«Ուսանողների կողմից կրկին հայտարարված հացադուլը ուղղորդված է։ Նրանք երեկ չէ առաջին օրն են եկել Լեհաստանից, Սոուսի հայտնի համաժողովից, բնականաբար, երևի ինչ-որ առաջադրանքներ են ստացել ու առավոտյան եկել, մտել են լսարան ու հացադուլ են անում: Մենք չենք խանգարում իրենց», — «Ազատության» եթերում ասաց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը:
«Գիտեք ինչ, ժամանակավրեպ բան է, այդքան հանդիպումներ եղան, այդքան քննարկումներ ու բացատրություններ եղան, ես կարծում եմ, որ այս քայլը ժամանակավրեպ քայլ է և բացարձակ որևէ դրական հետևանք չի կարող ունենալ ինչ-որ խնդիրների լուծման համար: Ուսանող են իրավունք ունեն մտնել լսարան, լինել լսարանում , իսկ մենք ոչինչ չենք պատրաստվում անել », — ասաց ԵՊՀ ռեկտորը։
Ռեկտորի կարծիքով, ուսանողությունն անտարբեր կգտնվի հացադուլ հայտարարած ուսանողների երկրորդ քայլին։
«Իրենք սխալ ճանապարհ են ընտրել և այն, ինչ իրենք քարոզում են կամ ինչ իրենք մտադրվել են անել, դա չի բխում մեր ժողովրդի ու գիտության զարգացման շահերից», — նշեց Ա. Սիմոնյանը։
Նա ընդգծեց, թե ուսանողներն իրենց այս շարժումը փորձում են քաղաքականացնել.«իմ անձնական կարծիքն է, որ նրանք ուղղորդվում են, և այդ հացադուլի մեջ այլևս որևէ ինքնաբուխ բան չկա»,-նշեց Սիմոնյանը, հավելելով, որ համոզված է, որ քաղաքական ապակայուն իրավիճակ են փորձում ստեղծել:
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանը
Փետրվարի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Փետրվարի 20-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է բանաստեղծ, քաղաքական գործիչ Խաչիկ Մանուկյանը
Փետրվարի 19-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է «Համահայկական ճակատ» շարժման անդամ Ռուզան Ստեփանյանը