Ուսանողները վերսկսում են հացադուլը․ «Բանակցություններն իշխանության հետ արդյունք չտվեցին»

Զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի սահմանափակման դեմ պայքարող ուսանողները վերսկսում են պայքարը հացադուլով․ «Տարկետման իրավունքը վերաիմաստավորելու կարիք կա, սակայն այդ իրավունքը պետք է պահպանվի։ Վերաարժևորելու միակ ճանապարհը պետք է լինի կոռուպցիոն ռիսկերը վերացնել կամ նվազեցնել։ Կդադարեցվի հացադուլը միայն այն ժամանակ, երբ որ լինեն սպառիչ պատասխաններ»,- հայտարարում է «Հանուն Գիտության զարգացման» նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը՝ հավելելով, որ իրենց բանակցություններն իշխանությունների հետ արդյունավետ չեն եղել, ուստի ԵՊՀ-ի լսարաններից մեկում սկսում են հացադուլ․ «Քննարկումների ժամանակ գիտակրթական ոլորտի վրա Զինապարտության և զինվորական ծառայության մասին նոր օրենքի բացասական ազդեցությունը մեղմելուն միտված որևիցե առարկայական լուծման հնարավոր չեղավ հասնել։ Կառուցողական երկխոսություն  սկսելուց և փոխադարձ ընդունելի որևէ արդյունքի չհասնելուց հետո, Հանուն գիտության զարգացման նախաձեռնությանն այլ բան չի մնում, քան իշխանությունների հետ քննարկումները ավարտված համարել և պայքարը շարունակել այն կետից, որտեղ դադար էր առել։ Պայքարը դադարեցվել էր հացադուլի փուլում և այժմ մենք անցնում ենք հացադուլի։ Միայն մեր պահանջի բավարարման դեպքում մենք կդադարեցնենք հացադուլը»: Դավիթ Պետրոսյանի խոսքով՝ Պաշտպանության նախարարությունը, հավատարիմ մնալով իր դիրքորոշմանը, չի ընդունում գիտության ոլորտի վրա տարկետման իրավունքի սահմանափակման ունեցած ծանր ազդեցության շուրջ դատողությունները, և տարկետման իրավունքի կարևորությունը գիտության ճանապարհն ընտրած երիտասարդների համար։ «Ռազմարդյունքաբերական համալիրի շրջանակներում պատրաստ են օգտագործելու միայն բնագիտական ոլորտի ուսանողների հմտությունները՝ հումանիտար գիտությունների դեպքում անտեսելով գիտության շարունակականության խնդիրը։ Բնագիտական ուսանողների դեպքում էլ մինչև այժմ չի նշվում,  թե որքան ուսանող հնարավորություն կունենա օգտվելու տարկետման իրավունքից»,- ասում է Հանուն Գիտության զարգացման նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը։ Նա մեջբերում է Զինապարտության և զինվորական ծառայության նոր օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ կետը, համաձայն որի՝ տարկետման իրավունքը տրամադրվում է այն գիտություններով զբաղվող ուսանողներին, որոնք օգտավետ են ռազմաարդյունաբերական համալիրի տեսանկյունից, և միայն հանճարեղ ու բացառիկ ուսանողների համար․ «Մինչև այժմ չի նշվում, թե բացառիկ կամ հանճարեղ ասելով ում նկատի ունեն։ Այդ պատճառով մենք կարծում ենք, որ 5-րդ կետը ունենալու է շատ լուրջ թերություններ և 5-րդ կետը չի ծառայելու այն նպատակին, որով որ մենք կարծում ենք»,- ասվում է «Հանուն Գիտության զարգացման» հայտարարության մեջ։

դիտվել է 40 անգամ
Լրահոս
«Հարևանային» դասերն ու հայաստանյան իրականությունը. «Փաստ» Տարկետման կարգում կատարվում է փոփոխություն. «Փաստ» «Ժողովրդավարության բաստիոնից» մնաց միայն «բաստիոնը»՝ ժանգոտած ավտորիտարիզմով. «Փաստ» ՔՊ-ն փոխում է պատգամավորների երդման տեքստը՝ Փաշինյանի ճաշակով․ «Հրապարակ» Սկսվում է անհամեմատ բարդ ժամանակահատված. «Փաստ» Երբ ցանկացած զիջում վերածվում է նոր պահանջների մեկնարկային կետի. «Փաստ» Մակրոնից՝ 1.2 մլն դրամանոց շքանշան, ֆոն դեր Լայենից՝ կաշվե պայուսակ. ինչ նվերներ է ստացել Փաշինյանը Ակնհայտ է Սեդա Սաֆարյանի ուղիղ առնչությունը այդ քաղաքական կուսակցությունների հետ․ Էդգար Ղազարյան Պտղունքում «Mitsubishi»-ին բախվել է կայանված «Mercedes»-ին․ վարորդը և 2 ուղևորները տեղափոխվել են ԲԿ Երևանում մեքենաներ են բախվել, վիրավորներ կան Հայաստանը կարող է զրկվել ձայնի իրավունքից. Զախարովա Ընդամենը երկու լուր. Ձեզ շարունակում են մոլորեցնել, թե ոչինչ չի կատարվում․ Մարիաննա Ղահրամանյան Իսրայելցիների մեծամասնությունը ԱՄՆ–Իրան հուշագիրը գնահատում է որպես Իրանի հաղթանակ. իրանագետ Ո՞վ հաղթեց՝ սի՞րտը, թե՞ ստամոքսը․ Արմեն Աշոտյան Այսօր Արցախի նախկին նախագահ, Բաքվում ապօրինաբար պահվող Արկադի Ղուկասյանի ծննդյան օրն է Ավելի քան 1700 փրկարարներ և ոստիկաններ իրականացրել են ծավալուն որոնողական աշխատանքներ Թուրքիան ու Իրաքը կերկարաձգեն նավթային պայմանագիրը Կիլիկյան ուխտի միաբանական շարքերին միացան երկու կուսակրոն քահանաներ Թուրքիայի խորհրդարանի նախագահը մեկնում է Ադրբեջան. ինչ է սպասվում Փաստացի Հայաստանի տարածքով ապահովվում է Բաքվի ելքը Նախիջևան․ փորձագետ Մարգարիտա Սիմոնյանը ճիշտ, բայց մեզ համար շատ վտանգավոր հետևություն է արել․ Սուրեն Սուրենյանց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 23-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը Հունիսի 23-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հունիսի 23-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը Հունիսի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հունիսի 22-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը Հունիսի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը Հունիսի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ԱԺ նախկին նախագահ Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հունիսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Հունիսի 18-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռոբերտ Մարգարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am