«Հանուն գիտության զարգացման» անդամների՝ հացադուլ սկսելու որոշումը կապրիզի է նմանվում.Արտակ Զաքարյան

«Չեմ հասկանում «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքին դեմ դուրս եկած երիտասարդների՝ բանակցությունների դադարեցման տրամաբանությունը: Պաշտպանության նախարարի հետ հանդիպման ժամանակ հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ երիտասարդները կներկայացնեն հստակ առաջարկներ: Պաշտպանության նախարարի առաջին տեղալի խոսքերով, սակայն, նման առաջարկներ չեն ստացվել: Խնդրել ենք, որ այս շաբաթվա ընթացքում ներկայացվեն առաջարկություններ, համաձայն որի՝ հնարավորություն լինի հստակ սահմանել գիտության և կրթության ոլորտում նշանակալի ձեռքբերումներ, ընդգծված տաղանդ ունեցող երիտասարդների տարկետում տալը: Հիմա ինձ համար տարօրինակ է, որ այդ հնարավորությունները, ինչի համար երիտասարդները պայքարել են, հիմա չեն ցանկանում կիրառել:Չեմ  հասկանում նաև հացադուլի իմաստը»,- ասաց պաշտպանության նախարարի առաջին տեղալ Արտակ Զաքարյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Զաքարյանի խոսքով՝ նա չի հասկանում հացադուլի իմաստը, քանի որ համակարծիք չէ այն հայտարարությանը, որ պահանջները չեն կատարվել, քանի որ Պաշտպանության նախարարությունը սպասում է երիտասարդների առաջարկների: Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը նաև հիշեցրեց, որ մինչ այս օրենքին դեմ դուրս եկած երիտասարդները 2 առաջարկ են ներկայացրել, որոնցից մեկը՝ բանակը կրթություն բերելը, հնարավոր չէ կիրառել, քանի որ դա կարող է խաթարել և՛ բանակը, և՛ կրթությունը: Իսկ ինչ վերաբերում է առաջարկներին, որ հստակ պետք են լինի չափորոշիչները, թե ինչ է նշանակում կրթության գիտության ոլորտում առանձնակի հաջողություններ ունենալը, Զաքարյանը շեշտեց, որ ընդունել են և քննարկում են: «Գիտեք՝ այս ամենը մի տեսակ կապրիզի է նմանվում, քանի որ մենք հստակ բացատրել ենք, որ տարկետման իրավունքը չի վերանում, և, նույնիսկ, ավելի է ընդլայնվում, քան նախկինում էր գործում՝ «Պատվի ունեմ» ծրագրի շրջանակում»,- ընդգծեց Արտակ Զաքարյանը՝ հավելելով, որ անկախ երիտասարդների գործողություններից, ամեն ինչ անելու են, որ Կառավարության կողմից տրվող տարկետման հնարավորության չափորոշիչը հստակեցվեն:

դիտվել է 87 անգամ
Լրահոս
Մեռելոցի օրերը կրկին կլինեն ոչ աշխատանքային Կոնգոյում էբոլայով հիվանդացածների թիվը հասել է 1460-ի Աննա Հակոբյանի հովանավորչությա՞մբ դարձաք դատավոր․ Հարց՝ Նաիրա Հովսեփյանին (video) Կեղծ զանգեր՝ իրավապահ մարմինների անունից․ զգուշացում «Դատախազ հայրիկն է օգնե՞լ ձեզ դատավոր դառնալ». հարց՝ դատավոր Չիչոյանին (video) ՖԻՖԱ-ն պարզաբանել է Խորվաթիայի՝ 90+13-րդ րոպեին խփած գոլի չեղարկումը Պակիստանում ավտոբուսի կիրճն ընկնելու հետևանքով 40 մարդ է զոհվել ԱԺ պատգամավորների երդման տեքստը փոխվեց Փաշինյանի անունը հեռացվել է «Իննոպրոմ 2026» արդյունաբերական ցուցահանդեսին ելույթ ունեցողների ցանկից #ՈՒՂԻՂ․ Նիկոլին կարևոր ցուցակից դուրս են թողնում․ ինչ է նախապատրաստում ՌԴ–ն․ Հայկ Նահապետյան (video) «Ուրսուլա ֆոն դեր Լայենի գնալուց անմիջապես հետո Փաշինյանն անցել է հարձակման» (video) Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am