-ընդգծեց Ազատ Արշակյանը: Արշակյանը փաստում է, որ հենվելով ազգապահպան առանձնահատկությունների վրա` մեր երկրում պետք է հնարավորինս բացառվեն սպառնալիքները. « Էթիկայի խորհուրդը բացասական «սխոդկա» անող կազմակերպություն է, «բեզպրիդելը» ապահովող խորհուրդ է այն: Ոչ մի զիջում իշխանություն ստացած մարդու էթիկայի խախտման հարցում:Նման բառապաշարը` պաշտոնանկություն է, այսպիսի գռեհկությունները ու սխալները պաշտոնանկությունով պետք է ավարտվեն»,-եզրափակեց Արշակյանը: Աստղիկ Ավագյան
