Կրակոցներ Երևանում բենզալցակայանի մոտ. ով է հետախուզվողը

ՀՀ քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով պարզվել են բենզալցակայանի տարածքում զենքի գործադրմամբ տեղի ունեցած խուլիգանության հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Նախնական տվյալներով՝ 2017թ. դեկտեմբերի 15-ին՝ ժամը 16:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը, Երևան քաղաքի Արմենակյան փողոցում գործող բենզալցակայանին կից սրահում առաջացած վիճաբանության ընթացքում իր մոտ գտնվող հրազենով կրակոց է արձակել 1997թ. ծնված Լ.Գաբրիելյանի աջ ոտնաթաթին՝ պատճառելով մարմնական վնասվածք, և դիմել փախուստի: ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով, ստեղծվել քննչական խումբ, Լ.Գաբրիելյանը ճանաչվել է տուժող։ Կատարվել է դեպքի վայրի զննություն, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքի հիշողության քարտը, հարցաքննվել բազմաթիվ անձինք: Ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով Երևան քաղաքի բնակիչ է և հանդիսանում է նշված բենզալցակայանի հաճախորդ: Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ վերջինս ներգրավվել է որպես մեղադրյալ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Նշանակվել են դատաբժշկական, դատաձգաբանական-դատաքիմիական համալիր և տեսաձայնագրային փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին միջոցներ ձեռնարկել՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու, վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու և դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
Ե՞րբ կլինի մանդատների վերաբերյալ վերջնական որոշումը․ հարց՝ Արթուր Խաչատրյանին (video) Պուտինը կոպիտ ձևով մերժել է Փաշինյանին (video) Երվանդ Բոզոյանը չունի ձերբակալվածի կարգավիճակ, գտնվում է ազատության մեջ․ փաստաբան Այս գործընթացն իրականում մեկ նպատակ ունի՝ քաղաքական դաշտից մեկուսացնել իշխանության ամենաակտիվ և ամենապատրաստված ընդդիմախոսներից մեկին. Արմեն Հովասափյան Նիկոլը գնում է Ռուսաստան․ էդ ենոքավանցուն ասել են՝ շուստրիությունդ Պուտինի մոտ չի անցնելու․ Մալխասյան (video) Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Ընդդիմության բոլոր պատգամավորներին խնդրում եմ միանալ Հայկ Սարգսյանի նախաձեռնությանը. Արսեն Բաբայան «Վիճաբանություն և թեժ լեզվակռիվ ԱԺ-ում․ Արթուր Խաչատրյանի խոսքից Ժաննա Անդրեասյանը ոգևորվեց» (video) Խայտառակ քարտեզով տարածվող ինֆորմացիան կեղծ է․ Գագիկ Սուրենյան (video) Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 14 վագոն ցորեն Արցախն իմ հայրենիքն է, այնտեղ ես ծառայել եմ. մեր մեղքը մեր հայրենիքը սիրելն է. Տիգրան Աբրահամյան (video) Թեժ երկխոսություն Ժաննա Անդրեասյանի և Արթուր Խաչատրյանի միջև (video) Ի՞նչ է Ուրսուլան դրել Նիկոլի թևերի տակ, որ անցել է ռեպրեսիաների նոր ալիքի. Արեգնազ Մանուկյան (video) Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը «եվրոպական մկան թակարդում» անվճար չի լինելու. Սլուցկի Սրանք ընդդիմադիրներին մի ձև են պատժում․․․ Մենուա Սողոմոնյան (video) Մոսկվան և Մինսկը կկարողանան հաղթահարել ցանկացած մարտահրավեր․ Պուտինը՝ Լուկաշենկոյին Ֆրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Ընդդիմադիր գործընկերներին կոռեկտ չեմ համարում տեսախցիկների առաջ խորհուրդ տալը․ Շարմազանով (video) Օդի ջերմաստիճանը հուլիսի 4-ից հանրապետության ողջ տարածքում կնվազի 5-ից 7 աստիճանով Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Նախընտրական շրջանն անցավ, այսօր արդեն ստիպված են խոստովանել՝ «դույլով ծիրան» հնարավոր չէ Եվրոպա արտահանել. Քաղաքագետ Արմեն Աշոտյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարը շարունակվում է. Տիգրան Աբրահամյան Ասեմ՝ ինչ ունի Նիկոլն Արմեն Աշոտյանի դեմ․ Նաիրա Զոհրաբյան (video) Դատարանը 1 ամսով երկարացրեց Արմեն Աշոտյանի կալանքը, անպայման կբողոքարկենք. Մելիքյան Հենց սրանք չլինեն, միանգամից բացահայտվելու է՝ ինչքան են թալանել․․․ հարցում (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am